Ովքե՞ր ենք մենք։

Մենք «Ֆիլիպ Մորիս Ինթերնեյշնլ»-ի (Philip Morris International) ձեռնարկությունների հավաքական խմբի անդամ ենք: Խմբի բոլոր փոխկապակցված անդամները նշված են այստեղ, ինչպես նաև տվյալների պաշտպանության հարցերով զբաղվող պատասխանատուի կոնտակտային տվյալները՝ ըստ համապատասխանության: Խնդրում ենք օգտագործել այս մանրամասները, եթե ցանկանում եք կապվել մեզ հետ: Մեր տվյալները (անունը, հասցեն և այլն) կտրամադրվեն Ձեզ առանձին՝ Ձեր մասին տեղեկատվության հավաքման ժամանակ (կամ տեղեկության հավաքումը հաստատելու համար), օրինակ՝ հավելվածի կամ կայքի ծանուցագրում, էլ. փոստում կամ մեր միջև կնքված պայմանագրում, որը պարունակում է սույն ծանուցագրի հղումը:

  • «Ֆիլիպ Մորիս Ինթերնեյշնլ»-ը (Philip Morris International)կամ PMI-ը (ՖՄԻ) նշանակում է «Ֆիլիպ Մորիս Ինթերնեյշնլ»՝ առաջատար միջազգային ծխախոտային ընկերություն: Այն կազմված է մի շարք ընկերություններից կամ «մասնաճյուղերից»:
  • ՖՄԻ-ի մասնաճյուղեր. «Ֆիլիպ Մորիս Ինթերնեյշնլ» ընկերությունների խմբի յուրաքանչյուր անդամ հանդիսանում է «ՖՄԻ-ի մասնաճյուղ»: «Մենք» (կամ «մենք» կամ «մեր») վերաբերում է ՖՄԻ-ի յուրաքանչյուր մասնաճյուղին. երբ Դուք ստեղծում եք թեկնածուի պրոֆիլ կամ դիմում եք աշխատանքի համար, Դուք Ձեր մասին տեղեկատվություն եք տրամադրում ՖՄԻ-ի յուրաքանչյուր մասնաճյուղին, և ՖՄԻ-ի յուրաքանչյուր մասնաճյուղ կարող է մշակել Ձեր մասին տեղեկատվություն՝ հավաքագրման իր սեփական նպատակների համար: Սա այն դեպքն է, երբ Դուք արձագանքում եք աշխատանքի հրապարակմանը, որտեղ նշվում է ՖՄԻ-ի որոշակի մասնաճյուղ կամ երկիր/տարածաշրջան:

Ինչպե՞ս ենք մենք տեղեկատվություն հավաքում Ձեր մասին:

Մենք կարող ենք տեղեկություններ հավաքել Ձեր մասին տարբեր ձևերով:

  • Դուք կարող եք մեզ ուղղակիորեն տեղեկատվություն տրամադրել (օրինակ՝ հաշիվ ստեղծելիս, թեկնածուի պրոֆիլ ստեղծելիս, աշխատանքի դիմելիս, հարցազրույցի մասնակցելիս, թեստ/գնահատում կատարելիս, էլեկտրոնային նամակ ուղարկելիս կամ մեզ զանգահարելիս):
  • Մենք կարող ենք տեղեկություն հավաքել ինքնաբերաբար, երբ Դուք օգտագործում եք մեր համակարգերը, կամ մենք հաղորդակցվում ենք Ձեզ հետ (օրինակ, երբ Դուք օգտագործում եք ՖՄԻ-ի հավելված կամ կայքէջ, կամ երբ մենք օգտագործում ենք տեխնոլոգիաներ՝ դիտարկելու, թե երբ եք ստանում կամ բացում էլ. նամակներ կամ ստանում SMS հաղորդագրություններ):
  • Մենք կարող ենք նաև տեղեկատվություն ստանալ երրորդ կողմերից (օրինակ՝ հավաքագրման գործակալություններից, տեղեկատու մատակարարներից, (օրենքով թույլատրված դեպքերում) մատակարարներից նախնական սքրինինգի և հանրամատչելի աղբյուրներից, ինչպիսիք են՝ ընկերության կայքէջը, ինտերնետային որոնումները կամ սոցիալական լրատվամիջոցների հարթակները, օրինակ՝ LinkedIn-ը):

Այս ծանուցագրով մենք հղում ենք կատարում բոլոր այն մեթոդներին, որոնցով կապվում եք մեզ հետ որպես «ՖՄԻ-ի հաղորդակցութունն ապահովող կետեր»: ՖՄԻ-ի հաղորդակցություն ապահովող կետերը ներառում են և՛ ֆիզիկական (օրինակ՝ գրասենյակներ, մանրածախ կետեր և միջոցառումներ), և՛ թվային կետեր (օրինակ՝ հավելվածներ և կայքէջեր):

Մենք կարող ենք հավաքել տեղեկատվություն, որը Դուք ուղղակիորեն տրամադրում եք: Որպես կանոն՝ սա տեղի է ունենում, երբ Դուք՝ 

  • գրանցվում եք մեր տվյալների բազաների անդամ դառնալու համար (սա կարող է լինել, օրինակ՝ անձամբ, հավելվածի միջոցով կամ առցանց, երբ Դուք հաշիվ կամ թեկնածուի պրոֆիլ եք ստեղծում),
  • մեզ եք ներկայացնում աշխատանքի դիմում և օժանդակ տեղեկատվություն,
  • մասնակցում եք հարցազրույցի,
  • լրացնում եք թեստ/գնահատում,
  • տրամադրում եք աշխատանքի ընդունման, նախնական սքրինինգի և աշխատանքի ադապտացման մասին տեղեկատվություն (եթե կիրառելի է),
  • ներբեռնում կամ օգտագործում եք թվային հաղորդակցություն ապահովող կետ (օր.՝ հավելված կամ կայքէջ),
  • կապվում եք մեզ հետ հաղորդակցություն ապահովող ՖՄԻ կետի կամ էլ. փոստի, սոցիալական լրատվության կամ հեռախոսի միջոցով,
  • գրանցվում եք մամլո հաղորդագրություններ, էլեկտրոնային փոստի ծանուցումներ կամ աշխատանքի թարմացումներ ստանալու համար,
  • մասնակցում եք ՖՄԻ-ի հարցումներին կամ (օրենքով թույլատրված դեպքերում) ՖՄԻ-ի մրցույթներին կամ գովազդային ակցիաներին կամ
  • մասնակցում եք մի միջոցառման, որը կազմակերպել է ՖՄԻ-ի մասնաճյուղը:

Մենք կարող ենք տեղեկություն հավաքել էլեկտրոնային սարքից, եթե Դուք որոշեք տեղեկությունը մեզ ուղարկել: Սա կարող է փոխանցվել մեզ համացանցով ուղղակի կապի միջոցով կամ մեր հավելվածներից մեկի միջոցով, որը Դուք կարող եք ներբեռնել:

Մենք կարող ենք ինքնաբերաբար տեղեկություններ հավաքել Ձեր մասին: Որպես կանոն՝ սա տեղի է ունենում, երբ Դուք՝

  • այցելում եք մեր գրասենյակներ (օր.՝ տեսաձայնագրման (CCTV) և շենքեր մուտք գործելու մատյանների միջոցով),
  • լրացնում եք հմտությունների և ընդունակությունների ամբողջական առցանց թեստեր (ներառյալ առցանց և տեսանկարահանման միջոցով),
  • մասնակցում եք մի միջոցառման, որը կազմակերպել է ՖՄԻ-ի մասնաճյուղը (օրինակ՝ միջոցառման ժամանակ սենսորների միջոցով, որոնք կապված են բջջային տեխնոլոգիայի հետ),
  • օգտագործում եք ՖՄԻ-ի համակարգերը կամ ՖՄԻ-ի թողարկած սարքերը, ինչպիսին նոութբուքն է,
  • շփվում եք մեզ հետ (օրինակ՝ ՖՄԻ-ի հաղորդակցությունն ապահովող կետի, էլ. փոստի կամ սոցիալական լրատվության հարթակների միջոցով),
  • օգտագործում եք ՖՄԻ-ի հաղորդակցություն ապահովող կետերը (օրինակ՝ թխուկները և վեբ փարոսները/փիքսելները), կամ
  • հրապարակային գրառումներ եք կատարում սոցիալական լրատվության հարթակներում, որոնց մենք հետևում ենք (օրինակ, որպեսզի կարողանանք հասկանալ հանրային կարծիքը):

Ինչպես նշվեց վերևում, մենք կարող ենք ինքնաբերաբար հավաքել Ձեր մասին տեղեկատվություն՝ օգտագործելով թխուկներ և հետևելու նմանատիպ տեխնոլոգիաներին (ինչպես օրինակ՝ վեբ-փարոսները/փիքսելները), որոնք ստանում եք, երբ այցելում եք ՖՄԻ-ի հաղորդակցություն ապահովող թվային կետեր կամ մեզանից ստանում եք էլեկտրոնային հաղորդագրություն: Հատուկ թխուկները և օգտագործվող այլ մեխանիզմները կախված կլինեն ՖՄԻ հաղորդակցություն ապահովող կետից: ՖՄԻ-ի հաղորդակցություն ապահովող կետում օգտագործվող այս մեխանիզմների մասին իմանալու համար՝ ներառյալ այն, թե ինչպես կարող եք ընդունել կամ մերժել թխուկները, խնդրում ենք օգտվել այդ հաղորդակցման ապահովման կետում կամ դրա միջոցով հասանելի տեղեկատվությունից: Այս մեխանիզմները կարող են ներառել Google-ի վերլուծական թխուկներ (տես՝ https://policies.google.com/technologies/partner-sites)

Օրենքով թույլատրված դեպքերում, մենք կարող ենք Ձեր մասին տեղեկություններ ստանալ երրորդ կողմերից: Սա կարող է ներառել.

  • տեղեկություններ հավաքագրման գործակալություններից,
  • ՖՄԻ-ի մասնաճյուղերի միջև տարածված տեղեկատվությունը,
  • տեղեկատվություն երրորդ կողմի սոցիալական լրատվության կայքերից (օրինակ, եթե Դուք ընտրում եք պարզեցնել աշխատանքի հարթակ Ձեր մուտքի գործընթացը՝ ուղղակի մուտք գործելու համար, երբ մուտք եք գործել Ձեր՝ երրորդ կողմի սոցիալական լրատվության հաշիվ, օրինակ՝ Gmail կամ Yahoo!, կամ եթե ցանկանում եք տեղեկատվությունը հարթակում վերբեռնել (օրինակ՝ LinkedIn-ից)՝ դիմումը ձեռքով լրացնելու փոխարեն), և
  • հանրությանը հասանելի պրոֆիլի տեղեկությունները (օրինակ՝ Ձեր փորձը, հմտությունները և հետաքրքրությունները) երրորդ կողմի սոցիալական լրատվության կայքերում (օրինակ՝ LinkedIn-ում):

Մենք կարող ենք նաև տեղեկություններ հավաքել այլ համատեքստերում, որոնք Ձեզ ակնհայտ են դարձել տվյալ պահին:

Ի՞նչ տեղեկություններ ենք մենք հավաքում Ձեր մասին:

Մենք կարող ենք Ձեր մասին հավաքել տարբեր տեսակի տեղեկություններ.

  • տեղեկատվություն, որն անհրաժեշտ է Ձեզ հետ մեր հարաբերությունները կառավարելու և կազմակերպելու (ներառյալ, երբ մենք համաձայնում ենք փոխհատուցել հարցազրույցին մասնակցելու որոշակի ծախսերը) և մեր բիզնեսը վարելու համար, ներառյալ մեր իրավական և կանոնակարգող պարտավորությունները կատարելու համար (օրինակ՝ հաստատելու Ձեր ինքնությունը, աշխատելու Ձեր իրավունքը, դիմումի մանրամասները՝ օրենքով թույլատրված դեպքերում, Ձեր համապատասխանությունը աշխատանքին՝ օգտագործելով կենսագրական տվյալների ստուգումները)
  • տեղեկություններ, որոնք մեզ տալիս եք Ձեր թեկնածուի պրոֆիլում, աշխատանքի դիմումում, ձևաթղթերում կամ հարցումներում
  • տեղեկատվություն, որն անհրաժեշտ է տվյալ պաշտոնի համար Ձեր իրավասությունը գնահատելու, թեկնածուներին զտելու և թեկնածուներ ընտրելու համար
  • տեղեկատվություն մեր գրասենյակներ, վաճառակետեր, ինչպես նաև մեր միջոցառումներին Ձեր այցելությունների մասին
  • անհրաժեշտության դեպքում, Ձեզ աշխատանք առաջարկելու համար անհրաժեշտ տեղեկատվություն (օրինակ՝ առաջարկ տրամադրելը, աշխատանքային պայմանագրի մշակումը, նպաստների մասին տեղեկությունների տրամադրումը և համակարգերի հասանելիության կազմակերպումը)
  • տեղեկատվություն, որը հավաքագրվել է որպես մեր մշտադիտարկման և հավաքագրման գործընթացի շարունակական բարելավման մի մաս
  • տեղեկություններ, որոնք մեզ տրամադրում եք Ձեր կատարած զանգերի կամ մեզ ուղարկած Ձեր էլ. նամակների միջոցով
  • տեղեկատվություն՝ Ձեր նախասիրությունների, հետաքրքրությունների և կարիերայի ձգտումների մասին (ներառյալ տեղեկատվությունը, որին մենք հանգում ենք այլ տեղեկություններից, օրինակ՝ վիճակագրական տվյալներ)
  • տեղեկատվություն, որը հավաքագրվել է որպես բիզնեսի վերլուծության և բարելավումների մաս
  • վիճակագրական տեղեկատվություն Ձեր մասին (օրինակ՝ վիճակագրական տեղեկատվություն՝ որոշակի աշխարհագրական տարածքներում գտնվող մարդկանց մասին)

Տեղեկությունները, որոնք մենք ուղղակիորեն հավաքագրում ենք Ձեզանից, ակնհայտ կլինեն այն համատեքստից, որում դրանք տրամադրում եք: Օրինակ՝

  • դիմումի և հավաքագրման գործընթացում Դուք տրամադրում եք Ձեր անունը, կոնտակտային տվյալները, հմտությունները, որակավորումները, փորձի մասին տեղեկատվությունը և, եթե մենք համաձայն ենք, տեղեկություններ (օրինակ՝ Ձեր բանկային հաշվի տվյալները), որոնք թույլ են տալիս մեզ փոխհատուցել հարցազրույցին մասնակցելու որոշակի ծախսեր,
  • ցանկացած հարցազրույցի կամ գնահատման ժամանակ Դուք տալիս եք հարցերի պատասխաններ,
  • Դուք կարող եք տեղեկատվություն տրամադրել Ձեր կարիերայի ձգտումների և հետաքրքրությունների մասին, որպեսզի մենք կարողանանք Ձեզ համապատասխան հնարավորություններ ուղարկել, նաև
  • մենք կարող ենք հավաքել տեղեկատվություն, որը մեզ հնարավորություն կտա հաստատել Ձեր ինքնությունը և աշխատելու իրավունքը, օրինակ՝ անձը հաստատող փաստաթղթի պատճենը կամ Ձեր դիմանկարը:

Տեղեկությունները, որոնք մենք ավտոմատ կերպով հավաքում ենք, հիմնականում վերաբերելու են հետևյալին.

  • մեր գրասենյակներ Ձեր այցելությունների, հարցազրույցների, գնահատումների և միջոցառումների մասնակցության մանրամասները (օրինակ՝ ժամանակը և տևողությունը),
  • ՖՄԻ-ի հաղորդակցման ապահովման կետերից Ձեր օգտվելու մանրամասները (ինչպիսիք են՝ հավելվածները/մատչված տեղեկատվությունը, ժամանակը և տևողությունը, որոնված տեղեկատվությունը), և
  • Ձեր սարքերը (ինչպես օրինակ՝ Ձեր IP հասցեն կամ սարքի եզակի նույնացուցիչը, գտնվելու վայրի տվյալները, ցանկացած թխուկների մանրամասները, որոնք մենք կարող ենք պահած լինել Ձեր սարքում):

Տեղեկատվությունը, որը մենք հավաքում ենք երրորդ կողմերից, ընդհանուր առմամբ բաղկացած կլինի.

  • աշխատանքի ընդունման մասին տեղեկատվություն հավաքագրման գործակալություններից (որտեղ Դուք դիմում եք աշխատանքի ընդունման գործակալության միջոցով),
  • տեղեկանքներից և աշխատանքի վկայականներից՝ ստացված Ձեր նախորդ գործատուներից կամ Ձեր այլ տեղեկատու մատակարարներից,
  • օրենքով թույլատրված դեպքերում կենսագրական տվյալների ստուգման տեղեկատվությունից, ըստ տվյալ պաշտոնի համապատասխանության (օրինակ՝ անձը հաստատող փաստաթղթերի վավերացում, հասցեի ստուգում, որակավորումների և աշխատանքային պատմության հաստատում, պատժամիջոցների և ազդեցիկ քաղաքական գործիչների ցուցակների դեմ խուզարկություններ և ցանկացած դատվածության մանրամասներ),
  • երրորդ կողմի սոցիալական լրատվության կայքերից մուտքի և պրոֆիլի մասին տեղեկություններից (օրինակ, եթե Դուք ընտրում եք պարզեցնել աշխատանքային հարթակ Ձեր մուտքի գործընթացը՝ անմիջական մատչում թույլ տալու նպատակով, երբ մուտք եք գործել Ձեր երրորդ կողմի սոցիալական լրատվության հաշիվ, օրինակ՝ Gmail կամ Yahoo!, կամ եթե ցանկանում եք տեղեկատվություն վերբեռնել հարթակ (օրինակ՝ LinkedIn-ից)՝ դիմումը ձեռքով լրացնելու փոխարեն), և
  • հանրությանը հասանելի պրոֆիլի տեղեկատվությունից (օրինակ՝ Ձեր դերը, հմտությունները, որակավորումները, փորձը և հետաքրքրությունները, օրինակ՝ ընկերության կայքէջից, ինտերնետային որոնումներից կամ սոցիալական լրատվության հարթակներում, ինչպիսին է LinkedIn-ը):

Տեղեկությունները, որոնք մենք հավաքում և մշակում ենք Ձեր մասին, կարող են ներառել Ձեր՝

  • անունը
  • գաղտնաբառը
  • հասցեն, ներառյալ տան և նամակագրության
  • կոնտակտային տվյալները, ներառյալ անձնական էլ. փոստի հասցեն և տան/անձնական բջջային հեռախոսահամարը, որտեղ այդ տվյալները ներկայացված են որպես Ձեր դիմումի մաս
  • սեռը
  • ուղեկցող նամակը
  • ռեզյումե/աշխատանքի դիմում, ներառյալ անձնական և մասնագիտական տեղեկությունները
  • ինչպես եք լսել աշխատանքի մասին
  • աշխատելու իրավունքը, ներառյալ անձնագիրը կամ անձը հաստատող այլ պաշտոնական փաստաթուղթը
  • տեղեկանքները
  • որակավորման կրկնօրինակները և վկայականներ 
  • կրթության և աշխատանքի պատմությունը
  • զինվորական ծառայության մասին տեղեկությունները
  • աշխատանքը, որի համար տվյալ անձը դիմել է
  • ընթացիկ, սպասվող և առաջարկվող աշխատանքային պայմաններն ու դրույթները (օր.՝ վարձատրություն, աշխատանքային ժամեր, արձակուրդներ, արտոնություններ)
  • հարցազրույցի նշումները և գնահատման արդյունքները
  • դիմումի արդյունքը և պատճառաբանությունը
  • Ձեր աշխատանքի ընդունվելու համար դիմումի հետ կանչելու պատճառը (եթե կիրառելի է)
  • սոցիալական ապահովագրության և անհատական եկամտահարկի տվյալները
  • հարկային կոդը
  • ծննդյան ամսաթիվը
  • ընտանեկան դրությունը և իրավիճակը
  • բանկային հաշվի տվյալները (եթե մենք համաձայնում ենք փոխհատուցել Ձեզ հարցազրույցին մասնակցելու որոշակի ծախսեր, կամ եթե Ձեզ աշխատանք են առաջարկում և այն ընդունում եք)
  • լուսանկարները և տեսագրությունները
  • համակարգի օգտատերերի տեղեկությունները
  • Ձեր կողմից ՖՄԻ-ի տեղեկատվական համակարգերի օգտագործման ավտոմատացված գրառումները
  • տեղեկատվություն, որը ներկայացվում է մեզ ՖՄԻ-ի մասնաճյուղերում գործող տեղեկատվական համակարգերից օգտվելիս
  • տեղեկատվություն՝ մեր գրասենյակներ, ինչպես նաև մեր միջոցառումներին Ձեր այցելությունների մասին

Մենք կարող ենք նաև հավաքել և մշակել Ձեր մասին տեղեկությունների հատուկ կատեգորիաներ, ինչպիսիք են՝

  • ռասայական կամ էթնիկ ծագում (օր.՝ հավասար հնարավորությունների մոնիտորինգի համար)
  • քաղաքական կարծիքներ (միայն այն դեպքում, եթե Դուք կամավոր կերպով տրամադրում եք այս տեղեկատվությունը)
  • կրոնական կամ փիլիսոփայական համոզմունքներ (օր.՝ ողջամիտ հարմարեցման համար)
  • սեռական կողմնորոշում (օր.՝ հավասար հնարավորությունների մոնիտորինգի համար կամ եթե կամավոր կերպով տրամադրում եք այս տեղեկատվությունը)
  • արհմիության անդամություն (միայն այն դեպքում, եթե Դուք կամավոր կերպով տրամադրում եք այս տեղեկատվությունը)
  • Ձեր առողջությանն առնչվող տվյալներ, ներառյալ ցանկացած հաշմանդամություն (օր.՝ ողջամիտ հարմարեցման համար)

Մենք կմշակենք այս տեսակի տվյալներ, եթե Դուք կամավոր կերպով տրամադրեք դրանք, եթե մենք տեղեկատվությունը մշակելու իրավական պարտավորություն ունենք և կտրամադրենք ողջամիտ հարմարեցում՝ կապված հավաքագրման գործընթացի հետ:

Ի՞նչ նպատակներով ենք մենք օգտագործում Ձեր մասին տեղեկատվությունը և ի՞նչ իրավական հիմքով:

Այս բաժնում մենք նկարագրում ենք այն նպատակները, որոնց համար մենք օգտագործում ենք անձնական տվյալները: Այնուամենայնիվ, սա համընդհանուր ծանուցագիր է, և եթե երկրի օրենքները սահմանափակում կամ արգելում են այս ծանուցագրում նկարագրված որոշակի գործողություններ, մենք տվյալ երկրում չենք օգտագործի Ձեր վերաբերյալ տեղեկություններն այդ նպատակներով:

Ելնելով վերը նշվածից՝ մենք կարող ենք օգտագործել Ձեր վերաբերյալ տեղեկությունները հետևյալ նպատակներով.

  • կատարել ինքնության, տվյալ պաշտոնի իրավասության և աշխատանքի իրավունքի ստուգումներ
  • ստուգել աշխատանքային պատմությունը, որակավորումները, փորձը և տեղեկանքները
  • օրենքով թույլատրված դեպքերում կատարել թեկնածուների ստուգում և կենսագրական տվյալների ստուգումներ
  • կատարել հավաքագրում և ընտրություն, ներառյալ հարցազրույցները, գնահատումները և հոգեմետրիկ պրոֆիլավորումը, թեկնածուների զտումը, աշխատանքի առաջարկը և առավելությունները (առկայության դեպքում)
  • բիզնեսի կառավարում, ներառյալ գրառումների պահպանման պարտավորությունները
  • անհրաժեշտության դեպքում, հարցազրույցին մասնակցելու ծախսերի փոխհատուցման կառավարում
  • ըստ հասանելիության, նախքան աշխատանքի ընդունելը և կառավարելը, ներառյալ պայմանագրային և ոչ պայմանագրային փաստաթղթերի պատրաստումը, ինչպես նաև համակարգերի կազմակերպումը և մուտքը դեպի շենքեր
  • հավաքագրման գործընթացի մոնիտորինգ
  • բիզնեսի վերլուծության և բարելավումների նպատակով (ներառյալ մեր հավաքագրման գործընթացը, իրադարձությունները, ՖՄԻ-ի թվային հաղորդակցության ապահովման կետերը, ՖՄԻ-ի համակարգերը, սարքերն ու տեղեկությունները, որոնք մենք (կամ մեր մասնաճյուղերը) տրամադրում ենք (են) աշխատանքի թեկնածուներին

Ձեր վերաբերյալ տեղեկությունների օգտագործման իրավական հիմքը հետևյալներից մեկն է (որը մենք ավելի մանրամասն բացատրում ենք «Իմանալ ավելին» բաժնում).

  • իրավական պարտավորության պահպանում, որին մենք ենթակա ենք
  • Ձեր խնդրանքով քայլերի ձեռնարկում՝ նախքան պայմանագիր կնքելը
  • օրինական բիզնես շահ, որը չի գերակայում տեղեկությունը պաշտպանելու Ձեր շահերին
  • եթե վերը նշվածներից ոչ մեկը չի կիրառվում, կամ երբ ըստ օրենքի պահանջվում է Ձեր համաձայնությունը (որը մենք կխնդրենք նախքան տեղեկությունը մշակելը):

Նպատակները, որոնց համար մենք օգտագործում ենք Ձեր մասին տեղեկությունները, հավաքագրման համապատասխան մեթոդներով և օգտագործման իրավական հիմքերով, հետևյալն են.

 Նպատակ
Հավաքագրման եղանակը և մշակման իրավական հիմքը

 

Համապատասխանությունը կանոնակարգող պարտավորություններին

  • ինքնության և աշխատանքի իրավունքի ստուգումներ
  • մեր աշխատուժի ժողովրդագրական կազմի գնահատում, ինչպես օրինակ՝ հավասար հնարավորությունների մշտադիտարկումը

 

Սովորաբար այս տեղեկատվությունը մեզ տրամադրվում է անմիջապես Ձեր կողմից:

Մենք օգտագործում ենք այն, քանի որ մեզ համար անհրաժեշտ է կատարել մեր իրավական պարտավորությունները՝ աշխատանքի ընդունելու միայն աշխատանքի իրավունք ունեցող մարդկանց այն երկրում, որտեղ գտնվում է աշխատանքը և մշտադիտարկելու մեր աշխատուժի ժողովրդագրությունը, կամ այն երկրներում, որտեղ չկա իրավական պարտավորություն, քանի որ մենք ունենք օրինական բիզնես շահ՝ վարելու մեր բիզնեսը լավ գործելակերպի պահանջներին համապատասխան, որոնք չեն գերակայում Ձեր շահերին, իրավունքներին և ազատություններին՝ Ձեր մասին տեղեկությունները պաշտպանելու նպատակով:

Դիմումների և թեկնածուների ստուգում (օրենքով թույլատրվող դեպքերում)

  • զբաղվածության պատմության, որակավորումների, փորձի և տեղեկանքների ստուգում
  • օրենքով թույլատրվող դեպքերում թեկնածուների և կենսագրական տվյալների ստուգում

Սա սովորաբար կլինի այն տեղեկատվության համակցությունը, որը Դուք տրամադրում եք ուղղակիորեն (որպես Ձեր դիմումի մաս) և, մեր հավաքագրման գործընթացի հետագա փուլերում, տեղեկատվություն, որը մենք հավաքում ենք երրորդ կողմերից, ինչպիսիք են՝ հղումները և (օրենքով թույլատրված դեպքերում) դատվածության վերաբերյալ ստուգումները:

Մենք օգտագործում ենք այն, քանի որ մեզ համար անհրաժեշտ է հետևել միայն իրավասու և համապատասխան մարդկանց աշխատանքի ընդունելու օրինական պարտավորությանը, կամ այն երկրներում, որտեղ նման իրավական պարտավորություն չկա, մենք օգտագործում ենք այն, քանի որ ունենք օրինական բիզնես շահ՝ ապահովելու Ձեր համապատասխանությունը և իրավասությունը մեզ մոտ առկա այնպիսի պաշտոնի համար, որը չի գերակայում Ձեր շահերին, իրավունքներին և ազատություններին՝ Ձեր մասին տեղեկատվության օգտագործումը սահմանափակելու նպատակով:

 

Հավաքագրում և ընտրություն

  • թեկնածուների հավաքագրում և ընտրություն, ներառյալ հարցազրույցներ, ձայնագրված տեսանյութեր, գնահատումներ, հոգեմետրիկ թեստավորում
  • դիմումի ձևաթղթերի և առցանց գնահատման գործիքների և հմտությունների թեստերի վերանայում
  • թեկնածուների զտում
  • անհրաժեշտության դեպքում, հարցազրույցին մասնակցելու որոշակի ծախսերի փոխհատուցման կառավարում
  • ըստ անհրաժեշտության, առաջարկ անելով և առավելություններին համաձայնելով
  • խմբակային, պանելային և անհատական հարցազրույց
  • տեղեկացնել Ձեզ հայտերի արդյունքների և այլ հնարավորությունների մասին, որոնք կարող են հետաքրքրություն առաջացնել, գովազդային հաստիքներ և մշտադիտարկման հետաքրքրություն
  • հաշվառման վարում

Սա սովորաբար կլինի Ձեզ ուղղակիորեն տրամադրվող տեղեկատվության համակցությունը (հավաքագրման գործընթացի տարբեր փուլերում) և այն տեղեկատվությունը, որը մենք հավաքում ենք երրորդ կողմերից, օրինակ՝ ցանկացած հավաքագրողից կամ սոցիալական լրատվության հարթակից, որն օգտագործում եք Ձեր մասին տեղեկությունները մեզ փոխանցելու համար:

Մենք օգտագործում ենք այն, քանի որ ունենք օրինական բիզնես շահագրգռվածություն մեզ մոտ առկա պաշտոնների համար թեկնածուներ հավաքագրելու և ընտրելու (ներառյալ հարցազրույցների և գնահատումների անցկացումը), գործընթացը կառավարելու և հավաքագրման գործընթացի վերաբերյալ գրառումներ պահելու հարցում, որը չի հակասում Ձեր շահերին, իրավունքներին և Ձեր մասին տեղեկատվության օգտագործումը սահմանափակելու ազատություններին:

 

Աշխատուժի կառավարում՝ նախքան աշխատանքի ընդունումը

  • աշխատանքի ընդունելու այնպիսի գործողություններ, ինչպիսիք են՝ աշխատանքային պայմանագրի նախապատրաստումը, տրամադրումը և ստորագրումը
  • էլեկտրոնային անձնական գրառման և անձնական գործի ստեղծում
  • աշխատավարձի գրառումների ստեղծում
  • նոր աշխատակիցների արտոնությունների գրանցում
  • իրավաբանական մարմիններին զեկուցում՝ աշխատանքի մեկնարկի մասին

Այս տեղեկատվությունը հավաքվում է մեր հավաքագրման գործընթացի հետագա փուլերում և աշխատանքի առաջարկի մշակման և/կամ ընդունման ընթացքում:

Մենք օգտագործում ենք այն, քանի որ ունենք օրինական բիզնես շահագրգռվածություն՝ կազմելու անհրաժեշտ աշխատանքային փաստաթղթերը և լրացնելու անհրաժեշտ ներքին գրառումները, որոնք չեն հակասում Ձեր շահերին, իրավունքներին և ազատություններին՝ սահմանափակելու Ձեր մասին տեղեկատվության օգտագործումը:

 

Հավաքագրման գործընթացի մշտադիտարկում

  • որակի վերահսկում և ստուգումներ՝ մշտադիտարկելու համապատասխանությունը մեր հավաքագրման գործընթացին 

Այս տեղեկատվությունը հավաքվում է մեր հավաքագրման գործընթացում:

Մենք այն օգտագործում ենք, քանի որ ունենք օրինական բիզնես շահագրգռվածություն՝ ստուգելու մեր հավաքագրման գործընթացի համապատասխանությունը, որը չի հակասում տեղեկությունը պաշտպանելու Ձեր շահերին, իրավունքներին և ազատություններին՝ Ձեր մասին տեղեկատվության օգտագործումը սահմանափակելու նպատակով:

 

Վերը նշված բոլոր նպատակների աջակցում

  • Ձեր հաշիվների կառավարում
  • հնարավորություն տալու Ձեզ օգտագործել ՖՄԻ-ի հաղորդակցություն ապահովող կետերը (օրինակ՝ թույլատրելով Ձեզ մուտք գործած մնալ հաղորդակցություն ապահովող կետի բաժիններ, որոնք վերապահված են միայն լիազորված օգտատերերին և կառավարելով լեզվի Ձեր նախապատվությունը)
  • Ձեզ հետ նամակագրության վարում
  • կառավարելու Ձեր նշանակումները մեզ հետ (օրինակ՝ հարցազրույցի կամ գնահատման հետ կապված)
  • ընդլայնելով Ձեր փորձառությունները
  • կառավարում և անսարքությունների վերացում

Սա սովորաբար կլինի այն տեղեկատվության համադրությունը, որը տրամադրում եք մեզ (որպես կանոն՝ անունը, գաղտնաբառը (կամ համարժեք)) և տեղեկատվությունը, որը մենք ինքնաբերաբար հավաքագրում ենք (օրինակ՝ Ձեր սարքի վերաբերյալ տեղեկությունները և թխուկները, ինչպես նաև հետևման նմանատիպ տեխնոլոգիաները):

Մենք օգտագործում ենք դա այն հիմքերով, որոնք համապատասխանում են այն տեղեկատվության օգտագործման նպատակին, որին մենք աջակցում ենք: Օրինակ, երբ մենք կառավարում ենք Ձեր հաշիվը՝ աշխատանք փնտրելու կամ դիմումի աջակցման համար, մենք օգտագործում ենք տեղեկատվությունն այն հիմքով, որ ունենք օրինական բիզնես շահ՝ մեր բիզնեսը վարելու և աշխատակազմ հավաքագրելու նպատակով, որը չի հակասում Ձեր շահերին, իրավունքներին և Ձեր մասին տեղեկատվության ազատությունների պաշտպանությանը: 

 

Բիզնեսի վերլուծություն և արդիացումներ

  • մեր հավաքագրման գործընթացի արդյունավետության գնահատում
  • բիզնեսի վերլուծություն և բարելավումներ (ներառյալ մեր հավաքագրման գործընթացը, իրադարձությունները, ՖՄԻ-ի թվային հաղորդակցություն ապահովող կետերը և այն տեղեկատվությունը, որը մենք (կամ մեր մասնաճյուղերը) տրամադրում ենք (են) աշխատանքի թեկնածուներին)

Որպես կանոն՝ սա այն տեղեկատվության համադրությունն է, որը մեզ տրամադրում եք, և որը մենք ինքնաբերաբար հավաքագրում ենք և (օրենքով թույլատրված դեպքերում) ձեռք ենք բերում երրորդ կողմերից:

Մենք այն օգտագործում ենք այն հիմքով, որ ունենք օրինական բիզնես շահ՝ վերլուծելու, գնահատելու արդյունավետությունը և բարելավելու մեր հավաքագրման ջանքերը, գործընթացները, ՖՄԻ-ի հաղորդակցություն ապահովող կետերը և իրադարձությունները, որոնք չեն հակասում Ձեր մասին տեղեկությունները պաշտպանելու շահերը, իրավունքները և ազատությունները:

 

Եթե մենք չենք հիմնավորում Ձեր մասին տեղեկությունների օգտագործումը վերը նշված իրավական որևէ հիմքով, կամ երբ դա պահանջում է օրենքը, մենք կխնդրենք Ձեր համաձայնությունը՝ նախքան տեղեկությունները մշակելը (այս դեպքերը պարզ կլինեն համատեքստից): Մենք կարող ենք ժամանակ առ ժամանակ խնդրել Ձեր բացահայտ համաձայնությունը՝ Ձեր վերաբերյալ հատուկ կատեգորիաների տեղեկատվության մշակման համար:

Որոշ դեպքերում մենք կարող ենք օգտագործել Ձեր մասին տեղեկությունները՝ վերը չնկարագրված ձևերով: Այդ դեպքում մենք կտրամադրենք լրացուցիչ գաղտնիության ծանուցագիր, որը բացատրում է նման օգտագործումը: Դուք պետք է կարդաք ցանկացած լրացուցիչ ծանուցագիր՝ այս ծանուցագրի հետ միասին:

Արդյո՞ք մենք ինքնաբերաբար որոշումներ ենք կայացնում:

Մենք կարող ենք ինքնաբերաբար որոշումներ կայացնել սույն ծանուցագրում նշված ցանկացած հարցի վերաբերյալ (օրինակ՝ ստուգման վերաբերյալ և թե ում ենք մենք ներառում հարցազրույցի զտված թեկնածուների ցուցակում)։ Դա անելու դեպքում մենք սա կներկայացնենք Ձեր ուշադրությանն ընդունվածորոշման տրամաբանության, ինչպես նաև կարևորության և Ձեր մասին տեղեկատվության նման օգտագործման նախատեսված և սպասվող հետևանքների մասին:

Ո՞ւմ հետ ենք մենք կիսում Ձեր տվյալները և ի՞նչ նպատակներով:

Մենք կարող ենք կիսվել Ձեր մասին տեղեկություններով՝

  • ՖՄԻ-ի մասնաճյուղերի հետ,
  • երրորդ կողմերի հետ, որոնք ՖՄԻ-ի մասնաճյուղերին կամ Ձեզ տրամադրում են ապրանքներ կամ ծառայություններ (ինչպես օրինակ՝ հավաքագրման գործակալությունները, կենսագրական տվյալների ստուգումներ իրականացնողները, առցանց գնահատման մատակարարները և վաճառողները, որոնք աջակցում են ՖՄԻ-ի՝ թեկնածուի փորձառությունը բարելավելու ջանքերին), և
  • այլ երրորդ կողմեր, երբ պահանջվում կամ թույլատրվում է օրենքով (ինչպես օրինակ՝ կանոնակարգող մարմինները, պետական գերատեսչությունները, նախկին, հնարավոր կամ ապագա գործատուները և կազմակերպչական վերակազմավորման համատեքստում):

Մենք Ձեր մասին տեղեկությունները տրամադրում ենք ուրիշներին՝ միայն գործող օրենքներին համապատասխան: Այսպիսով, երբ օրենքը պահանջում է Ձեր համաձայնությունը, մենք նախ կխնդրենք դա:

Տվյալների փոխանակում ՖՄԻ-ի այլ մասնաճյուղերի հետ

  • Ձեր մասին տեղեկատվությունը կփոխանցվի «Philip Morris Products S.A.»-ին (տեղակայված է Նյուշատելում` Շվեյցարիա), որը ՖՄԻ-ի մասնաճյուղերի անձնական տվյալների մշակման կենտրոնական կառավարման գրասենյակն է: Ձեր մասին տեղեկատվությունը կարող է նաև փոխանցվել «Philip Morris International IT Service Center Sàrl»-ին՝ (տեղակայված է Լոզանում` Շվեյցարիա) որպես ՖՄԻ-ի մասնաճյուղերի տեխնոլոգիական մատակարար: «Philip Morris Products S.A.»-ն և (այնքանով, որքանով նրան հասանելի է) «Philip Morris International IT Service Center Sàrl»-ը մշակում են Ձեր մասին տեղեկատվությունը՝ սույն ծանուցագրում նկարագրված բոլոր նպատակներով:
  • Ձեր մասին տեղեկատվությունը կփոխանցվի ՖՄԻ-ի այլ մասնաճյուղերին այս ծանուցագրում նկարագրված բոլոր նպատակների համար (օրինակ՝ որոշելու, արդյոք Դուք համապատասխանում եք ՖՄԻ-ի մասնաճյուղերից որևէ մեկում առկա աշխատատեղերի պահանջներին): Երբ Դուք վերբեռնում եք տեղեկատվությունը աշխատանքի որոնման հարթակ, այն հասանելի կլինի ՖՄԻ-ի յուրաքանչյուր մասնաճյուղի համար, և ՖՄԻ-ի յուրաքանչյուր մասնաճյուղ կարող է մշակել այն իր հավաքագրման նպատակներով: Սա այն դեպքն է, երբ Դուք արձագանքում եք աշխատանքի հրապարակմանը, որտեղ նշվում է ՖՄԻ-ի կոնկրետ մասնաճյուղ: Համապատասխանաբար, Ձեր մասին տեղեկատվությունը կարող է փոխանցվել գլոբալ կերպով (եթե Ձեր տեղեկատվությունը հավաքվում է Եվրոպական տնտեսական տարածքում, դա նշանակում է, որ Ձեր տեղեկատվությունը կարող է փոխանցվել դրանից դուրս):

ՖՄԻ-ի մասնաճյուղերի և այն երկրների տվյալները, որտեղ նրանք հիմնված են, հասանելի են այստեղ:

 

Տվյալ երկրին բնորոշ լրացուցիչ կետեր

Կախված նրանից, թե որ երկրում եք գտնվում, մենք ցանկանում ենք, որ Դուք տեղյակ լինեք մի քանի այլ կետերի մասին:

Եթե Դուք Ճապոնիայում եք, իմացեք ավելին…

Եթե գտնվում եք Ճապոնիայում, նկատի ունեցեք, որ մենք, սույն ծանուցագրում նկարագրված նպատակներով, Ձեր մասին տեղեկությունները համօգտագործում ենք ՖՄԻ-ի այլ մասնաճյուղերի հետ՝ տվյալների պաշտպանության Ճապոնիայի օրենքների համաձայն՝ «համատեղ օգտագործման» հիման վրա: Երբ մենք դա անում ենք, «Philip Morris Japan Limited»-ը (PMJ) շարունակում է պատասխանատվությամբ կառավարել Ձեր անձնական տվյալները, և մենք պահանջում ենք, որ նրանք, ում հետ մենք համօգտագործում ենք տվյալները, անեն նույնը: Ավելին, եթե դրանք գտնվում են Ճապոնիայից դուրս, մենք ողջամիտ միջոցներ ենք ձեռնարկում` համապատասխան օրենքների և կանոնակարգերի համաձայն:

Տվյալների համօգտագործում երրորդ կողմերի հետ

  • Գործող օրենքով թույլատրված սահմաններում մենք կարող ենք համօգտագործել Ձեր մասին տեղեկությունները երրորդ կողմերի հետ, ովքեր ՖՄԻ-ի մասնաճյուղերին կամ Ձեզ տրամադրում են ապրանքներ կամ ծառայություններ (ինչպես օրինակ՝ հավաքագրման գործակալությունները, կենսագրական տվյալների ստուգում իրականացնողները, առցանց գնահատման մատակարարները, տեղեկատվական ծառայություններ մատուցողները և ինքնությունը ստուգող մատակարարները):
  • Օրենքով թույլատրված կամ օրենքով պահանջվող դեպքերում մենք կարող ենք կիսվել Ձեր մասին տեղեկություններով այլ երրորդ կողմերի հետ, ինչպես, օրինակ՝ կանոնակարգող մարմինները, պետական գերատեսչությունները, ի պատասխան իրավապահ մարմինների կամ պետական այլ պաշտոնյաների հարցումների, երբ մենք համարում ենք, որ բացահայտումն անհրաժեշտ է կամ տեղին՝ կանխելու ֆիզիկական վնասը կամ ֆինանսական կորուստը, կամ կասկածելի կամ փաստացի անօրինական գործունեության հետաքննությանն առնչվող, ինչպես նաև կազմակերպական վերակազմակերպման համատեքստում։
  • Եթե մենք կազմակերպում ենք աշխատանքի հետ կապված ճանապարհորդություն կամ կացություն (օրինակ, եթե Ձեզ անհրաժեշտ է ճանապարհորդել հարցազրույցի մասնակցելու համար), Ձեր մասին տեղեկատվությունը կարող է փոխանցվել երրորդ կողմերին, ովքեր կազմակերպում են ճանապարհորդությունըև կացությունը, տրամադրում են տրանսպորտի կամ ճանապարհորդության հետ կապված ծառայություններ, ինչպես օրինակ՝ տուրիստական գործակալները, առցանց ամրագրման մատակարարները, տոմսերի վաճառքով զբաղվող գործակալները, ավիաընկերությունները, ավտոմեքենաների վարձույթով զբաղվող ընկերությունները, երկաթուղային մատակարարները և հյուրանոցները: Այս երրորդ կողմերը կօգտագործեն Ձեր մասին տեղեկություններն իրենց սեփական նպատակներով (օրինակ՝ Ձեզ տրանսպորտ կամ կացարան տրամադրելու իրենց պարտավորությունները կատարելու համար), և Դուք պետք է ստուգեք նրանց գաղտնիության ծանուցագրերը՝ Ձեր տեղեկությունների օգտագործման վերաբերյալ լրացուցիչ մանրամասների առնչությամբ: Նկատի ունեցեք նաև, որ Դուք կարող եք իրավունքներ ունենալ, որոնք կարող են կիրառվել նման երրորդ կողմերի նկատմամբ՝ կապված Ձեր մասին տեղեկատվության մշակման հետ:

Որտե՞ղ կարող են ուղարկվել Ձեր մասին տեղեկությունները:

Ինչպես ցանկացած բազմազգ կազմակերպություն, մենք ամբողջ աշխարհում տեղեկություններ ենք փոխանցում մեր մասնաճյուղերին և ծառայություններ մատուցողներին:  Հետևաբար, Ձեր տվյալները կարող են փոխանցվել այլ երկրներ՝ որպես մեր ստանդարտ գործողությունների մաս:  Ամեն անգամ Ձեր տվյալները արտասահման փոխանցելիս՝ մենք կսահմանափակենք Ձեր տվյալների մուտքը միայն նրանց համար, ովքեր պետք է տեսնեն դրանք, կմշակենք Ձեր տվյալները՝ համաձայն տվյալների պաշտպանության մեր ներքին չափանիշների, պատշաճ կերպով կպաշտպանենք և կփոխանցենք դրանք միայն տվյալների գաղտնիության մասին գործող օրենքներին համապատասխան:  Երբ տվյալները փոխանցվեն, մենք ստացող կողմից կպահանջենք Ձեր տվյալները գաղտնի պահել, ջնջել դրանք, երբ դրանց պահանջն այլևս չլինի և գործել համաձայն գաղտնիության սույն ծանուցագրի:  Համապատասխանաբար, Ձեր մասին տեղեկությունները կարող են փոխանցվել Ձեր իրավասության սահմաններից դուրս:  Օրինակ, եթե Դուք ապրում եք Եվրոպական տնտեսական տարածքում («ԵՏՏ»), Եվրոպական Միությունում, Միացյալ Թագավորությունում, Ավստրալիայում կամ Ճապոնիայում, Ձեր տվյալները կարող են մշակվել մեկ այլ երկրում:

Սույն ծանուցագրում նկարագրված տեղեկատվությունն օգտագործելիս՝ Ձեր մասին տեղեկատվությունը կարող է փոխանցվել այն երկրի կամ տարածքի ներսում կամ դրա սահմաններից դուրս, որտեղ այն հավաքվել է, ներառյալ երկիր կամ տարածք, որը չի կարող ունենալ տվյալների պաշտպանության համարժեք չափանիշներ:

Օրինակ, մենք և ԵՄ-ի ու ԵՏՏ-ի տարածքում գործող ՖՄԻ-ի այլ մասնաճյուղերը կարող ենք անձնական տեղեկություններ փոխանցել ՖՄԻ-ի մասնաճյուղերին կամ նրանց ծառայություններ մատուցողներին, որոնք գործում են ԵՄ-ից և ԵՏՏ-ից դուրս: Բոլոր նման դեպքերում փոխանցումը կլինի.

 

  • Եվրոպական Հանձնաժողովի համապատասխանության որոշման հիման վրա,
  • համապատասխան երաշխիքների ներքո, օրինակ՝ ԵՄ ստանդարտ պայմանագրային դրույթներ կամ պարտադիր կորպորատիվ կանոններ, կամ
  • Ձեր համաձայնությամբ կամ անհրաժեշտության դեպքում Ձեր և մեր միջև պայմանագրով նախատեսված պարտավորությունները կատարելու համար (կամ Ձեր պահանջով ձեռնարկված նախապայմանագրային միջոցառումների իրականացումը) կամ մեր և երրորդ կողմի միջև Ձեր շահերից բխող պայմանագրի կնքման կամ կատարման համար, ինչպես օրինակ՝ ճամփորդությունների կազմակերպման առնչությամբ:

Միացյալ Թագավորությունից փոխանցումների համար՝ համաձայն Միացյալ Թագավորության ՏՊԸԿ-ի (GDPR) և Տեղեկատվության հանձնակատարի գրասենյակի ցուցումների: 

Բոլոր դեպքերում տվյալ երկրներում կամ տարածքներում անձնական տեղեկությունների պաշտպանության համար կկիրառվեն անվտանգության համապատասխան միջոցառումներ՝ տվյալների պաշտպանության կիրառելի օրենքներին համապատասխան:

Մեր ծառայություններ մատուցողները գտնվում են աշխարհի բազմաթիվ երկրներում, այդ թվում՝ մասնավորապես ԵՏՏ-ում, Շվեյցարիայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Հնդկաստանում, Ֆիլիպիններում, Ինդոնեզիայում և Ավստրալիայում:

Ինչպե՞ս ենք մենք պաշտպանում Ձեր մասին տեղեկատվությունը:

Մենք իրականացնում ենք համապատասխան տեխնիկական և կազմակերպչական միջոցառումներ՝ պաշտպանելու անձնական տվյալները, որոնք մենք պաշտպանում ենք չարտոնված հրապարակումից, օգտագործումից, փոփոխումից կամ ոչնչացումից: Անհրաժեշտության դեպքում մենք օգտագործում ենք գաղտնագրում և այլ տեխնոլոգիաներ, որոնք կարող են օգնել ապահովելու Ձեր տրամադրած տեղեկատվությունը: Մենք նաև պահանջում ենք, որ մեր ծառայություններ մատուցողները պահպանեն տվյալների գաղտնիության և անվտանգության համապատասխան խիստ պահանջները:

Որքա՞ն ժամանակ կպահպանվեն Ձեր մասին տեղեկությունները:

Մենք կպահպանենք Ձեր մասին տեղեկատվությունն այն ժամանակահատվածի համար, որն անհրաժեշտ է այդ նպատակների իրականացման համար՝ տվյալների պահպանման մեր ներքին չափանիշներին համապատասխան: Դրանից հետո մենք այն կջնջենք։ Ժամանակահատվածը տարբեր կլինի՝ կախված այն նպատակներից, որոնց համար հավաքագրվել է տեղեկատվությունը: Նկատի ունեցեք, որ որոշ հանգամանքներում Դուք իրավունք ունեք խնդրելու մեզ ջնջել տեղեկությունները: Երբեմն մենք նաև օրինական կերպով պարտավոր ենք պահպանել տեղեկությունները, օրինակ՝ հարկային և հաշվապահական նպատակներով՝ կա՛մ պահպանելու տեղեկությունները սահմանված նվազագույն ժամանակահատվածի համար, կա՛մ ջնջելու դրանք սահմանված առավելագույն ժամկետից հետո:

Որպես կանոն՝ մենք պահպանում ենք տվյալները՝ հիմնվելով ստորև աղյուսակում նկարագրված չափանիշների վրա: Եթե այս ժամկետները հակասում են իրավական պարտավորություններին, օրինակ՝ հարկային և հաշվապահական նպատակներով, կա՛մ տեղեկատվությունը պահպանվում է սահմանված նվազագույն ժամկետով, կա՛մ այն ջնջվում է սահմանված առավելագույն ժամկետից հետո, և փոխարենը մենք կիրառում ենք այդ սահմանված ժամկետները:

 Տեսակ
Բացատրություն/պահպանման բնորոշ չափանիշներ
  • հավաքագրման գործընթացի տվյալները

Եթե Դուք դիմում եք մեզ աշխատանքի համար, մենք կպահենք Ձեր դիմումի գրառումը և կպահենք այն, քանի դեռ այն համապատասխանում է մեր հարաբերություններին, օրինակ՝ հավաքագրման գործընթացում պատմելու Ձեզ այլ հնարավորությունների մասին, որոնք կարող են հետաքրքրել, և եթե Ձեր դիմումը հաջողված է մեզ մոտ աշխատանքի ընդունման ընթացքում:

Սովորաբար Ձեր մասին տեղեկատվությունը պահվում է մինչև 12 ամիս սկսած այն օրվանից, երբ Դուք վերջին անգամ մուտք եք գործել հավաքագրման հարթակ: Նվազագույնը, մենք պահպանում ենք հավաքագրման գործընթացի գրառումներն օրենքով սահմանված ժամկետում, որի ընթացքում կարող է ներկայացվել հավաքագրման գործընթացից բխող հայցը: Մենք կարող ենք ավելի երկար պահպանել Ձեր մասին տեղեկությունները, եթե Դուք դիմում եք որոշակի տեսակի աշխատանքների համար, և սա թույլատրված է կամ պահանջվում է այն երկրում, որտեղ գտնվում է այդ աշխատանքը:

Հավաքագրման գործընթացին առնչվող այլ գրառումները (օրինակ՝ գնահատման արդյունքները և կենսագրական տվյալների ստուգումները) պահվում են կարճ ժամանակով, մինչև կազմվեն ավելի մշտական գրառումներ (օրինակ՝ գնահատման արդյունքների կամ կենսագրական տվյալների ստուգման գրառում):

  • այցելուների գրառումները

Մեր հաստատություններ այցելելու դեպքում այցելուների գրառումները սովորաբար պահպանվում են ընդամենը մի քանի ամիս:

  • CCTV (տեսաձայնագրություններ)

Մեր հաստատություններ այցելելու դեպքում, տեսաձայնագրությունները սովորաբար պահպանվում են ընդամենը մի քանի օր:

  • համակարգի աուդիտ և խարդախության կանխարգելում

Համակարգի աուդիտի մատյանները սովորաբար պահպանվում են մինչև 6 ամիս ժամկետով՝ համակարգի վերականգնման համար և մինչև 10 տարի՝ խարդախության կանխարգելման համար:

  • բիզնեսի վերլուծություն

Բիզնեսի վերլուծության տվյալները սովորաբար հավաքվում են ավտոմատ կերպով, երբ օգտվում եք ՖՄԻ-ի հաղորդակցություն ապահովող կետերից և կարճ ժամանակ անց անանունացվում/հավաքվում են:

Ի՞նչ իրավունքներ և տարբերակներ ունեք:

Դուք կարող եք ունենալ ստորև բերված որոշ կամ բոլոր իրավունքները՝ կապված Ձեր մասին մեզ մոտ պահվող տեղեկությունների հետ.

  • դիմել մեզ՝ տրամադրելու Ձեզ դրանց հասանելիությունը,
  • դիմել մեզ՝ ուղղելու, թարմացնելու կամ ջնջելու դրանք,
  • դիմել մեզ՝ սահմանափակելու մեր կողմից դրանց օգտագործումը որոշակի իրավիճակներում,
  • առարկել մեր կողմից դրանց օգտագործմանը՝ որոշակի իրավիճակներում,
  • հետ վերցնել մեր կողմից դրանց օգտագործման վերաբերյալ Ձեր համաձայնությունը,
  • տվյալների տեղափոխելիություն որոշակի հանգամանքներում, և
  • բողոք ներկայացնել Ձեր երկրի վերահսկիչ մարմին (եթե այդպիսին առկա է):

Մենք Ձեզ առաջարկում ենք այս իրավունքներից օգտվելու հեշտ եղանակներ, ինչպիսիք են «ապաբաժանորդագրվել» հղումները կամ դիմելով people.culture@pmi.comկայքէջին կամ օգտագործելով «ո՞ւմ հետ կապվել հարցերի դեպքում» պարբերության կոնտակտները:  այս ծանուցագրի վերջում:

Ձեր ունեցած իրավունքները կախված են Ձեր երկրի օրենքներից: Եթե Դուք Միացյալ Թագավորությունում, Եվրոպական Միությունում, Եվրոպական տնտեսական տարածքում եք, ապա Դուք կունենաք ստորև աղյուսակում նշված իրավունքները: Եթե Դուք այլ վայրում եք, կարող եք մեզ հետ կապվել (տե՛ս այս ծանուցագրի վերջում գտնվող «ո՞ւմ հետ կապվել հարցերի դեպքում» պարբերությունը)՝ ավելին իմանալու համար:

Իրավունք՝ կապված Ձեր մասին մեր ունեցած տեղեկատվության հետԼրացուցիչ մանրամասներ (նշում. այս բոլոր իրավունքների համար կիրառվում են որոշակի իրավական սահմանափակումներ)
  • խնդրել մեզ թույլ տալու Ձեզ այն մատչել,

Սա հաստատում է.

  • անկախ նրանից, թե մենք մշակում ենք Ձեր մասին տեղեկատվությունը, թե ոչ,
  • մեր անունը և կոնտակտային տվյալները,
  • մշակման նպատակը,
  • համապատասխան տեղեկատվության կատեգորիաները,
  • այն անձանց կատեգորիաները, որոնց հետ մենք կիսում ենք տեղեկատվությունը, և, եթե որևէ անձ գտնվում է Միացյալ Թագավորությունից, ԵՄ-ից, ԵՏՏ-ից դուրս և չի օգտվում Եվրոպական Հանձնաժողովի համապատասխանության որոշումից, տեղեկատվության պաշտպանության համապատասխան երաշխիքներից,
  • (եթե մենք ունենք այն) տեղեկատվության աղբյուրը, եթե մենք այն Ձեզանից չենք հավաքել,
  • (այնքանով, որքանով մենք անում ենք որևէ բան, որը հայտնվել է Ձեր ուշադրության կենտրոնում) ավտոմատացված որոշումների կայացում, այդ թվում՝ պրոֆիլավորման առկայություն, որն առաջացնում է իրավական հետևանքներ Ձեր նկատմամբ կամ էականորեն ազդում է Ձեզ վրա նման ձևով, ինչպես նաև Ձեր մասին տեղեկատվության նման օգտագործման կարևորությունն ու նախատեսվող հետևանքները, և
  • այն ժամանակահատվածը որոշելու չափանիշները, որի ընթացքում մենք կպահպանենք տեղեկատվությունը:

Ձեր խնդրանքով մենք Ձեզ կտրամադրենք Ձեր մասին մեր օգտագործած տեղեկատվության պատճենը (պայմանով, որ դա չի ազդում այլոց իրավունքների և ազատությունների վրա):

  • խնդրել մեզ ուղղել կամ թարմացնել այն

Սա կիրառելի է, եթե մեր ունեցած տեղեկատվությունը սխալ է կամ թերի:

  • խնդրել մեզ ջնջել այն և որոշ դեպքերում ընդլայնել այս իրավունքը՝ մոռացվելու իրավունքը

Սա կիրառելի է, եթե.

  • մեր ունեցած տեղեկատվությունն այլևս անհրաժեշտ չէ այն նպատակների համար, որոնց համար մենք օգտագործում ենք այն,
  • մենք օգտագործում ենք տեղեկատվությունը Ձեր համաձայնության հիման վրա, և Դուք հետ եք վերցնում Ձեր համաձայնությունը (այս դեպքում մենք կհիշենք, որպեսզի Ձեզ հետ այլևս կապ չհաստատենք, քանի դեռ մեզ չեք հայտնել, որ ցանկանում եք, որպեսզի մենք ջնջենք Ձեր մասին բոլոր տեղեկությունները, որի դեպքում մենք կհարգենք Ձեր ցանկությունները),
  • մենք օգտագործում ենք տեղեկատվությունը օրինական շահերի հիման վրա և գտնում ենք, որ հետևելով Ձեր առարկությանը, մենք գերակա շահ չունենք՝ դրա օգտագործումը շարունակելու համար,
  • տեղեկատվությունն ապօրինի է ձեռք բերվել կամ օգտագործվել, կամ
  • իրավական պարտավորությունները կատարելու նպատակով:
  • խնդրել մեզ սահմանափակել դրա մշակումը

Այս իրավունքը կիրառվում է ժամանակավորապես, այն ընթացքում, երբ մենք ուսումնասիրում ենք Ձեր դեպքը, եթե Դուք՝

  • վիճարկում եք մեր օգտագործած տեղեկատվության ճշգրտությունը կամ
  • դեմ եք եղել մեր կողմից տեղեկատվությունը օրինական շահերի հիման վրա օգտագործելուն

(եթե այս դեպքերում Դուք օգտվում եք Ձեր իրավունքից, մենք Ձեզ տեղյակ կպահենք՝ նախքան տեղեկատվությունը կրկին օգտագործելը):

Այս իրավունքը կիրառվում է նաև, եթե՝

  • մեր օգտագործումն անօրինական է, և Դուք դեմ եք տվյալների ջնջմանը, կամ
  • մենք այլևս տվյալների կարիք չունենք, բայց Դուք դրանք պահանջում եք իրավական գործ հարուցելու համար:
  • առարկել մեր կողմից դրա մշակմանը

եթե մենք օգտագործում ենք Ձեր մասին տեղեկատվությունն օրինական շահի հիման վրա, կարող եք առարկել մեր կողմից այդ նպատակներով օգտագործման դեմ՝ բացատրելով Ձեր կոնկրետ իրավիճակը, և մենք կքննարկենք Ձեր առարկությունը:

 

  • հետ վերցնելու Ձեր համաձայնությունը՝ մեր կողմից այն օգտագործելու համար

Սա կիրառվում է, եթե իրավական հիմքը, որի հիման վրա մենք օգտագործում ենք Ձեր մասին տեղեկությունները, համաձայնությունն է: Այս դեպքերը պարզ կլինեն համատեքստից։

  • վիճարկել որոշակի ավտոմատացված որոշումներ

Եթե, որպես մեր հավաքագրման գործընթացի մաս, մենք որոշում ենք կայացնում՝ հիմնված բացառապես ավտոմատացված մշակման վրա, և այդ որոշումը Ձեզ համար առաջացնում է իրավական հետևանքներ կամ նմանապես էականորեն ազդում է Ձեզ վրա (օրինակ՝ որոշման հիման վրա Ձեզ չեն հրավիրում հարցազրույցի), Դուք իրավունք ունեք վիճարկելու որոշումը, խնդրելու մեզ՝ մարդկային վերանայման ենթարկել այդ որոշումը և արտահայտել Ձեր տեսակետը:

Այս իրավունքը չի կիրառվում, եթե՝

  1. Դուք նախապես տվել եք որոշման վերաբերյալ Ձեր համաձայնությունը,
  2. որ Ձեր մասին տեղեկատվության օգտագործումն անհրաժեշտ է մուտք գործելու կամ Ձեր և մեր միջև պայմանագրի կատարման համար, կամ
  3. դա թույլատրված է օրենքով։

Ինչպես նշված է վերը, այս որոշումները կհրավիրվեն Ձեր ուշադրությանը, ինչպես նաև որոշման մեջ օգտագործված տրամաբանությունը, Ձեր մասին տեղեկատվության նման օգտագործման կարևորությունն ու նախատեսվող հետևանքները:

  • տվյալների տեղափոխելիության համար

Եթե.

  1. Դուք մեզ տրամադրել եք տվյալներ. և
  2. մենք օգտագործում ենք այդ տվյալներն ավտոմատացված միջոցներով՝ կա՛մ Ձեր համաձայնության հիման վրա, կա՛մ Ձեր հանդեպ մեր պայմանագրային պարտավորությունների կատարման հիման վրա,

այնուհետև, իրավունք ունեք մեզանից հետ ստանալու տվյալները սովորաբար օգտագործվող ձևաչափով, և իրավունք ունեք մեզանից պահանջել փոխանցել տվյալները մեկ ուրիշին, եթե դա մեզ համար տեխնիկապես հնարավոր է:

  • Ձեր երկրի վերահսկիչ մարմնին բողոք ներկայացնելու համար

Եթե որևէ բողոք ունեք, մենք կողջունենք այն ուղղակիորեն Ձեր փոխարեն լուծելու հնարավորությունը:  Խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ այս ծանուցագրի սկզբում նշված կոնտակտային տվյալների միջոցով՝ նախքան վերահսկող մարմնի հետ կապ հաստատելը: 

Եթե ցանկանում եք կապվել վերահսկող մարմնի հետ, տես հետևյալ մանրամասները.

  • Եվրոպական Միության կամ Եվրոպական Տնտեսական Տարածքի համար կարող եք կապվել Ձեր տեղական մարմնի հետ, ինչպես նշված է Եվրոպա կայքէջում՝ հետևյալ հղմանմիջոցով: Եթե վստահ չեք, թե ով է Ձեր իրավասությունը վերահսկող մարմինը, խնդրում ենք կապվել մեզ հետ՝ օգտագործելով այս էջի վերևում գտնվող մանրամասները:
  • Միացյալ Թագավորության համար, Դուք կարող եք կապ հաստատել Տեղեկատվության հանձնակատարի գրասենյակի հետ՝ հետևյալ հղումով:
  • Այլ երկրների համար խնդրում ենք դիմել Ձեր երկրում տվյալ մարմնի կայքէջին:

Եթե վստահ չեք, թե ով է Ձեր իրավասությունը վերահսկող մարմինը, խնդրում ենք կապվել մեզ հետ՝ օգտագործելով այս էջի վերևում գտնվող մանրամասները:

Տվյալ երկրին բնորոշ լրացուցիչ կետեր

Կախված նրանից, թե Դուք որ երկրում եք, կարող եք ունենալ որոշ լրացուցիչ իրավունքներ:

  • Եթե Ֆրանսիայում եք, իրավունք ունեք մեզ ցուցումներ տալ Ձեր մասին տեղեկությունների վերաբերյալ, որոնք մենք պահում ենք Ձեր մահվան դեպքում (մասնավորապես, արդյոք մենք պետք է պահենք կամ ջնջենք դրանք, և արդյոք ուրիշները պետք է իրավունք ունենան դրանք տեսնելու): Դուք կարող եք.
  • ընդհանուր հրահանգներ տալ թվային ծառայություններ մատուցողին, որը գրանցված է տվյալների պաշտպանության ֆրանսիական վերահսկիչ մարմնում (կոչվում է «CNIL») (այս հրահանգները վերաբերում են Ձեր մասին տեղեկությունների ամբողջական օգտագործմանը) կամ
  • մեզ տալ հատուկ հրահանգներ, որոնք կիրառելի են միայն Ձեր մասին տեղեկությունների օգտագործման համար:

Ձեր հրահանգներով կարող է մեզնից պահանջվել Ձեր մասին տեղեկությունները փոխանցել որևէ երրորդ կողմի (բայց եթե տեղեկատվությունը պարունակում է տեղեկություններ այլոց մասին, նաև նրանց գաղտնիության իրավունքները հարգելու մեր պարտավորությունը կարող է նշանակել, որ մենք չենք կարող ամբողջությամբ հետևել Ձեր նամակում նշված հրահանգներին): Դուք կարող եք երրորդ կողմ նշանակել, որը պատասխանատու կլինի Ձեր հրահանգների կատարմանը հետևելու համար: Եթե Դուք երրորդ կողմ չեք նշանակում այդ կերպ, Ձեր իրավահաջորդները (եթե Ձեր հրահանգներում այլ բան չնշեք) Ձեր մահից հետո իրավունք կունենան օգտվելու Ձեր մասին տեղեկությունների նկատմամբ Ձեր իրավունքներից.

  • կառավարելու Ձեր ունեցվածքը (այդ դեպքում Ձեր իրավահաջորդները հասանելիություն կունենան Ձեր մասին տեղեկություններին՝ նույնացնելու և ձեռք բերելու տեղեկություններ, որոնք կարող են օգտակար լինել Ձեր գույքը կառավարելու համար՝ ներառյալ ցանկացած թվային ապրանք կամ տվյալ, որը կարող է համարվել ընտանեկան հիշողություն, որը փոխանցելի է Ձեր իրավահաջորդներին) և
  • ապահովելու, որ Ձեր մասին տեղեկություններ օգտագործող կողմերը հաշվի առնեն Ձեր մահը (օրինակ՝ Ձեր հաշիվը փակելը, Ձեր մասին տեղեկությունների օգտագործման կամ թարմացման սահմանափակումը):

Դուք ցանկացած ժամանակ կարող եք փոփոխել կամ չեղարկել Ձեր հրահանգները: Ձեր մահվան դեպքում Ձեր մասին տեղեկությունների մշակման մասին լրացուցիչ տեղեկությունների համար տե՛ս 1978 թվականի հունվարի 6-ի 78-17 օրենքի 84-86 հոդվածները: Երբ մահանաք, Դուք լռելյայն կերպով կդադարեցնեք օգտագործել Ձեր հաշիվը, և մենք կջնջենք Ձեր մասին տեղեկությունները` մեր պահպանման քաղաքականության համաձայն (մանրամասների համար տե՛ս «Որքա՞ն ժամանակ կպահվեն Ձեր մասին տեղեկությունները» պարբերությունը):

Եթե Դուք Ավստրալիայում եք, իմացեք ավելին…

  • Եթե Ավստրալիայում եք, ապա հետևյալ լրացուցիչ տեղեկությունները վերաբերում են Ձեզ.
  • եթե Դուք մեզ չեք տրամադրում Ձեր անձնական տվյալները, մենք հնարավոր է՝ չկարողանանք (ըստ համապատասխանության) Ձեզ տրամադրել Ձեր պահանջած տեղեկությունները կամ ծառայությունները կամ դիտարկել Ձեր դիմումն աշխատանքի ընդունման կամ պայմանագրային դերի համար, և
  • մեր Գաղտնիության քաղաքականությունը (հասանելի էhttps://www.pmiprivacy.com/en-au/homepage) բացատրում է. (i) ինչպես կարող եք մուտք գործել և ուղղել այն անձնական տվյալները, որոնք մենք պահում ենք Ձեր մասին. (ii) ինչպես կարող եք բողոք ներկայացնել կապված Ձեր անձնական տվյալների մեր կողմից օգտագործման առնչությամբ, և (iii) թե ինչպես մենք կքննարկենք ցանկացած բողոք:

Ո՞ւմ հետ կապվել հարցերի դեպքում:

Եթե ունեք հարցեր կամ ցանկանում եք օգտվել Ձեր իրավունքներից որևէ մեկից, կարող եք.

  • կապվել մեզ հետ People.Culture@pmi.com հասցեով, կամ
  • կապվել համապատասխան ՖՄԻ-ի մասնաճյուղի տվյալների պաշտպանության պատասխանատուի հետ (ըստ առկայության), որի կոնտակտային տվյալները կարող եք գտնել  այստեղ:

 

ՖՄԻ-ի մասնաճյուղի կողմից Ձեզ ուղարկվող ցակացած հաղորդակցություն կպարունակի նաև կոնտակտային տվյալները:

Եթե Ձեր երկիրն ունի տվյալների պաշտպանության մարմին, Դուք իրավունք ունեք կապվել նրա հետ ցանկացած հարցի կամ մտահոգության դեպքում: Եթե ՖՄԻ-ի համապատասխան մասնաճյուղը չի կարող լուծել Ձեր հարցերը կամ մտահոգությունները, Դուք նաև իրավունք ունեք դիմելու դատական պաշտպանության միջոցների ազգային դատարանում:

Փոփոխություններ այս ծանուցագրում

Մենք կարող ենք ժամանակ առ ժամանակ թարմացնել այս ծանուցագիրը (և գաղտնիության պահպանման ցանկացած լրացուցիչ ծանուցագիր): Օրենքով պահանջված դեպքում մենք Ձեզ կտեղեկացնենք փոփոխությունների մասին. բացի այդ, եթե դա պահանջում է օրենքը, մենք նաև ձեռք կբերենք փոփոխությունների վերաբերյալ Ձեր համաձայնությունը:

Վերջին անգամ փոփոխվել է 2022 թվականի դեկտեմբերի 30-ին: Այս ծանուցագրի նախորդ տարբերակները կարող եք գտնել այստեղ: