Ո՞վ ենք մենք

Մենք հանդիսանում ենք  «Ֆիլիպ Մորիս Ինթերնեյշնլ» ընկերության անդամը: Մեր տվյալները (անվանումը, հասցեն և այլն) ձեզ կտրամադրվեն առանձին կարգով՝ ձեր մասին տեղեկությունների հավաքագրման ժամանակ (կամ հաստատման պահին), օրինակ, հավելվածում կամ կայքում տեղադրված ծանուցման միջոցով, էլեկտրոնային փոստի հաղորդագրությամբ, որտեղ տեղադրված կլինի հիշյալ ծանուցման կարգի հղումը:

  • ՖՄԻ.«Ֆիլիպ Մորիս Ինթերնեյշնլ», ծխախոտ արտադրող առաջատար միջազգային ընկերությունների խումբ: Այն բաղկացած է մի շարք ընկերություններից կամ «մասնաճյուղերից»:
  • ՖՄԻ մասնաճյուղերը. «Ֆիլիպ Մորիս Ինթերնեյշնլ» միջազգային ընկերությունների խմբի յուրաքանչյուր անդամ հանդիսանում է «ՖՄԻ մասնաճյուղ»: «Մենք» (կամ «մեզ» կամ «մեր») արտահայտությունը վերաբերում է ՖՄԻ մասնաճյուղերից յուրաքանչյուրին․ երբ դուք բացում եք մեր համակարգում թեկնածուի հաշիվ կամ դիմում եք որևէ աշխատանքի համար, դուք ձեր մասին տեղեկություններ եք տրամադրում ՖՄԻ յուրաքանչյուր մասնաճյուղին, և այդ մասնաճյուղներից յուրաքանչյուրը կարող է մշակել ձեր տվյալներն իր հայեցողությամբ՝ ելնելով անձնակազմի հավաքագրման իր կարիքներից։ Նույնը տեղի է ունենում, երբ դուք դիմում եք որևէ աշխատանքի հայտարարությամբ կոնկրետ ՖՄԻ մասնաճյուղին կոնկրետ երկրում և/կամ տարածաշրջանում։

Ինչպե՞ս ենք հավաքագրում ձեզ վերաբերվող տեղեկությունները

Մենք կարող ենք ձեզ վերաբերող տեղեկությունները հավաքագրել բազմաթիվ եղանակներով:

  • Տվյալները կարող են ստացվել ուղղակիորեն ձեզնից (օրինակ, համակարգում հաշիվ բացելիս, թեկնածուի բնութագիր ստեղծելիս, աշխատանքի համար դիմելիս, հարցազրույցի մասնակցելիս, գնահատման հարցաշար լրացնելու, էլեկտրոնային փոստով նամակ ուղարկելիս կամ մեզ կատարած հեռախոսազանգի արդյունքում)։
  • Մենք կարող ենք հավաքագրել տեղեկատվությունն ավտոմատ կերպով (օրինակ, երբ դուք օգտվում եք ՖՄԻ հավելվածից կամ կայքից),
  • Մենք կարող ենք ձեռք բերել տեղեկություններ երրորդ անձանցից (օրինակ՝ աշխատանքի տեղավորման գործակալություններից, երաշխավորագիր տրամադրող անձանցից, (օրենքով թույլատրված դեպքերում) ֆոնային սքրինինգի ծառայություններ մատուցողներից և հանրամատչելի աղբյուրներից, ինչպիսիք են ընկերության կայքը, համացանցային որոնողական համակարգերը կամ սոցիալական մեդիա այնպիսի հարթակները, ինչպիսին օրինակ՝ LinkedIn-ն է):

Սույն կարգի շրջանակներում՝ բոլոր այն եղանակները, որոնց միջոցով կայանում է կապը մեր և ձեր միջև, մենք անվանում ենք «ՖՄԻ հպման կետեր»: ՖՄԻ հպման կետերը ներառում են ինչպես ֆիզիկական (օրինակ, ՖՄԻ գրասենյակներ, մանրածախ վաճառակետեր և միջոցառումներ), այնպես էլ թվային ձևաչափ (օրինակ՝ հավելվածներ և կայքեր):

Մենք կարող ենք հավաքագրել ձեր կողմից ուղղակիորեն տրամադրվող տեղեկությունները: Սովորաբար, դա տեղի է ունենում, երբ դուք.

  • գրանցվում եք մեր տվյալների բազաներում՝ որպես անդամ (դա կարող է լինել օրինակ, անձամբ, հավելվածի միջոցով կամ առցանց, երբ դուք մեր համակարգում բացում եք հաշիվ և թեկնածուի բնութագիր),
  • դիմում եք մեզ աշխատանքի համար և ներկայացնում եք հիմնավորող փաստաղթեր,
  • մասնակցում եք հարցազրույցի,
  • լրացնում եք գնահատման հարցաշար,
  • տրամադրում եք ընդունելության, ֆոնային ստուգման և մեկնարկային տեղեկատվություն(նման պահանջ առաջադրվելու դեպքում),
  • ներբեռնում կամ օգտվում եք թվային հպման կետից (օրինակ՝ հավելվածից կամ կայքից),
  • կապ եք հաստատում մեզ հետ հպման կետի միջոցով, կամ էլ.փոստով, սոցիալական ցանցերի կամ հեռախոսակապի միջոցով,
  • գրանցվում եք ՖՄԻ-ի մամլո հաղորդագրությունները, էլ.փոստի ծանուցումները կամ աշխատանքի հայտարարությունները ստանալու համար,
  • մասնակցում եք ՖՄԻ հարցումներին կամ (օրենքով թույլատված դեպքերում) ՖՄԻ կողմից անցկացվող մրցույթներին կամ ակցիաներին, կամ
  • մասնակցում եք ՖՄԻ մասնաճյուղի կողմից կազմակերպված որևէ միջոցառման:

Մենք կարող ենք հավաքագրել ձեր տեղեկությունները ավտոմատ եղանակով: Որպես կանոն, դա տեղի է ունենում, երբ դուք.

  • այցելում եք մեր գրասենյակներ (օրինակ տեսաձայնագրման (CCTV) և շենքային մուտքի թույլտվության միջոցով)
  • լրացնում եք հմտությունների և կարողությունների գնահատման առցանց հարցաշարեր,
  • մասնակցում եք ՖՄԻ մասնաճյուղի կողմից կազմակերպված որևէ միջոցառման (օրինակ՝ շարժական տեխնոլոգիաների հետ կապակցված սենսորային սարքերի միջոցով),
  • օգտվում եք ՖՄԻ համակարգերից կամ ՖՄԻ կողմից թողարկված այնպիսի սարքավորումներից, ինչպիսիք են օրինակ լափթոփները,
  • հաղորդակցվում եք մեզ հետ (օրինակ, ՖՄԻ հպման կետի, էլեկտրոնային փոստի կամ սոցիալական մեդիա հարթակների միջոցով),
  • օգտվում եք ՖՄԻ հպման կետերից (օրինակ, հավելվածում կամ կայքում գործող հետապնդման մեխանիզմների միջոցով), կամ
  • կատարում եք հանրային գրառումներ սոցիալական մեդիա այն հարթակներում, որոնց մենք հետևում ենք (օրինակ, մեր կողմից հանրային կարծիքը ուսումնասիրելու նպատակով):

Մենք կարող ենք նաև ավտոմատ կերպով ստանալ ձեր մասին տեղեկությունները ՖՄԻ թվային հպման կետերում «քուքիների» կամ համանման հետևող տեխնոլոգիաների օգտագործման միջոցով: «Քուքիների» տեսակը և օգտագործվող տեխնոլոգիաների ընտրությունը կախված են ՖՄԻ-ի այս կամ այն հպման կետի տեսակից: Հպման կետում օգտագործվող «քուքիների» (ներառյալ՝ Google-ի վերլուծական «քուքիների») և համապատասխան այլ տեխնոլոգիաների մասին տեղեկություն ստանալու համար, այդ թվում այն մասին, թե ինչպես ընդունել կամ մերժել «քուքիները», ծանոթացեք տվյալ հպման կետում զետեղված կամ դրա միջոցով հասանելի ծանուցմանը:

Օրենքով թույլատրված դեպքերում, մենք կարող ենք ձեր մասին տեղեկատվություն ստանալ երրորդ անձանցից: Սա մասնավորապես վերաբերում է հետևյալին․

  • տեղեկատվությանը աշխատանքի տեղավորման գործակուլություններից,
  • տեղեկություններին, որոնք միմյանց միջև փոխանակում են ՖՄԻ մասնաճյուղերը,
  • տեղեկություններին, որոնք ձեռք են բերվել երրորդ անձանց սոցիալական մեդիայի էջերից (օրինակ՝ եթե դուք որոշում եք պարզեցնել ձեր մուտքը աշխատանքային պորտալ՝ թույլ տալով ուղղակի հասանելիություն երրորդ անձի սոցիալական մեդիա տիրույթում բացված հաշվի օգտագործմամբ, օրինակ <<Gmail>> կամ <<Yahoo!>>, կամ եթե ցանկանում եք հարթակում վերբեռնել տեղեկատվություն (օրինակ՝ <<LinkedIn>>-ից) ձեռքով դիմումը լրացնելու փոխարեն), և
  • Ձեր հաշվի հանրային եղանակով մատչելի տեղեկատվությանը, (ինչպես օրինակ ձեր փորձի, հմտությունների և հետաքրքրությունների մասին) որն առկա է երրորդ անձանց սոցիալական մեդիա կայքերում (ինպես օրինակ <<LinkedIn>>-ում)։

Մենք կարող ենք նաև հավաքագրել տեղեկություններ տարբեր այլ իրավիճակներում, ինչի մասին դուք պատշաճ պահին տեղեկացված կլինեք:

Ի՞նչ տիպի տեղեկություն ենք մենք հավաքագրում ձեր մասին

Մենք կարող ենք ձեր մասին հավաքել զանազան տեսակի տեղեկություններ.

  • տեղեկատվություն, որն անհրաժեշտ է ձեզ հետ հաստատված հարաբերությունները կառավարելու և վերահսկելու, ինչպես նաև մեր բիզնեսը վարելու, այդ թվում մեր իրավաբանական և օրենսդրական պարտավորությունները կատարելու համար (օրինակ՝ ձեր անձը նույնականացնելու, աշխատելու իրավունքը հաստատելու, դիմումի մանրամասների և, օրենքով թույլատրված դեպքերում, տվյալ հաստիքի համար ձեր համապատասխանությունը գնահատելու համար՝ ֆոնային ստուգումների միջոցով),
  • տեղեկություններ, որոնք դուք մեզ եք տրամադրում թեկնածուի նկարագրի, աշխատանքի դիմումների, հարցումների կամ ձևաթղթերի միջոցով,
  • տեղեկատվություն, որն անհրաժեշտ է ապրանքներ կամ ծառայութուններ ձեռք բերելու համար,
  • տեղեկատվություն, որն անհրաժեշտ է տվյալ հաստիքի համար ձեր համապատասխանությունը գնահատելու, ընտրված թեկնածուների ցանկը կազմելու և ընտրություն կատարելու համար,
  • տեղեկատվություն մեր գրասենյակներ ձեր այցելությունների և միջոցառումներին ձեր մասնակցության մասին,
  • անհրաժեշտության դեպքում՝ տեղեկատվություն, որն անհրաժեշտ է ձեզ աշխատանք առաջարկելու և որպես անձնակազմի անդամ ներգրավելու նպատակով (օրինակ՝ առաջարկի ներկայացումը, աշխատանքային պայմանագրի կազմումը, բոնուսային ծրագրերի վերաբերյալ տեղեկությունների տրամադրումը և համապատասխան համակարգերին հասանելիության ապահովումը),
  • տեղեկություններ, որոնք հավաքագրվել են աշխատանքի ընդունման գործընթացում անցկացված մոնիթորինգի շրջանակներում,
  • տեղեկատվությունը, որը դուք տրամադրում եք՝ մեզ կատարած հեռախոսազանգի կամ էլեկտրոնային նամակագրության միջոցով,
  • տեղեկությունները ձեր նախասիրությունների, հետաքրքրությունների և կարիերայի հեռանկարների մասին,

տվյալներ, որոնք հավաքագրվել են բիզնես վերլուծությունների և զարգացումների համատեքստում։

Ձեզնից ուղղակիորեն հավաքագրվող տեղեկատվության նպատակը ձեզ համար հասկանալի կլինի՝ ելնելով իրավիճակից, որի շրջանակներում դուք այն տրամադրում եք: Օրինակ.

  • դիմումի ներկայացման և աշխատանքի ընդունման գործընթացում դուք ներկայացնում եք ձեր անունը, ձեզ հետ կապ հաստատելու տվյալները, հմտություններին, որակավորմանը և աշխատանքային փորձին վերաբերող տեղեկությունները,
  • ցանկացած հարցազրույցի կամ գնահատման գործընթացում դուք պատասխանում եք տրված հարցերին,
  • դուք կարող եք ներկայացնել տեղեկություն կարիերայի ձեր ակնկալիքների և հետաքրքրությունների մասին, որից ելնելով համապատասխանաբար մենք կկարողանանք առաջարկել ձեզ հնարավորություններ,
  • մենք կարող ենք հավաքել այնպիսի տեղեկություններ, որոնք կօգնեն մեզ ձեր անձը և աշխատելու իրավունքը հաստատելու հարցում, օրինակ անձը հաստատող փաստաթղթի պատճենը կամ ձեր դեմքը պատկերող լուսանկարը։

Մեր կողմից ավտոմատ եղանակով հավաքվող տեղեկատվությունը հիմնականում վերաբերում է հետևյալին.

  • մեր գրասենյակներ կատարած ձեր այցերի, հարցազրույցների, գնահատման գործընթացների և միջոցառումներին մասնակցության մանրամասներին (ինչպիսիք են օրինակ՝ ժամը և տևողությունը),
  • ձեր կողմից ՖՄԻ թվային հպման կետերի օգտագործմանը (օրինակ, ձեր կողմից մուտք գործած դիմումների և/կամ տեղեկատվության տիրույթները, ժամը, տևողությունը և փնտրված տեղեկությունները), և
  • ձեր սարքերի տվյալներին (օրինակ, ձեր IP հասցեն կամ սարքի նույնականացման հատուկ համարը, գտնվելու վայրի մասին տվյալները, ձեր սարքում մեր կողմից տեղակայված ցանկացած տեսակի «քուքիների» մանրամասներիը):

Երրորդ անձանցից հավաքագրվող տեղեկությունները հիմնականում հետևյալն են․

  • աշխատանքի դիմումին վերաբերող տեղեկությունները, որոնք ձեռք են բերվում աշխատանքի տեղավորման գործակալություններից (այն դեպքերում, երբ դուք ինչ-որ հաստիքի դիմում եք աշխատանքի գործակալության միջոցով),
  • ձեր նախորդ գործատուից կամ երաշխավորող այլ անձանցից ձեռք բերված երաշխավորագրերը և աշխատանքի վկայագրերը,
  • օրենքով թույլատրված դեպքերում, տվյալ հաստիքին վերաբերող ֆոնային ստուգման տվյալները (ինչպես օրինակ՝ անձը հաստատող փաստաթղթի ստուգումը, բնակության կամ հաշվառման հասցեի հաստատումը, որակավորման և աշխատանքային պատմության մեջ նշված տվյալների ճշտումը, պատժամիջոցների և քաղաքական ազդեցության ենթարկված անձանց ցանկերում տվյալ թեկնածուի տվյալների որոնումը, և տվյալ անձի հետ կապված ցանկացած այլ մեղադրանքների վերաբերյալ տեղեկությունները),
  • տեղեկությունները, որոնք ձեռք են բերվել երրորդ անձանց սոցիալական մեդիայի էջերից (օրինակ՝ եթե դուք որոշում եք պարզեցնել ձեր մուտքը աշխատանքային պորտալ՝ թույլ տալով ուղղակի հասանելիություն երրորդ անձի սոցիալական մեդիա տիրույթում բացված հաշվի օգտագործմամբ, օրինակ <<Gmail>> կամ <<Yahoo!>>, կամ եթե ցանկանում եք հարթակում վերբեռնել տեղեկատվություն (օրինակ՝ <<LinkedIn>>-ից) ձեռքով դիմումը լրացնելու փոխարեն), և
  • ձեր հաշվի հանրային եղանակով մատչելի տեղեկատվությունը, (ինչպիսիք են ձեր պաշտոնի, հմտությունների, որակավորումների, փորձի և հետաքրքրությունների մասին տվյալները, որոնք, օրինակ, ստացվել են ընկերության կայքից, համացանցային որոնումներից կամ սոցիալական մեդիա հարթակներից, որպես օրինակ՝ <<LinkedIn>>-ից)։

Ձեզ վերաբերող տեղեկությունները, որոնք մենք հավաքագրում և մշակում ենք, կարող են ներառել ձեր․

  • անունը
  • անձը հաստատող փաստաթուղթը
  • հասցեն, այդ տվում բնակության և նամակագրական կապ հաստատելու
  • կապ հաստատելու տվյալները, այդ թվում անձնական էլեկտրոնային փոստի հասցեն, տան և բջջային հեռախոսահամարները, եթե դրանք ձեր դիմումի մեջ ներառված տվյալների մասն են կազմում
  • սեռը
  • աշխատանքի նկատմամբ հետաքրքրության նամակը
  • ինքնակենսագրական տվյալները/ աշխատանքի դիմումը, ներառյալ անձնական և մասնագիտական տեղեկատվությունը
  • աշխատանքի մասին տեղեկատվության ստացման աղբյուրը
  • աշխատելու թույլտվությունը, այդ թվում անձնագիրը կամ անձ հաստատող պաշտոնական որևէ այլ փաստաթուղթը
  • երաշխավորագրերը
  • որակավորման հաստատագրերը և վկայականները
  • կրթության և աշխատանքային պատմությունը
  • հաստիքները, որոնց դիմել եք
  • ընթացիկ, կանխատեսվող և առաջարկվող զբաղվածության պայմանները և ժամկետները (օրինակ՝ վճարման չափը, աշխատաժամերը, արձակուրդային օրերը, պարգևավճարները)
  • հարցազրույցի արդյունքում կատարված նշումները և գնահատման արդյունքները
  • դիմումի արդյունքը և հիմնավորումը
  • աշխատանքի դիմումի հետ կանչելու պատճառը (եթե այդպիսինը եղել է)
  • սոցիալական ապահովագրությունը և աշխատողի եկամտային հարկի տվյալները
  • հարկայի հաշվառման համարը
  • ծննդյան ամսաթիվը
  • ընտանեկան վիճակը և կացությունը
  • բանկային հաշվի մանրամասները (եթե ձեզ առաջարկվել է աշխատանք, և դուք այն ընդունել եք)
  • լուսանկարները և տեսաձայնագրությունները
  • համակարգից օգտվողի տվյալները
  • ՖՄԻ տեղեկատվական համակարգերից օգտվելիս կատարվող ավտոմատ գրանցումները
  • տեղեկատվությունը, որը մեզ է ներկայացվում ՖՄԻ մասնաճյուղերի կողմից գործարկվող տեղեկատվական համակարգերերից օգտվելիս
  • տեղեկությունները մեր գրասենյակներ կատարած ձեր այցերի և մասնակցած միջոցառումների վերաբերյալ

Մենք կարող ենք նաև հավաքագրել և մշակել ձեզ վերաբերող հատուկ բնույթի տեղեկություններ, ինչպես օրինակ ձեր․

  • ռասայական կամ էթնիկ պատկանելությունը (օրինակ՝ հավասար հնարավորությունների մոնիթորինգի նպատակով)
  • քաղաքական հայացքները (միայն այն դեպքում, երբ դուք կամավոր կերպով եք մեզ տեղեկացնում այդ մասին)
  • կրոնական կամ փիլիսոփայական համոզմունքները (օրինակ՝ բնակեցման հարցում ողջամիտ մոտեցում դրսևորելու նպատակով)
  • սեռական կողմնորոշումը (օրինակ՝ հավասար հնարավորությունների մոնիթորինգի նպատակով կամ եթե դուք կամավոր կերպով եք մեզ տեղեկացնում այդ մասին)
  • առևտրային միությանն անդամակցությունը (միայն այն դեպքում, եթե դուք կամավոր կերպով եք հայտնում մեզ այդ մասին)
  • տեղեկություններ կապված ձեր առողջության, այդ թվում հաշմանդամության մասին (օրինակ՝ բնակեցման հարցում ողջամիտ մոտեցում դրսևորելու նպատակով)։

Վերը նշված տվյալները մեր կողմից մշակման կենթարկվեն, եթե դուք կամավոր կերպով եք փոխանցել այդ տվյալները մեզ, եթե մենք ունենք տվյալների մշակման իրավական պարտավորություն, իսկ աշխատանքի տեղավորման գործընթացում` բնակեցման հարցում ողջամիտ մոտեցում դրսևորելու նպատակով:

Ի՞նչ նպատակով է օգտագործվում ձեր մասին հավաքագրված տեղեկությունները և ի՞նչ իրավական հիմքով

Այս բաժնում նկարագրված են մեր կողմից ձեր անձնական տվյալների օգտագործման նպատակները: Սակայն, այս կարգը մշակված է ՖՄԻ գլոբալ տիրույթում օգտագորման համար, իսկ այն դեպքերում, երբ այս կամ այն երկրի օրենսդրությամբ սահմանափակվում կամ արգելվում է սույն ծանուցման մեջ նկարագրված որևէ գործողություն, ապա այդ երկրում մենք զերծ կմնանք ձեր մասին տեղեկությունների օգտագործումից հիշյալ նպատակներով:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ մենք կարող ենք օգտագործել ձեր մասին տեղեկությունները հետևյալ նպատակներով․

  • ձեր անձը նույնականացնելու, աշխատելու իրավունքը և տվյալ հաստիքին դիմելու համապատասխանությունը ստուգելու,
  • աշխատանքային պատմության, որակավորումների, փորձի և երաշխավորագրերի հարցում վստահություն ձեռք բերելու,
  • օրենքով թույլատրված դեպքերում՝ թեկնածուի տվյալների խորքային ուսումնասիրության և ֆոնային ստուգումների,
  • թեկնածուի ընտրության և աշխատանքի ընդունելու, այդ թվում հարցազրույցներ, գնահատումներ անցկացնելու, հոգեչափական նկարագրի, թեկնածուների կարճ ցանկիկազմման, աշխատանքի առաջարկի ներկայացման և հավելավճարների կատարման համար (եթե այդպիսիք նախատեսվում են),
  • բիզնեսի կառավարման, այդ թվում տվյալների հաշվառման պարտավորությունների կատարման,
  • կիրառելի դեպքերում, աշխատանքի ընդունման նախնական գործընթացի կազմակերպման և կառավարման, ներառյալ պայմանագրային և ոչ պայմանագրային փաստաթղթերի պատրաստումը, համակարգերին և շենքային տարածքներին հասանելիության,
  • կադրերի ներգրավման գործընթացի վերահսկման։

Ձեր մասին տեղեկությունների օգտագործման իրավական հիմքը ներքոհիշյալից մեկն է (տեղեկատվությունն առավել մանրամասն նկարագրված է «իմանալ ավելին» բաժնում).

  • օրենսդրական պարտավորություններ, որոնք մենք պարտավոր ենք կատարել,
  • նախքան ձեզ հետ պայմանագրային հարաբերությունների հաստատումը ձեր պահանջով քայլերի նախաձեռնում,
  • օրինական բիզնես շահ, որը չի գերակայում և բախում չի առաջացնում տվյալների պաշտպնության ձեր շահերի հետ,
  • եթե վերը նշված դեպքերից և ոչ մեկը չի համընկնում, ապա որպես իրավական հիմք պետք է գործի ձեր համաձայնությունը (որը մենք կհայցենք ձեզնից մինչ տվյալների մշակումը):

Ձեզ վերաբերող տեղեկությունների օգտագործման նպատակները, հավաքագրման համապատասխան մեթոդներն ու օգտագործման իրավական հիմքերը հետևյալն են․

 Նպատակ
 Հավաքագրման մեթոդը և մշակման իրավական հիմքը

Նորմատիվային պահանջների կատարում

  • ձեր ինքնության և աշխատելու իրավունքի ստուգում
  • մեր աշխատուժի ժողովրդագրական կառուցվածքի գնահատում, ինչպես օրինակ՝ հավասար հնարավորությունների նկատմամբ հսկողությունը

 

Այս տեղեկությունը մենք հիմնականում ստանում ենք անմիջականորեն ձեզնից:

Մենք օգտագործում ենք այն, քանի որ իրավական պարտավորություն ունենք, համաձայն որի մենք պարտավոր ենք աշխատանք առաջարկել միայն այն անձանց, ովքեր տվյալ երկրում ունեն աշխատելու թույլտվություն, հսկողություն սահմանել մեր աշխատուժի ժողովրդագրական կառուցվածքի նկատմամբ, իսկ այն երկրներում, որտեղ իրավական նման պահանջներ չեն գործում, մենք պետք է ուղղորդվենք մեր իսկ օրինամետ բիզնես շահերով և ծավալենք առևտրային գործունեություն՝ պահպանելով բիզնեսի վարման լավագույն նորմերը․ այն է՝ չուղղորդվել միայն սեփական գերակա շահերով, հարգել դիմացինի շահերը, իրավունքներն ու ազատությունները, և ապահովել ձեր տվյալների պաշտպանությունը։

Աշխատանքի դիմումների և թեկնածուի տվյալների մանրամասն ստուգումը (օրենքով թույլատրելի դեպքերում)

  • աշխատանքային պատմության, որակավորումների, փորձի և երաշխավորագրերի ստուգում
  • օրենով թույլատրելի դեպքերում, թեկնածուի տվյալների մանրակրկիտ հետազոտում և ֆոնային ստուգումներ

Սրանք սովորաբար ձեր տրամադրած համալիր տվյալներն են (որոնք ձեր դիմումի մասն են կազմում), իսկ աշխատանքի ընդունման գործընթացի վերջնական փուլում՝ դրանք երրորդ անձանցից ստացված տեղեկություններն են, ինչպիսիք են օրինակ երաշխավորագրերը և (եթե թույլատրվում է օրենքով) դատվածության մասին տվյալների ստուգումը։

Մենք այդ տվյալներն օգտագործում ենք մեր իրավական պարտավորությունները կատարելու անհրաժեշտությունից ելնելով՝ աշխատանքային հարաբերություններ հաստատելու միայն մեր չափանիշներին համապատասխանող անձանց հետ, իսկ այն երկրներում, որտեղ իրավական նման պահանջներ չեն գործում, մենք պետք է ուղղորդվենք մեր իսկ օրինամետ բիզնես շահերով՝ ներգրավելու մեր կողմից սահմանված չափանիշներին համապատասխանող կադրերի, այնպիսի մոտեցմամբ, որը չի գերակայում անձնական տվյալների պաշտպանության հարցում ձեր շահերի, իրավունքների և ազատությունների նկատմամբ։

 

Կադրերի ընտություն և ներգրավում

  • թեկնածուի ընտրություն և ներգրավում, ներառյալ հարցազրույցները, աշխատանքի գնահատումները և հոգեչափական թեսթերը
  • դիմումի ձևերի և առցանց գնահատման գործիքների ու հմտությունների ստուգման հարցաշարերի վերանայում
  • նախնական ընտրված թեկնածուների կարճ ցանկերի կազմում
  • աշխատանքի առաջարի և խրախուսական փաթեթների համաձայնեցում (եթե այդպիսի հնարավորությունն առկա է)
  • խմբային, պանելային և անհատական հարցազրույցների անցկացում
  • դիմումների արդյունքների և թեկնածուի հետաքրքրության շրջանակներում այլ հնարավորությունների և հայտարարվող հաստիքների վերաբերյալ տեղեկացում, ինչպես նաև հետաքրքրությունների բացահայտում
  • տվյալների հաշվառում

Սրանք սովորաբար ձեր կողմից ուղղակիորեն տրամադրվող համալիր տվյալներն են (աշխատանքի ընդունման գործընթացի տարբեր փուլերում), և երրորդ անձանցից ստացված տեղեկություններն են, ինչպիսիք են օրինակ աշխատանքի տեղավորման գործակալությունները կամ սոցիալական մեդիայի հարթակները, որոնց միջոցով դուք ձեր մասին տեղեկությունները փոխանցել եք մեզ։

Մենք այդ տվյալներն օգտագործում ենք հետամուտ լինելով մեր օրինական բիզնես շահերին՝ ընտրելու և աշխատանքային հարաբերություններ հաստատելու (այդ թվում հարցազրույցներ և գնահատումներ անցկացնելու) մեր կադրերի հետ, կադրերի ներգրավման գործընթացն արձանագրելու՝ այնպիսի մոտեցմամբ, որը չի գերակայում անձնական տվյալների պաշտպանության հարցում ձեր շահերի, իրավունքների և ազատությունների նկատմամբ։

 

Աշխատուժի կառավարում մինչ աշխատանքի ընդունումը

  • կադրերի ներգրավման աշխատանքներ, ինչպիսիք են օրինակ՝ աշխատանքային պայմանագրի կազմումը, նախապատրաստումը և կնքումը
  • անձի էլեկտրոնային հաշվառում և անձնական գործի բացում
  • աշխատավարձի հաշվառում
  • նոր աշխատողների պարգևավճարների ձևակերպում
  • աշխատանքային հարաբերությունների հաստատման մենարկի մասին հաշվետվության ներկայացում պատկան մարմիններին

Այս տեղեկությունները հավաքագրվում են ձեզ կադրերի ներգրավման գործընթացի վերջնական փուլում և աշխատանքի առաջարկի և/կամ ընդունման կազմակերպման գործընթացում։

Մենք այդ տվյալներն օգտագործում ենք հետամուտ լինելով մեր օրինական բիզնես շահերին՝ կադրերի ներգրավման համար անհրաժեշտ փաստաթղթեր նախապատրաստելու և համապատասխան ներքին հաշվառումը կազմակերպելու համար՝ այնպիսի մոտեցմամբ, որը չի գերակայում անձնական տվյալների պաշտպանության հարցում ձեր շահերի, իրավունքների և ազատությունների նկատմամբ։ 

Կադրերի ներգրավման գործընթացի մոնիթորինգ

  • որակի ստուգումներ և հսկողություն՝ կադրերի ներգրավման գործընթացների պահպանումը վերահսկելու նպատակով

 

Այս տեղեկատվությունը հավաքվում է կադրերի ներգրավման մեր գործընթացների շրջանակներում։

Մենք այդ տվյալներն օգտագործում ենք հետամուտ լինելով մեր օրինական բիզնես շահերին՝ կադրերի ներգրավման գործընթացների նկատմամբ ստուգում իրականացնելու համար՝ այնպիսի մոտեցմամբ, որը չի գերակայում անձնական տվյալների պաշտպանության հարցում ձեր շահերի, իրավունքների և ազատությունների նկատմամբ։

Վերոնշյալ բոլոր նպատակներով

  • ձեր հաշիվների կառավարման
  • ՖՄԻ հպման կետերից օգտվելը ձեզ համար հնարավոր դարձնելու (օրինակ, թույլ տալով ձեզ մուտք գործել հպման կետի այն բաժինները, որոնք հասանլի են միայն գրանցված օգտատերերի համար, կառավարել ձեր լեզվական նախապատվությունները)
  • ձեզ հետ հաղորդակցվելու
  • ձեզ հետ նշանակված հանդիպումները կազմակերպելու  (օրինակ, կապված հարցազրույցի կամ գնահատման գործիքների հետ)
  • ձեր փորձառության որակի բարելավման
  •  ընդհանուր վարչական և այլ խնդիրների կարգավորման համար

Սրանք սովորաբար ձեր կողմից տրամադրվող համալիր տվյալներն են (որպես կանոն՝ ձեր անունը, ծածկագիրը (կամ վերջինիս համարժեքը)), և մեր կողմից ավտոմատ կերպով հավաքագրվող տեղեկությունները (օրինակ, ձեր սարքի վերաբերյալ տեղեկությունները, «քուքիները» և հետապնդման համանման տեխնոլոգիաները)։

Մենք այդ տեղեկություններն օգտագործում ենք նպատակային պահպանման հետևյալ հիմքերով։ Օրինակ, երբ մենք կառավարում ենք ձեր հաշիվը աշխատանքի որոնման կամ դիմումի հարցում ձեզ աջակցելու նպատակով, ապա մենք օգտագործում ենք տվյալները՝ հետամուտ լինելով մեր օրինամետ շահերին՝ կազմակերպելու մեր բիզնեսը և ներգրավելու կադրեր՝ այնպիսի մոտեցմամբ, որը չի ստորադասի ձեր շահերը, իրավունքներն ու ազատությունները և կապահովի ձեր տվյալների պաշտպանությունը։

Բիզնես վերլուծություններ և բարելավումներ

  • կադրերի ներգրավման գործընթացի արդյունավետվության գնահատում
  • բիզնես վերլուծություններ և բարեփոխումներ (ներառյալ կադրերի ներգրավման գործընթացի, միջոցառումների, ՖՄԻ թվային հպման կետերի և մեր (կամ մեր մասնաճյուղերի) կողմից թափուր հաստիքի թեկնածուներին տեղեկությունների տրամադրման ուղղությամբ)։

Սրանք սովորաբար ձեր կողմից տրամադրած համալիր տվյալներն են, մեր կողմից ավտոմատ կերպով հավաքագրվող տեղեկությունները, և (եթե թույլատրվում է օրենքով), երրորդ անձանցից ստացված տեղեկությունները:

Մենք այդ տվյալներն օգտագործում ենք մեր օրինական գործարար շահերը հետապնդելիս՝ կադրերի ներգրավմանն ուղղված մեր ջանքերը և գործընթացները, ՖՄԻ հպման կետերը, միջոցառումները վերլուծելու, արդյունավետությունը գնահատելու և բարելավելու նպատակով՝ այնպիսի մոտեցմամբ, որը չի գերակայի ձեր շահերի, ձեր տվյալների պաշտպանության հարցում ձեր իրավունքների և ազատությունների նկատմամբ։

 

Եթե ձեր մասին տեղեկությունների օգտագործումը վերը թվարկված իրավական հիմքերից և ոչ մեկին չի համապատասխանում, ապա նախքան ձեր տվյալները մշակելը, մենք կհայցենք ձեր համաձայնությունը (այդ մասին ձեզ հստակ հայտնի կդառնա համապատասխան իրավիճակը ծագելու դեպքում): Մենք ժամանակ առ ժամանակ կհայցենք ձեր հստակ թույլտվությունը ձեզ վերաբերող այս կամ այն տեսակի տեղեկությունները մշակման ենթարկելու նպատակով։

Որոշ դեպքերում, մենք կարող ենք օգտագործել ձեր մասին տեղեկությունները վերը չնշված եղանակներով: Նման դեպք ծագելու դեպքում՝ ձեզ լրացուցիչ կերպով կծանուցեն այդ մասին՝ օգտագործման նպատակի համապատասխան նկարագրումով։ Խնդրում ենք ծանոթանալ սույն ծանուցմանն ի լրումն ձեզ ուղարկվող յուրաքանչյուր ծանուցման բովանդակությանը։

Արդյո՞ք մենք կայացնում ենք որևէ ավտոմատ որոշումներ

Մենք կարող ենք կայացնել ավտոմատացված որոշումներ սույն ծանուցման կարգից բխող ցանկացած հարցերում (օրինակ՝ ում ընդգրկել հարցազրույցի համար հրավիրվողների կարճ ցանկում)։ Եթե մենք նման քայլի գնանք, ապա պատշաճ պահին ձեր ուշադրությունը կգրավենք դեպի դա՝ ներկայացնելով տեղեկատվություն այդօրինակ որոշումների կայացման տրամաբանության վերաբերյալ, ինչպես նաև ձեզ վերաբերող տեղեկությունների կարևորության և կանխատեսվող հետևանքների մասին։

Ու՞մ ենք մենք տրամադրում ձեր մասին տեղեկությունները և ի՞նչ նպատակներով

Մենք կարող ենք ձեզ վերաբերվող տեղեկությունները տրամադրել.

  • ՖՄԻ մասնաճյուղերին,
  • երրորդ անձանց, որոնք ձեզ կամ ՖՄԻ մասնաճյուղերին ապրանքներ կամ ծառայություններ են մատուցում (ինչպիսիք են օրինակ աշխատանքի տեղավորման գործակալությունները, ֆոնային ստուգումներ և առցանց գնահատման ծառայություններ մատուցողները), և
  • այլ երրորդ անձանց, երբ պահանջվում կամ թույլատրված է օրենքով (ինչպիսիք են օրինակ կարգավորող մարմինները, կառավարական գերատեսչությունները, նախկին, պոտենցիալ կամ ապագա գործատուները, ինչպես նաև կազմակերպական վերակառուցման համատեքստում)։

Տվյալների փոխանակում ՖՄԻ այլ մասնաճյուղերի հետ

  • Ձեր տվյալները կտրամադրվեն <<Ֆիլիպ Մորրիս ինթերնեյշնլ մենեջմենթ ՍԱ>> ընկերությանը (գրանցված Շվեյցարիայի Լոզան քաղաքում), որը հանդիսանում է ՖՄԻ մասնաճյուղերից ստացված անձնական տվյալների կենտրոնցված կառավարման կետը: Ձեր տվյալները կտրամադրվեն նաև <<Ֆիլիպ Մորրիս ինթերնեյշնլ ԱյԹի սերվիս սենթեր Sàrl>> ընկերությանը (գրանցված Շվեյցարիայի Լոզան քաղաքում)՝ որպես ՖՄԻ մասնաճյուղերին տեխնոլոգիական ծառայությունների մատակարարի։ <<Ֆիլիպ Մորրիս ինթերնեյշնլ մենեջմենթ ՍԱ>> ընկերությունը և <<Ֆիլիպ Մորրիս ինթերնեյշնլ ԱյԹի սերվիս սենթեր Sàrl>> ընկերությունը (օրենքով թույլատրված դեպքերում) մշակում են ձեզ վերաբերող տեղեկությունները սույն կարգով սահմանված բոլոր նպատակներով։
  • Ձեզ վերաբերվող տեղեկությունները կարող են տրամադրվել ՖՄԻ այլ մասնաճյուղերին սույն կարգում նկարագրված բոլոր նպատակներով օգտագործման համար (օրինակ՝ որոշելու համար, թե արդյոք ձեր թեկնածությունը համապատասխանում է ՖՄԻ որևէ մասնաճյուղի կողմից հայտարարված թափուր հաստիքի պահանջներին): Երբ դուք բեռնում եք ձեր տվյալները աշխատանքի որոնողական հարթակ, ապա դրանք հասանելի են դառնում ՖՄԻ բոլոր մասնաճյուղերին, և յուրաքանչյուր մասնաճյուղ կարող է օգտագործել այդ տվյալները թափուր հաստիքների համալրման իր նպատակներով։ Դա տեղի է ունենում նաև, երբ դուք արձագանքում եք ՖՄԻ կոնկրետ մասնաճյուղի կողմից հայտարարված թափուր հաստիքի որևէ հայտարարության։ Հետևաբար, հնարավոր է, որ տեղի ունենա ձեր տվյալները փոխանակում միջազգային մակարդակով և ձեր տվյալներն ուղարկվեն երկրից դուրս (եթե ձեր տվյալները հավաքագրվել են Եվրոպական տնտեսական միության գոտում, նշանակում է, դրանք կարող են փոխանցվել նշված գոտուց դուրս)։

ՖՄԻ մասնաճյուղերի և դրանց գտնվելու վայրերի վերաբերյալ տեղեկությունները կարող եք գտնել այստեղ:

Տվյալների տրամադրումը երրորդ անձանց

  • Մենք կարող ենք ձեր մասին տեղեկությունները փոխանցել երրորդ անձանց, որոնք ՖՄԻ մասնաճյուղերին կամ ձեզ ապրանք են մատակարարում կամ ծառայություն մատուցում (ինչպիսիք են, օրինակ, աշխատանքի տեղավորման գործակալությունները, ֆոնային ստուգման, առցանց գնահատման և տեղեկատվական ծառայություններ մատուցողները և անձի ինքնության ստուգման ծառայություն մատուցողները):
  • Մենք կարող ենք ձեզ վերաբերվող տեղեկություններ հաղորդել այլ երրորդ անձանց, օրենքով պահանջված կամ թույլատրված լինելու դեպքում, օրինակ` կարգավորող մարմիններին, պետական գերատեսչություններին, ի պատասխան իրավապահ մարմինների կամ այլ պետական կառույցների պահանջի, երբ մենք որոշում ենք, որ տեղեկությունների բացահայտումն անհրաժեշտ է ֆիզիկական վտանգը կամ ֆինանսական վնասները կանխելու համար կամ կասկածելի կամ փաստացի անօրինական գործողության հետաքննության հետ կապված, և կազմակերպչական վերակազմավորման համատեքստում։
  • Մեր կողմից ձեզ համար աշխատանքային այց կազմակերպվելու դեպքում (օրինակ, ձեզ անհրաժեշտ է ուղևորվել այլ վայր հարցազրույցի մասնակցելու նպատակով), ձեր տվյալները կարող են տրամադրվել երրորդ անձանց, որոնք կազմակերպում են ուղևորությունը և բնակեցումը, մատուցում են տրանսպորտային կամ ուղևորության հետ կապված ծառայություններ, ինչպիսիք են օրինակ ճանապարհորդային գործակալությունները, առցանց ամրագրում իրականացնող ծառայությունները, տոմսերի վաճառքով զբաղվող գործակալությունները, ավիաընկերությունները, ավտովարձույթով զբաղվող ընկերությունները, երկաթուղային փոխադրողները և հյուրանոցները։ Նշված երրորդ անձինք կօգտագործեն ձեր տվյալները իրենց նպատակներով (օրինակ՝ ի կատարումն ձեզ համար փոխադրամիջոց կամ գիշերակաց ապահովելու իրենց պարտականությունների), և դուք պետք է ծանոթանաք անձնական տվյալների պահպանման իրենց կարգին՝ ձեր տվյալների հետագա օգտագործման վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն ստանալու նպատակով։

Ու՞ր կարող են ուղարկվել ձեզ վերաբերող տվյալները

Ինչպես և ցանկացած այլ միջազգային կազմակերության մասնաճյուղերը, ՖՄԻ դեպքում ևս փոխանակվում են տեղեկատվությամբ միմյանց միջև ամբողջ աշխարհում: Երբ դուք բեռնում եք ձեր տվյալները աշխատանքի որոնողական հարթակ, ապա դրանք հասանելի են դառնում ՖՄԻ բոլոր մասնաճյուղերին, և յուրաքանչյուր մասնաճյուղ կարող է օգտագործել այդ տվյալները թափուր հաստիքների համալրման իր նպատակներով։ Դա տեղի է ունենում նաև, երբ դուք արձագանքում եք ՖՄԻ կոնկրետ մասնաճյուղի կողմից հայտարարված թափուր հաստիքի որևէ հայտարարության։ Հետևաբար, հնարավոր է, որ տեղի ունենա ձեր տվյալները փոխանակում միջազգային մակարդակով և ձեր տվյալներն ուղարկվեն երկրից դուրս (եթե ձեր տվյալները հավաքագրվել են Եվրոպական տնտեսական միության գոտում, նշանակում է, դրանք կարող են փոխանցվել նշված գոտուց դուրս)։

Սույն ծանուցագրով սահմանված կարգով տվյալներն օգտագործելիս՝ ձեզ վերաբերող տեղեկությունները կարող են փոխանցվել ինչպես տվյալ երկրի ներսում, այնպես էլ դրա սահմաններից դուրս, այդ թվում դեպի այնպիսի երկրներ կամ տարածքներ, որտեղ հնարավոր է չգործեն տվյալների պաշտպանության համարժեք նորմեր։

Օրինակ՝ Եվրոպական տնտեսական միության (<<ԵՏՄ>>) գոտում գործող ՖՄԻ մասնաճյուղերը կարող են անձնական տվյալները փոխանցել ԵՏՄ տիրույթից դուրս գործող ՖՄԻ մասնաճյուղերին։ Օրինակ՝ գլոբալ բիզնեսի գործառնությունները հեշտացնելու նպատակով։  Յուրաքանչյուր և բոլոր դեպքերում փոխանակումը պետք է տեղի ունենա․

  • <<Համապատասխանության գնահատման մասին>> Եվրահանձնաժողովի որոշման հիման վրա,
  • Համապատասխան երաշխիքների ապահովման պարագայում, ինչպես օրինակ՝ ԵՄ Տիպային պայմանագարերը, կամ
  • եթե ձեր և մեր միջև կնքված պայմանագրով ստանձնած պարտավորությունները կատարելու (կամ ձեր հայցով նախնական պայմանագրային միջոցառումներ իրականացնելու) անհրաժեշտություն է ծագել կամ մեր և երրորդ անձի միջև ձեր շահերից բխող պայմանագրային հարաբերություններ են հաստատվել, ինչպիսիք են օրինակ ճամփորդության կազմակերպչական աշխատանքները։

Բոլոր դեպքերում, վերոնշյալ երկրներում կամ տարածքներում անձնական տվյալների պաշտպանության մասին գործող օրենսդրության շրջանակներում պետք է ձեռնամուխ լինել անձնական տվյալների պաշտպանության պատշաճ միջոցառումների իրականացմանը։

Ինչպե՞ս ենք մենք իրականացնում ձեր տվյալների պաշտպանությունը

Մենք գործարկում ենք տեխնիկական և կազմակերպական պատշաճ մեխանիզմներ՝ մեզ մոտ պահպանվող անձնական տվյալները չլիազորված անձանց բացահայտումից, օգտագործումից, փոփոխումից կամ ոչնչացումից զերծ պահելու նպատակով։ Անհրաժեշտության դեպքում, մենք օգտվում ենք ծածկագրման կամ այլ տեխնոլոգիաներից, որոնք օգնում են ձեր տրամադրած տեղեկությունների պահպանման անվտանգությունն ապահովելու հարցում։ Մենք պահանջում ենք նաև մեր մատակարարներից խստորեն պահպանել տվյալների անվտանգության և գաղտնիության պահպանման մասով սահմանված բոլոր պահանջները։

Որքա՞ն ժամանակ է պահպանվում ձեզ վերաբերող տեղեկատվությունը

Ձեզ վերաբերող տեղեկատվության պահպանման ժամանակահատվածը կախված է նրանից, թե ինչ նպատակով է այն հավաքագրվել։ Հիշյալ նպատակն իրագործվելուց հետո ձեզ վերաբերող տվյալները կհեռացվեն բազայից։ Կախված տեղեկատվության հավաքագրման նպատակներից՝ պահպանման ժամանակահատվածը կարող է տարբեր լինել։ Հաշվի առեք, որ կան որոշակի հանգամանքներ, երբ դուք իրավասու եք պահանջել մեզնից ջնջել ձեր տվյալները։ Նաև, կան դեպքեր և մենք օրենքի ուժով պարտավոր ենք պահպանել այդ տվյալները, օրինակ հարկային կամ հաշվապահական հաշվառման նկատառումներից ելնելով։

Որպես կանոն, մեր կողմից տվյալները պահպանվում են ստորև աղյուսակում նշված չափանիշներից ելնելով․

 Տեսակը
 Նկարագիրը/ տվյալների պահպանման հիմնական չափանիշ
  • կադրերի ներգրավման գործընթացների տվյալներ

Երբ դուք դիմում եք մեզ որևէ աշխատանքի համար, մենք պահպանում ենք ձեր դիմումում նշված տվյալները այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է մեր միջև փոխհարաբերությունների պահպանման նպատակով․ օրինակ՝ կադրերի ներգրավման գործընթացում, ձեր հետաքրքրությունների շրջանակում ձեզ աշխատանքի այլ հնարավորությունների մասին իրազեկելու, իսկ տվյալ հաստիքի համար ձեր թեկնածությունը հաստավելու դեպքում, մեր միջև աշխատանքային փոխհարաբերությունների պահպանման ողջ ընթացքում։ Որպես կանոն, ձեր մասին տեղեկությունները պահպանվում են՝ աշխատանքային հարթակ վերջին անգամ մուտք գործելու պահից սկսած մինչև 12 ամիս ժամկետում։ Կադրերի ներգրավման գործընթացների շրջանակներում գրանցված տվյալները մենք պահպանում ենք առնվազն այնքան ժամանակ, որը նորմատիվային պահանջների համաձայն անհրաժեշտ է կադրային գործընթացների շրջանակներում հնարավոր բողոքարկումների ներկայացման համար։ Հնարավոր է, որ մենք ձեր տվյալները պահպանենք ավելի երկար ժամանակային կտրվածքով, եթե դուք դիմում եք մեզ որոշակի աշխատանքի տեսակների համար, և դա թույլատրելի է կամ պահանջվում է տվյալ հաստիքի առկայության երկրում։

Աշխատանքի ընդունման գործընթացից բխող հաշվառման այլ տվյալները (օրինակ՝ աշխատանքի գնահատման և ֆոնային ստուգումների արդյունքները) պահպանվում են կարճ ժամկետով, մինչև ավելի հիմնական հաշվառում իրականացնելը։

  • այցելությունների գրանցում

Եթե դուք այցելում եք մեր մասնաշենքեր, ապա այցելությունների գրանցումները որպես կանոն պահվում են ընդամենը մի քանի ամիս ժամկետով։

  • Կաբելային տեսախցիկներով նկարահանում /CCTV/

Եթե դուք այցելում եք մեր մասնաշենքեր, կաբելային տեսախցիկներով նկարահանումների ձայնագրությունները պահպանվում են միայն մի քանի օր։

  • համակարգի աուդիտ լոգեր

Համակարգի աուդիտ լոգերը որպես կանոն պահպանվում են ընդամենը մի քանի ամիս։

  • բիզնեսի վերլուծական տվյալներ

Բիզնեսի վերլուծական տվյալները որպես կանոն հավաքագրվում են ավտոմատ կերպով, երբ դուք օգտվում եք ՖՄԻ հպման կետերից, և դրանից կարճ անց ընդհանրացվում և ամփոփվում են։

Ի՞նչ իրավունքներ և ընտրության հնարավորություններ դուք ունեք

Մեզ մոտ պահվող ձեր տվյալների հետ կապված դուք կարող եք օգտվել ստորև նշված իրավունքներից մասամբ կամ ամբողջապես.

  • դիմել մեզ նշված տվյալներին հասանելիություն ստանալու համար,
  • դիմել մեզ տվյալները ճշգրտելու, թարմացնելու կամ ջնջելու համար,
  • դիմել մեզ տվյալների օգտագործումը մեր կողմից որոշ իրավիճակներում սահմանափակելու խնդրանքով,
  • որոշ իրավիճակներում առարկել մեր կողմից տվյալների օգտագործման հարցում,
  • չեղարկել ձեր տվյալների օգտագործման վերաբերյալ մեզ տրված համաձայնությունը,
  • տվյալների տեղափոխելիությունը, որոշ հանգամանքների բերումով,
  • հրաժարվել ձեր տվյալները ուղիղ մարքեթինգային նպատակներով օգտագործումից, և
  • բողոքարկել տվյալների օգտագործման դեմ ձեր երկրի պատկան գերատեսչությունում (եթե այդպիսինն առկա է)։

 

Մենք առաջարկում ենք ձեզ դյուրին եղանակներ հիշյալ իրավունքներից օգտվելու համար, ինչպիսիք են <<բաժանորդագրությունից>> հրաժարման հղումները, կապ հաստատելով people.culture@pmi.com հասցեով կամ առաջարկում ենք օգտվել սույն ծանուցման կարգի վերջում <<Ու՞մ պետք է դիմել հարցերի դեպքում>> հոդվածում նշված կոնտակտներից։

Իրավունքները, որոնցից դուք կարող եք օգտվել, կախված են ձեր գտնվելու երկրի օրենսդրությունից։ Եթե դուք գտնվում եք Եվրոպական տնտեսական գոտում, ապա ձեզ շնորհվում են ստորև նշված աղյուսակում սահմանված իրավունքները։ Իսկ եթե բնակվում եք նշված գոտուց դուրս, ապա դուք կարող եք կապ հաստատել մեզ հետ (տես սույն ծանուցման կարգի <<Ու՞մ պետք է դիմել հարցերի դեպքում>> հոդվածը) ավելին իմանալու համար։

Իրավունք մեզ մոտ պահպանվող ձեր տվյալների նկատմամբ
Մանրամասներ (ծանոթություն․ նշված բոլոր իրավունքների դեպքում գործում են օրենսդրական որոշակի սահմանափակումներ)
  • դիմել մեզ տվյալներին հասանելիություն ստանալու համար

Սա հաստատում է

  • արդյոք մենք մշակում ենք ձեզ վերաբերող տեղեկությունները,
  • մեր անունն ու մեզ հետ կապ հաստատելու տվյալները,
  • տվյալները մշակելու նպատակը,
  • հետաքրքրող տեղեկությունների տեսակները,
  • անձանց խմբերը, ում հետ մենք կիսում ենք տեղեկությունները, իսկ այն դեպքերում, երբ տվյալ անձը գտնվում է ԵՏՄ-ից դուրս և չի օգտվում <<Համապատասխանության գնահատման մասին>> Եվրահանձնաժողովի որոշման առավելություններից, պետք է գործարկվեն տվյալների պաշտպանության պատշաճ մեխանիզմներ։
  • (առկայության դեպքում) տեղեկությունների աղբյուրը, եթե տեղեկատվությունն անձամբ ձեզնից չի հավաքագրվել,
  • (այնքանով, որքանով որ մեր կողմից կիրառելի է, ինչի վրա մենք ձեր ուշադրությունը կհրավիրենք) ավտոմատ որոշումների կայացման մեխանիզմի առկայությունը, այդ թվում նկարագրի կազմման /փրոֆայլինգի/ համար, որը կարող է ձեր դեպքում հանգեցնել իրավական հետևանքների կամ համանման ձևով լուրջ վնաս հասցնել ձեզ, և տեղեկատվության տրամաբանության վերաբերյալ, ինչպես նաև տեղեկատվության մշակումից բխող հնարավոր հետևանքները և կարևորությունը․ և
  • տեղեկությունների պահպանման ժամկետների որոշման չափանիշները։

Ձեր դիմումի հիման վրա, մենք կտրամադրենք մեր կողմից օգտագործվող ձեզ վերաբերող տեղեկությունների օրինակը (պայմանով, որ մեր այդ գործողությունը որևէ ձևով չի անդրադառնա այլ անձանց իրավունքների և ազատությունների վրա)։

  • դիմել մեզ տվյալները ճշգրտելու և թարմացնելու համար

Այս դրույթը կիրառելի է, եթե մեզ մոտ պահպանվող տեղեկությունները ճշգրիտ կամ լիարժեք չեն։

  • դիմել մեզ տվյալները ջնջելու համար

Այս իրավունքը գործում է, եթե․

  • մեր կողմից պահպանվող տեղեկություններն այլևս իրենց նպատակին չեն ծառայում,
  • մենք օգտագործում ենք տվյալները ձեր համաձայնությունը ստանալու պարագայում, և դուք չեղարկել եք այդ համաձայնությունը (այս դեպքում, մենք կհիշենք, որ այլևս չպետք է կապ հաստատենք ձեզ հետ, եթե իհարկե դուք ցանկություն չեք արտահայտել, որպեսզի մենք ջնջենք ձեր բոլոր տվյալները, ինչը մենք պարտավոր ենք հարգել և բավարարել),
  • ստացված տեղեկությունները մենք ծառայեցնում ենք օրինական շահերին, և մեր դիրքորոշումն է, որ եթե ձեր կողմից առարկություններ կան, ապա այդ շահերը տվյալների օգտագործումը շարունակելու իմաստով չեն կարող գերակա լինել։
  • տեղեկությունները ստացվել կամ օգտագործվել են ոչ օրինական ճանապարհով, կամ

օրենքից բխող պարտավորությունը կատարելու նպատակով։

  • դիմել մեզ  տվյալների մշակումը սահմանափակելու նպատակով

Այս իրավունքը ծագում է ժամանակավոր՝ ձեր դեպքի գնահատման արդյունքում, եթե դուք․

  • կասկածներ ունեք մեր կողմից օգտագործվող տեղեկությունների ճշգրիտ լինելու հարցում, կամ
  • առարկություններ եք ներկայացրել մեր կողմից օրինական նպատակներով տեղեկատվությունն օգտագործվելու հարցում․

    (եթե վերոթվարկյալ հիմքերով դուք օգտվել եք ձեր այս իրավունքից, մենք պետք է իրազեկենք ձեզ ձեր տվյալների օգտագործումը վերսկսելուց առաջ).

    Այս իրավունքը ծագում է նաև, եթե․

  • տվյալների օգտագործումը մեր կողմից օրինական չէ, և դուք առարկում եք, որպեսզի մենք հեռացնենք տվյալները մեր համակարգից, կամ

մենք այլևս չունենք տվյալների կարիքը, սակայն ձեզ դա անհրաժեշտ է դատական վարույթ սկսելու համար:

  • առարկել մեր կողմից տվյալների մշակմանը

Այս դեպքում ձեզ համար ծագում են երկու իրավունքներ․

(ա) եթե մենք օգտագործում ենք ձեր մասին տեղեկությունները ուղիղ մարքեթինգի նպատակներով, ապա դուք կարող եք <<հրաժարվել>> (առանց որևէ հիմնավորում ներկայացնելու), և մենք պետք է կատարենք ձեր խնդրանքը, և

(բ) եթե մենք օգտագործում ենք ձեր մասին տեղեկությունները ուղիղ մարքեթինգից բացի որևէ այլ օրինական նպատակներով, ապա դուք իրավունք ունեք առարկել դրա դեմ՝ հստակ հիմնավորելով ձեր իրավիճակն ու դիրքորոշումը, իսկ մենք ձեր առարկությունը հաշվի կառնենք։

 

  • չեղարկել ձեր տվյալների օգտագործման վերաբերյալ մեզ տրված համաձայնությունը

Այս իրավունքը ծագում է այն դեպքում, եթե տեղեկությունների օգտագործման համար որպես իրավական հիմք պահանջվում է ձեր համաձայնությունը։ Նման դեպքերը հստակ են լինում կոնկրետ իրավիճակում։

  • ավտոմատացված որոշ որոշումների կայացման դեմ բողոքարկումը

Եթե կադրերի ներգրավման գործընթացի շրջանակներում մեր որոշումները կայացվեն բացառապես ավտոմատացված մշակման հենքի վրա և տվյալ որոշման արդյունքում իրավաբանական հետևանքներ ծագեն ձեզ հետ կապված կամ համապատասխանաբար հանգեցնեն վնասների ձեզ համար (օրինակ՝ նման որոշման արդյունքում դուք դուրս մնաք հարցազրույցի հրավիրվելուց), ապա դուք իրավունք եք ստանում բողոքարկելու այդպիսի որոշումների դեմ և արտահայտելու ձեր դիրքորոշումը։

Այս իրավունքը չի գործում, եթե․

(ա) դուք նախապես տվել եք ձեր համաձայնությունը որոշումների կայացման նման ձևաչափին,

(բ) ձեր մասին տեղեկությունների օգտագործումն անհրաժեշտ է եղել ձեր և մեր միջև պայմանագրի կնքման կամ կատարման համար, կամ

(գ) օրնեքով լիազորված դեպքերում։

Համաձայն վերոգրյալի՝ այս որոշումները պատշաճ ժամանակին կներկայացվեն ձեր ուշադրությանը, որոշման տրամաբանական կապի մասին տեղեկատվության հետ միատեղ, ինչպես նաև ներկայացնելով ձեզ վերաբերող տեղեկությունների նման օգտագործման դեպքում ձեզ համար առաջացող հետևանքներն ու կարևորությունը։

  • տվյալների տեղափոխելիություն

Եթե:

(ա) դուք մեզ տվյալներ եք տրամադրել, և

(բ) մենք օգտագործում ենք այդ տվյալները ավտոմատ եղանակներով, ձեզնից ձեռք բերված համաձայնության կամ ձեր նկատմամբ ստանձնած պայմանագրային պարտավորությունների կատարման հիմքով,

ապա դուք իրավունք ունեք հետ ստանալ մեզնից ձեր տվյալները ընդհանուր ձևաչափով, ինչպես նաև իրավունք պահանջելու փոխանցել տվյալները այլ մեկին, եթե այդ անելը մեզ համար տեխնիկապես հնարավոր է։

  • բողոքարկել տվյալների օգտագործման դեմ ձեր երկրի պատկան գերատեսչությունում

Եվրոպական տնտեսական գոտու յուրաքանչյուր անդամ-երկիր պետք է ներկայացնի մեկ կամ ավելի պետական գերատոսչության անվանումը, որոնք պետք է ապահովեն այս նպատակի իրագործումը։

Ստորև կարող եք գտնել նրանց կոնտակտային տվյալները․

http://ec.europa.eu/justice/data-protection/bodies/authorities/index_en.htm

Այլ երկրների համար խնդրում ենք այցելել տվյալ երկրի համապատասխան գերատեսչության կայք-էջ։

Լրացուցիչ դրույթներ կոնկրետ երկրների դեպքում

Կախված նրանից, թե որ երկրում եք դուք գտնվում, դուք կարող եք օգտվել լրացուցիչ իրավունքներ։

  • Եթե դուք գտնվում եք Ֆրանսիայում, դուք իրավունք իրավունք ունեք տալու մեզ ցուցումներ, թե ինչպես վարվել ձեր մահից հետո մեզ մոտ պահվող ձեր տվյալների հետ (մասնավորապես՝ պետք է արդյոք մենք պահպանենք, թե պետք է ջնջենք դրանք, և թե արդյոք այլ անձանց թույլ տրվելու է տեսնել այդ տվյալները)։ Դուք կարող եք

(Ա) ընդհանուր հրահանգ տալ Ֆրանսիայում տվյալների պաշտպանության վերահսկողության մարմնի (որը կոչվում է <<CNIL>>) կողմից լիազորված թվային ծառայություններ մատուցողին, կամ

(Բ) տալ մեզ հատուկ ցուցումներ, որոնք վերաբերում են միայն մեր կողմից օգտագործվող ձեր տվյալներին։

Ձեր ցուցումներից կարող է հետևել, որ մենք փոխանցենք ձեր տեղեկությունները որևէ երրորդ անձի (սակայն, այն դեպքերում, երբ տեղեկատվությունը վերաբերում է նաև այլ անձանց, մենք պարտավոր ենք հարգել նաև տվյալների գաղտնիության պահպանման նրանց իրավունքները, հետևապես նման ցուցումն իրականացնելը մեր կողմից կլինի անհնարին)։ Դուք կարող եք լիազորել որևէ անձի, ով կհետևի ձեր տված հրահանգների կատարմանը։ Եթե դուք օգտվելով այդ իրավունքից այլ անձի չեք լիազորել, ապա ձեր մահից հետո ձեր տվյալների կառավարման նկատմամբ իրավունքը փոխանցվում է ձեր իրավահաջորդներին (եթե ձեր հրահանգների մեջ դուք որևէ այլ բան չեք նախատեսել)․

  • ձեր գույքի կառավարման նկատառումներից ելնելով (որի դեպքում ձեր իրավահաջորդները կկարողանան ձեր գույքի կառավարման տեսանկյունից օգտակար համարվող տեղեկատվությունը բացահայտելու և ստանալու նպատակով հասանելիություն ձեռք բերել ձեզ վերաբերող տեղեկություններին, ներառյալ ցանկացած թվային ապրանքներին կամ տվյալներին, որոնք կարող են համարվել ընտանեկան պատմություն, որը ենթակա է փոխանցման ձեր իրավահաջորդներին)․ և
  • ապահովել, որպեսզի կողմերը, որոնք օգագործում են ձեզ վերաբերող տեղեկությունները, հաշվի առնեն ձեր մահվան հանգամանքը (ինչպես օրինակ՝ ձեր հաշվի փակումը, և ձեզ վերաբերող տեղեկություններն օգտագործելու կամ թարմացնելու սահմանափակումը)։

Դուք կարող եք ցանկացած պահի փոփոխել կամ հրաժարվել ձեր ցուցումներից։ Ձեր մահից հետո ձեզ վերաբերող տեղեկատվության հետ վարվելակարգի մասին կարող եք իմանալ ավելին՝ ընթերցելով 1978թ․ հունվարի 6-ի <<78-17>> օրենքի <<40-1>> հոդվածը։ Ձեր մահվան փաստի ծագմամբ՝ դուք, որպես այդպիսին, կդադարեք օգագործել ձեր հաշիվը, և մենք համաձայն տվյալների պահպանման մեր քաղաքականության կհեռացնենք ձեր տվյալները մեր բազայից (մանրամասների համար տես <<Որքա՞ն ժամանակ է պահպանվում ձեզ վերաբերող տեղեկատվությունը>> բաժինը)։

Ու՞մ դիմել հարցերի դեպքում

Հարցերի դեպքում կամ ձեր որևէ իրավունքը իրացնելու ցանկության դեպքում, դուք կարող եք կապ հաստատել people.culture@pmi.com հասցեով կամ դիմել ՖՄԻ համապատասխան մասնաճյուղի տվյալների պաշտպանության պատասխանատուին (եթե այդպիսինը կա), որի տվյալները կարող եք գտնել այստեղ։ Կոնտակտային տվյալները նաև նշվում են ՖՄԻ մասնաճյուղի կողմից ձեզ ուղարկվող ցանկացած հաղորդագրության մեջ։

Եթե ձեր երկրում գործում է տեղեկատվության պաշտպանության հարցերով հատուկ գերատեսչություն, ապա դուք ունեք իրավունք դիմելու տվյալ մարմնին ցանկացած հարցով կամ մտահոգությամբ: Եթե համապատասխան ՖՄԻ մասնաճյուղը չի կարողանում լուծել ձեր խնդիրը կամ մտահոգությունը, ապա դուք իրավասու եք պաշտպանելու ձեր իրավունքները դատական կարգով պատկան ատյանում:

Կարգի փոփոխումը

Մենք պարբերաբար կարող ենք փոփոխել սույն կարգի դրույթները (և տվյալների գաղտնիության պահպանման ցանկացած այլ լրացուցիչ ծանուցումները)։ Օրենքով պահանջվելու դեպքում, մենք ձեզ կտեղեկացնենք այդ փոփոխությունների մասին։

Վերջին խմբագրումը՝ 14 մայիսի 2018թ.։