Ո՞ ենք մենք
Մենք «Ֆիլիպ Մորիս Ինթերնեյշնլ»-ի (Philip Morris International) անդամ ենք: Մեր տվյալները (անունը, հասցեն և այլն) կտրամադրվեն Ձեզ առանձին՝ Ձեր մասին տեղեկության հավաքման ժամանակ (կամ տեղեկության հավաքումը հաստատելու համար), օրինակ՝ հավելվածի կամ կայքի ծանուցագրում, էլ. փոստում կամ մեր միջև կնքված պայմանագրում, որը պարունակում է այս ծանուցագրի հղումը: Բացի այդ, Դուք կստանաք հղում դեպի այս ծանուցագիրը, երբ մենք հավաքենք Ձեր մասին տեղեկություններ, բայց հավաքագրման հանգամանքներից ելնելով՝ առանց տվյալ պահին անհատապես Ձեզ հետ կապ հաստատելու:
Ինչպե՞ս ենք մենք տեղեկություններ հավաքում Ձեր մասին
Մենք կարող ենք տեղեկություններ հավաքել Ձեր մասին տարբեր ձևերով:
- Դուք կարող եք մեզ ուղղակիորեն տեղեկատվություն տրամադրել (օր.՝ պայմանագիր ստորագրել, ձևաթուղթ լրացնել, զանգահարել մեզ, մեզ նամակ գրել կամ հանդիպել մեր աշխատակիցներից մեկի հետ):
- Մենք կարող ենք տեղեկատվություն հավաքել ինքնաբերաբար (օրինակ՝ երբ օգտագործում եք ՖՄԻ-ի համակարգեր, ՖՄԻ-ի կողմից թողարկված սարք, ինչպես օրինակ՝ դյուրակիր համակարգիչ կամ բջջային հեռախոս, ՖՄԻ-ի կողմից թողարկված ծրագրակազմ (օրինակ՝ ՖՄԻ-ի հավելված) կամ ՖՄԻ-ի կայք):
- Մենք կարող ենք տեղեկատվություն ստանալ երրորդ կողմերից (օր.՝ Ձեր գործատուից, Ձեր ներկայացուցչից կամ հանրությանը հասանելի աղբյուրներից, ինչպես օրինակ՝ ընկերության կայքից, ինտերնետ որոնումներից, գործարար տեղեկատվություն տրամադրող գործակալություններից կամ սոցիալական մեդիայի հարթակներից, ինչպիսիք են` LinkedIn-ը, Facebook-ը և Twitter-ը):
Այս ծանուցագրում մենք հղում ենք կատարում բոլոր այն մեթոդներին, որոնցով կապվում եք մեզ հետ որպես «ՖՄԻ-ի հաղորդակցությունն ապահովող կետեր»: ՖՄԻ-ի հաղորդակցութունն ապահովող կետերը ներառում են և՛ ֆիզիկական (օրինակ՝ ՖՄԻ-ի գրասենյակներ, մանրածախ կետեր և միջոցառումներ), և՛ թվային շփման կետերը (օրինակ՝ էլեկտրոնային նամակագրություն, հավելվածների և կայքերի օգտագործում):
Ի՞նչ տեղեկություններ ենք մենք հավաքում Ձեր մասին
Մենք կարող ենք Ձեր մասին հավաքել տարբեր տեսակի տեղեկություններ.
- տեղեկատվություն, որն անհրաժեշտ է Ձեր, Ձեր գործատուի կամ ներկայացուցչի հետ մեր հարաբերությունները կառավարելու և իրականացնելու համար (ներառյալ նման կերպ վարվելը՝ նման հարաբերությունների մասին մտածելու դեպքում)
- ապրանքներ և ծառայություններ ձեռք բերելու համար անհրաժեշտ տեղեկատվություն
- տեղեկատվություն, որն անհրաժեշտ է ՖՄԻ-ի ապրանքների կամ ծառայությունների առևտուր իրականացնելու կամ դրանց վերաբերյալ խորհրդատվություն տրամադրելու համար (օրինակ՝ պատվերներ կատարելու համար)
- Տեղեկատվություն, որն անհրաժեշտ է ՖՄԻ-ի ապրանքներին կամ ծառայություններին աջակցություն տրամադրելու կամ երաշխիքային ծառայություններ տրամադրելու համար
- տեղեկատվություն այն մասին, թե ինչ եք անում Ձեր բիզնեսում՝ մեր սպառողների, ՖՄԻ-ի ապրանքների կամ մեզ հետ կապված (օր.՝ երաշխիքային ծառայությունների մատուցում, ՖՄԻ-ի ապրանքների և վաճառվող ապրանքների վաճառակետերի ցուցադրում և այլն)
- տեղեկատվություն, որը մեզ տրամադրում եք պայմանագրերում, ձևաթղթերում կամ հարցումներում
- տեղեկատվություն մեր գրասենյակներ, վաճառակետեր, ինչպես նաև մեր միջոցառումներին Ձեր այցելությունների մասին
- տեղեկություններ, որոնք մեզ տրամադրում եք մեզ կատարած Ձեր զանգերի, մեր աշխատակիցների հետ ունեցած հանդիպումների կամ մեզ ուղարկած Ձեր էլ. նամակների միջոցով
- տեղեկատվություն Ձեր նախասիրությունների և հետաքրքրությունների մասին
- տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են Ձեր տարիքը, ինքնությունը և գործատուի անունից գործելու լիազորությունը ստուգելու համար, եթե կիրառելի է
- տեղեկատվություն հանրությանը հայտնի Ձեր տեսակետների, կարծիքների և որոշումների մասին, որոնք կարող են բացասաբար ազդել հանրային քաղաքականության և ՖՄԻ-ի հետ կապված այլ հարցերի վրա
- տեղեկատվություն, որը ներկայացվում է մեզ ՖՄԻ-ի մասնաճյուղերում գործող տեղեկատվական համակարգերից օգտվելիս
- Ձեր կողմից ՖՄԻ-ի տեղեկատվական համակարգերի օգտագործման մասին ավտոմատացված գրառումներ՝ ներառյալ ՖՄԻ-ի կողմից թողարկված սարքերը
Ի՞նչ նպատակներով ենք մենք օգտագործում Ձեր մասին տեղեկությունները և ի՞նչ իրավական հիմքով
Այս բաժնում մենք նկարագրում ենք այն նպատակները, որոնց համար մենք օգտագործում ենք անձնական տվյալները: Այնուամենայնիվ, սա համընդհանուր ծանուցագիր է, և եթե երկրի օրենքները սահմանափակում կամ արգելում են այս ծանուցագրում նկարագրված որոշակի գործողություններ, մենք տվյալ երկրում չենք օգտագործի Ձեր վերաբերյալ տեղեկություններն այդ նպատակներով:
Ելնելով վերը նշվածից՝ կախված մեր փոխհարաբերությունների բնույթից, մենք կարող ենք օգտագործել Ձեր վերաբերյալ տեղեկությունները հետևյալ նպատակներով.
- Կանոնակարգային պարտավորություններին համապատասխանելու համար, ինչպիսիք են՝ Ձեր տարիքը և ինքնությունը ստուգելը, «ճանաչեք Ձեր մատակարարին» ստուգումներ կատարելը և Ձեր կամ Ձեր գործատուի հետ մեր պայմանագրային հարաբերությունները կառավարելը
- Իրավական համապատասխանությունը, ինչպես օրինակ՝ Ձեր գրառումների պահպանումը և օգտագործումը՝ կապված ակնկալվող ցանկացած վեճի հետ՝ մեր իրավաբաններից և այլ խորհրդատուներից խորհրդատվություն ստանալու նպատակով
- Ձեզանից կամ Ձեր գործատուից ապրանքներ կամ ծառայություններ ձեռք բերելու համար՝ ներառյալ Ձեզ հետ կապ հաստատելը մեր փոխհարաբերությունները կառավարելու, վաճառքի հետ կապված ծառայություններ ստանալու, ինչպես նաև Ձեզ ապրանքների, ծառայությունների և ծախսերի համար վճարելու համար (ըստ անհրաժեշտության)
- Մեր արտադրանքը Ձեզ վաճառելու համար՝ ներառյալ Ձեր պատվերների կատարումը, Ձեր վճարումների մշակումը
- Ձեզ վաճառքի հետ կապված ծառայություններ մատուցելու համար՝ ներառյալ Ձեր հարցումների և դիմումների հետ կապված հարցերը, ինչպես նաև երաշխիքային ծառայությունների մատուցումը
- Տեղեկացնելու Ձեզ թարմացումների, գովազդային ակցիաների, միջոցառումների մասին և մեր փոխհարաբերություններին առնչվող հարցերը կառավարելու համար` ներառյալ հավատարմության ծրագրերի կազմակերպումը, արտադրանքի բարելավումը, շուկայի հետազոտությունը, շուկայավարման ռազմավարությունների մշակումը, մարքեթինգային արշավների կազմակերպումը և միջոցառումների ժամանակ Ձեր փորձառություններն անհատականացնելը
- Վերոնշյալին աջակցելու համար` ներառյալ Ձեր կամ Ձեր գործատուի հաշիվների վարումը՝ Ձեզ հնարավորություն ընձեռելով օգտագործել ՖՄԻ-ի հաղորդակցությունն ապահովող կետերը և վաճառել ՖՄԻ-ի արտադրանքը, վարելով նամակագրություն Ձեզ հետ, հարմարեցնելով ՖՄԻ-ի հաղորդակցությունն ապահովող կետերի Ձեր փորձառությունը, կառավարումը և անսարքությունների վերացումը, ընդհանուր գրառումների վարումը և ցանկացած համակարգին Ձեր հասանելիության կառավարումը, որին մենք Ձեզ մուտքի թույլտվություն ենք տվել
- Բիզնեսի վերլուծության և բարելավումների համար` ներառյալ ՖՄԻ-ի արտադրանքի, գրասենյակների, գործընթացների, վաճառակետերի և միջոցառումների, ինչպես նաև այն տեղեկությունների, համակարգերի և սարքերի բարելավումները, որոնք մենք (կամ մեր մասնաճյուղերը) տրամադրում ենք մեր հաճախորդներին, մատակարարներին, ծառայություններ մատուցողներին, երրորդ կողմի կապալառուներին, մանրածախ առևտրականներին և այցելուներին
- ՖՄԻ-ի համակարգերի, ՖՄԻ-ի կողմից թողարկված ծրագրաշարի, ՖՄԻ-ի սարքերի և ՖՄԻ-ի տեղեկատվության՝ Ձեր կողմից օգտագործումը հնարավոր դարձնելու և կառավարելու համար
- ՖՄԻ-ի համակարգերի և սարքերի Ձեր կողմից օգտագործումը վերահսկելու համար, օրինակ՝ ապահովելու ինտերնետի և էլ. փոստի հարմարությունների պատշաճ օգտագործումը, ինչպես նաև ընկերության տեղեկատվության պատշաճ մշակումը
- Պահպանելու ՖՄԻ-ի համակարգերի, սարքերի, տեղեկատվության և շենքերի անվտանգությունը
- Որպեսզի մենք կամ մեր բիզնես գործընկերները Ձեզ տեղեկացնեք ՖՄԻ-ի արտադրանքի շուկայավարման կամ գովազդային ակցիաներում ներգրավվելու հավանական հնարավորությունների մասին
- Հասկանալու Ձեր տեսակետները, կարծիքները, որոշումները, և ինչպես դրանք կարող են ազդել հանրային քաղաքականության և ՖՄԻ-ին առնչվող այլ հարցերի վրա
- Այլ նպատակներով, որոնց մասին մենք Ձեզ ծանուցում ենք, կամ որոնք համատեքստից պարզ կդառնան այն պահին, երբ առաջին անգամ հավաքվեն Ձեր մասին տեղեկություններ
Մեր կողմից Ձեզ վերաբերող տեղեկությունների օգտագործման իրավական հիմքը հետևյալներից մեկն է (որը մենք ավելի մանրամասն բացատրում ենք «Իմանալ ավելին» բաժնում).
- իրավական պարտավորության պահպանում, որին մենք ենթակա ենք,
- պայմանագրի կատարումը, որի կողմ եք հանդիսանում,
- օրինական բիզնես շահ, որը չի գերակայում տեղեկատվությունը պաշտպանելու Ձեր շահերին,
- եթե վերը նշվածներից ոչ մեկը չի կիրառվում, կամ երբ ըստ օրենքի պահանջվում է Ձեր համաձայնությունը (որը մենք կխնդրենք նախքան տեղեկատվությունը մշակելը):
Ո՞ւմ ենք մենք տրամադրում Ձեր տվյալները և ի՞նչ նպատակներով
Մենք կարող ենք կիսվել Ձեր մասին տեղեկություններով՝
- ՖՄԻ-ի մասնաճյուղերի հետ,
- երրորդ կողմերի հետ, որոնք ՖՄԻ-ի մասնաճյուղերին կամ Ձեզ տրամադրում են ապրանքներ կամ ծառայություններ (ինչպես օրինակ՝ պրոֆեսիոնալ խորհրդատուները, վճարման ծառայություններ մատուցողները, առաքման մատակարարները, աուդիտորները և տեղեկատվական ծառայություններ մատուցողները),
- ՖՄԻ-ի մասնաճյուղերի խնամքով ընտրված բիզնես գործընկերների և գովազդատուների հետ (մեր արտադրանքի հետ կապված ոլորտներում կամ դրանց ոճին և կերպարին համապատասխանող ոլորտներում), որպեսզի նրանք կարողանան կապվել Ձեզ հետ առևտրային ծրագրերի, ուսումնական նյութերի և դասընթացների վերաբերյալ առաջարկներով, որոնք, նրանց կարծիքով, կարող են Ձեզ հետաքրքրել՝ ըստ Ձեր նախասիրությունների և
- այլ երրորդ կողմերի հետ օրենքով թույլատրված դեպքերում (ինչպես օրինակ՝ կանոնակարգող մարմիններ, պետական գերատեսչություններ և պրոֆեսիոնալ խորհրդատուներ):
Մենք Ձեր մասին տեղեկությունները փոխանցում ենք այլոց՝ միայն գործող օրենքներին համապատասխան: Այսպիսով, երբ օրենքը պահանջում է Ձեր համաձայնությունը, մենք նախ կխնդրենք դա:
Ո՞ւր կարող են ուղարկվել Ձեր մասին տեղեկությունները
Ինչպես ցանկացած բազմազգ կազմակերպություն, այնպես էլ ՖՄԻ-ի մասնաճյուղերը փոխանցում են տեղեկատվություն ամբողջ աշխարհում: Համապատասխանաբար, Ձեր մասին տեղեկությունները կարող են փոխանցվել ամբողջ աշխարհում (օրինակ, եթե գտնվում եք Եվրոպական Տնտեսական Տարածքում («ԵՏՏ»), Ձեր տվյալները կարող են փոխանցվել ԵՏՏ-ից դուրս, եթե Ավստրալիայում եք, Ձեր մասին տեղեկությունները կարող են փոխանցվել Ավստրալիայից դուրս):
Ինչպե՞ս ենք մենք պաշտպանում Ձեր մասին տեղեկությունները
Մենք իրականացնում ենք համապատասխան տեխնիկական և կազմակերպչական միջոցառումներ՝ պաշտպանելու անձնական տվյալները, որոնք մենք պաշտպանում ենք չարտոնված հրապարակումից, օգտագործումից, փոփոխումից կամ ոչնչացումից: Անհրաժեշտության դեպքում մենք օգտագործում ենք գաղտնագրում և այլ տեխնոլոգիաներ, որոնք կարող են աջակցել` անվտանգ պահելու Ձեր տրամադրած տեղեկությունները: Մենք նաև պահանջում ենք, որ մեր ծառայություններ մատուցողները պահպանեն տվյալների գաղտնիության և անվտանգության խիստ պահանջները:
Որքա՞ն ժամանակ կպահպանվեն Ձեր մասին տեղեկությունները
Մենք կպահպանենք Ձեր մասին տեղեկություններն այն ժամանակահատվածի համար, որն անհրաժեշտ է այն նպատակների իրականացման համար, որոնց համար հավաքագրվել են տեղեկությունները: Դրանից հետո մենք այն կջնջենք։ Ժամանակահատվածը տարբեր կլինի՝ կախված այն նպատակներից, որոնց համար հավաքագրվել են տեղեկությունները: Նկատի ունեցեք, որ որոշ հանգամանքներում Դուք իրավունք ունեք մեզ խնդրել ջնջել տեղեկությունները: Երբեմն նաև օրինական կերպով պարտավոր ենք պահպանել տեղեկությունները, օրինակ՝ հարկային և հաշվապահական նպատակներով:
Ի՞նչ իրավունքներ և տարբերակներ ունեք
Դուք կարող եք ունենալ ստորև բերված որոշ կամ բոլոր իրավունքները՝ կապված Ձեր մասին մեզ մոտ պահվող տեղեկությունների հետ.
- դիմել մեզ՝ տրամադրելու Ձեզ հասանելիություն դրանց,
- դիմել մեզ՝ ուղղելու, թարմացնելու կամ ջնջելու դրանք,
- դիմել մեզ՝ սահմանափակելու մեր կողմից դրանց օգտագործումը որոշակի իրավիճակներում,
- առարկել մեր կողմից դրանց օգտագործմանը որոշակի իրավիճակներում,
- հետ վերցնել մեր կողմից դրանց օգտագործման վերաբերյալ Ձեր համաձայնությունը,
- տվյալների տեղափոխելիություն որոշակի հանգամանքներում,
- հրաժարվել դրանք մեր կողմից ուղղակի մարքեթինգի համար օգտագործելուց և
- բողոք ներկայացնել Ձեր երկրի վերահսկիչ մարմին (եթե այդպիսին առկա է):
Մենք Ձեզ առաջարկում ենք այս իրավունքներից օգտվելու հեշտ եղանակներ, ինչպիսիք են «ապաբաժանորդագրվել» հղումները կամ Ձեզ կոնտակտային հասցե տրամադրելը Ձեր ստացած հաղորդագրություններում կամ օգտագործելով «ո՞ւմ հետ կապվել հարցերի դեպքում» պարբերության կոնտակտները այս ծանուցագրի վերջում:
Որոշ բջջային հավելվածներ, որոնք մենք առաջարկում ենք, կարող են նաև ուղարկել Ձեզ «push» հաղորդագրություններ, օրինակ՝ նոր ապրանքների կամ ծառայությունների մասին: Դուք կարող եք անջատել այս հաղորդագրությունները Ձեր հեռախոսի կամ հավելվածի կարգավորումների միջոցով:
Երկրին բնորոշ լրացուցիչ կետեր
Կախված նրանից, թե Դուք որ երկրում եք տեղակայված, կարող եք ունենալ որոշ լրացուցիչ իրավունքներ:
Ո՞ւմ հետ կապվել հարցերի դեպքում
Եթե հարցեր ունեք կամ ցանկանում եք օգտվել Ձեր իրավունքներից որևէ մեկից, կարող եք գտնել համապատասխան ՖՄԻ-ի մասնաճյուղի կոնտակտային տվյալները, և եթե կիրառելի է, տվյալների պաշտպանության հարցերով զբաղվող պատասխանատուին՝ այստեղ: ՖՄԻ-ի մասնաճյուղի կողմից Ձեզ ուղարկվող ցակացած հաղորդակցություն կպարունակի նաև կոնտակտային տվյալները:
Եթե Ձեր երկիրն ունի տվյալների պաշտպանության մարմին, Դուք իրավունք ունեք կապվել նրա հետ ցանկացած հարցի կամ մտահոգության դեպքում: Եթե ՖՄԻ համապատասխան մասնաճյուղը չի կարող լուծել Ձեր հարցերը կամ մտահոգությունները, Դուք նաև իրավունք ունեք դիմելու դատական պաշտպանության միջոցների ազգային դատարանում:
Փոփոխություններ այս ծանուցագրում
Մենք կարող ենք ժամանակ առ ժամանակ թարմացնել այս ծանուցագիրը (և գաղտնիության պահպանման ցանկացած լրացուցիչ ծանուցագիր): Օրենքով պահանջված դեպքում մենք Ձեզ կտեղեկացնենք փոփոխությունների մասին. բացի այդ, եթե դա պահանջում է օրենքը, մենք նաև ձեռք կբերենք փոփոխությունների վերաբերյալ Ձեր համաձայնությունը:
Վերջին անգամ փոփոխվել է 2022 թվականի երթ 1-ին: Այս ծանուցագրի նախորդ տարբերակները կարող եք գտնել այստեղ: