- գործընկերների

Philip Morris International

Ֆմի գործընկերների տվյալների գաղտնիության պահպանման մասին ծանուցման կարգը

Տվյալների գաղտնիության պահպանումը մեզ համար առանձնակի կարևորություն է ներկայացնում։ Սույն կարգի մեջ ներկայացված է, թե ով ենք մենք, ինչ տեղեկություններ եք հավաքագրում ձեր մասին, և ինչ նպատակով ենք օգտագործելու ձեզ վերաբերող տեղեկատվությունը։ Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար՝ սեղմեք յուրաքանչյուր բաժնում զետեղված «իմանալ ավելին» կոճակը:

Խնդրում ենք ծանոթանալ նաև ձեզ հետաքրքրող ծառայության վերաբերյալ մեր կողմից սահմանված օգտագործման կանոններին, ինչպես նաև ցանկացած այլ ծանուցումներին, որոնք մեր կողմից ձեզ են տրամադրվում կապված ձեր տվյալների հավաքագրման և օգտագործման հետ։ Այնտեղ մանրամասն նշված է տեղեկատվություն այն մասին, թե ինչպես ենք մենք կազմակերպում մեր բիզնես գործընթացը և ինչպիսի սահմանափակումներ են գործում, եթե այդպիսիք առկա են:

Մենք առևտրային հարաբերություններ ենք հաստատել ձեր կամ ձեր գործատուի հետ, որպես օրինակ, այն պատճառով, որ դուք կամ ձեր գործատուն մեզ տրամադրում եք ծառայություններ կամ ապրանք, մեզնից գնում եք ՖՄԻ արտադրանքը կամ այլ կերպ կապի մեջ եք մեզ հետ մեր բիզնեսի շրջանակներում։ Սույն կարգում մանրամասն ներկայացված է, թե մեր փոխհարաբերություններից բխող ինչ տեղեկություններ ենք մենք հավաքում ձեր մասին և ինչպես ենք օգտագործելու այդ տեղեկատվությունը։

Ով ենք մենք

Մենք հանդիսանում ենք  «Ֆիլիպ Մորիս Ինթերնեյշնլ» ընկերության անդամը: Մեր տվյալները (անվանումը, հասցեն և այլն) ձեզ կտրամադրվեն առանձին կարգով՝ ձեր մասին տեղեկությունների հավաքագրման ժամանակ (կամ հաստատման պահին), օրինակ, հավելվածում կամ կայքում տեղադրված ծանուցման միջոցով, էլեկտրոնային փոստի հաղորդագրությամբ կամ  մեր միջև կնքած պայմանագրի միջոցով, որտեղ տեղադրված կլինի հիշյալ ծանուցման հղումը:

  • ՖՄԻ.«Ֆիլիպ Մորիս Ինթերնեյշնլ», ծխախոտ արտադրող առաջատար միջազգային ընկերությունների խումբ: Այն բաղկացած է մի շարք ընկերություններից կամ «մասնաճյուղերից»:
  • ՖՄԻ մասնաճյուղերը. «Ֆիլիպ Մորիս Ինթերնեյշնլ» միջազգային ընկերությունների խմբի յուրաքանչյուր անդամ հանդիսանում է «ՖՄԻ մասնաճյուղ»: «Մենք» (կամ «մեզ» կամ «մեր») արտահայտությունը վերաբերում է ՖՄԻ մասնաճյուղին, որն առաջնային աղբյուրից հավաքագրել է ձեզ վերաբերող տեղեկությունները (օրինակ՝ ՖՄԻ մասնաճյուղը, որը ձեզ կամ ձեր գործատուի հետ որևէ ապրանքի կամ ծառայության ձեռքբերման պայմանագիր է կնքել, կամ ՖՄԻ մասնաճյուղը, որի հետ դուք կապ եք հաստատել կամ այցելել եք)։
  • ՖՄԻ արտադրանք. Նշանակում է մեր կամ ՖՄԻ այլ մասնաճյուղի արտադրանքը։

Ինչպե՞ս ենք հավաքագրում ձեզ վերաբերվող տեղեկությունները

Մենք կարող ենք ձեզ վերաբերվող տեղեկությունները հավաքագրել բազմաթիվ եղանակներով:

  • Տվյալները կարող են ստացվել ուղղակիորեն ձեզնից (օրինակ, պայմանագրի կնքման, ձևաթղթի լրացման միջոցով կամ մեզ կատարած հեռախոսազանգի արդյունքում)։
  • Մենք կարող ենք հավաքագրել տեղեկատվությունն ավտոմատ կերպով (օրինակ, երբ դուք օգտվում եք ՖՄԻ հավելվածից կամ կայքից),
  • Մենք կարող ենք ձեռք բերել տեղեկություններ երրորդ անձանցից (օրինակ՝ ձեր գործատուից, ներկայացուցչից կամ հանրամատչելի աղբյուրներից, ինչպիսիք են ընկերության կայքը, համացանցային որոնողական համակարգերը կամ սոցիալական մեդիա հարթակները՝ LinkedIn, Facebook և Twitter):

Սույն կարգի շրջանակներում՝ բոլոր այն եղանակները, որոնց միջոցով կայանում է կապը մեր և ձեր միջև, մենք անվանում ենք «ՖՄԻ հպման կետեր»: ՖՄԻ հպման կետերը ներառում են ինչպես ֆիզիկական (օրինակ, ՖՄԻ գրասենյակներ, մանրածախ վաճառակետեր և միջոցառումներ), այնպես էլ թվային ձևաչափ (օրինակ, էլ․փոստի միջոցով հաղորդակցություն, հավելվածներ և կայքեր):

Մենք կարող ենք հավաքագրել ձեր կողմից ուղղակիորեն տրամադրվող տեղեկությունները: Սովորաբար, դա տեղի է ունենում, երբ դուք.

  • գրանցվում եք մեր տվյալների բազաներում՝ որպես անդամ (դա կարող է լինել օրինակ, անձամբ, հավելվածի միջոցով կամ առցանց),
  • պայմանավորվածություն եք ձեռք բերում մեզ հետ ապրանքների կամ ծառայությունների մատուցման մասով,
  • պայմանավորվածություն եք ձեռք բերում մեզ հետ ՖՄԻ արտադրանքը վաճառելու մասով,
  • ներբեռնում կամ օգտվում եք թվային հպման կետից (օրինակ՝ հավելվածից կամ կայքից),
  • կապ եք հաստատում մեզ հետ հպման կետի միջոցով, կամ էլ.փոստով, սոցիալական ցանցերի կամ հեռախոսակապի միջոցով,
  • գրանցվում եք ՖՄԻ-ի մամլո հաղորդագրությունները, էլ.փոստի ծանուցումները կամ մարքեթինգային հաղորդագրությունները ստանալու համար,
  • մասնակցում եք ՖՄԻ հարցումներին կամ (օրենքով թույլատված դեպքերում) ՖՄԻ կողմից անցկացվող մրցույթներին կամ ակցիաներին, կամ
  • այցելում եք մեր գրասենյակներ կամ մասնակցում ՖՄԻ մասնաճյուղի կողմից կազմակերպված որևէ միջոցառման:

Մենք կարող ենք հավաքագրել ձեր տեղեկությունները ավտոմատ եղանակով: Որպես կանոն, դա տեղի է ունենում, երբ դուք.

  • այցելում եք մեր գրասենյակներ (օրինակ տեսաձայնագրման (CCTV) և շենքային մուտքի թույլտվության միջոցով)
  • աշխատում, կամ այցելում եք այն վաճառակետը, որտեղ վաճառվում են ՖՄԻ արտադրանքները (օրինակ, ձեր տվյալները հավաքագրվում են դրամարկղում վճարում կատարելիս կամ վաճառակետում տեղակայված շարժական տեխնոլոգիաների հետ կապակցված սենսորային սարքերի միջոցով),
  • մասնակցում եք ՖՄԻ մասնաճյուղի կողմից կազմակերպված միջոցառման (օրինակ, միջոցառման ընթացքում վաճառք կամ գնում կատարելու միջոցով) կամ շարժական տեխնոլոգիաների հետ կապակցված սենսորային սարքերի միջոցով,
  • օգտվում եք ՖՄԻ համակարգերից կամ ՖՄԻ կողմից թողարկված այնպիսի սարքավորումներից, ինչպիսիք են լափթոփները կամ բջջային սարքավորումները,
  • հաղորդակցվում եք մեզ հետ (օրինակ, ՖՄԻ հպման կետի կամ սոցիալական մեդիա հարթակների միջոցով),
  • օգտվում եք ՖՄԻ հպման կետերից (օրինակ, հավելվածում կամ կայքում գործող հետապնդման մեխանիզմների միջոցով), կամ
  • կատարում եք հանրային գրառումներ սոցիալական մեդիա այն հարթակներում, որոնց մենք հետևում ենք (օրինակ, հանրային կարծիքը ուսումնասիրելու կամ ՖՄԻ արտադրանքների վերաբերյալ հարցումներին արձագանքելու միջոցով):

Մենք կարող ենք նաև ավտոմատ կերպով ստանալ ձեր մասին տեղեկությունները ՖՄԻ թվային հպման կետերում «քուքիների» կամ համանման հետևող տեխնոլոգիաների օգտագործման միջոցով: «Քուքիների» տեսակը և օգտագործվող տեխնոլոգիաների ընտրությունը կախված են ՖՄԻ-ի այս կամ այն հպման կետի տեսակից: Հպման կետում օգտագործվող «քուքիների» (ներառյալ՝ Google-ի վերլուծական «քուքիների») և համապատասխան այլ տեխնոլոգիաների մասին տեղեկություն ստանալու համար, այդ թվում այն մասին, թե ինչպես ընդունել կամ մերժել «քուքիները», ծանոթացեք տվյալ հպման կետում զետեղված կամ դրա միջոցով հասանելի ծանուցմանը:

Օրենքով թույլատրված դեպքերում, մենք կարող ենք ձեր մասին տեղեկատվություն ստանալ երրորդ անձանցից: Այստեղ կարող են ներառվել ՖՄԻ մասնաճյուղերի միջև փոխանակվող տեղեկությունները, երրորդ կողմի սոցիալական հարթակներում (օրինակ՝ LinkedIn-ում), ինչպես նաև երրորդ կողմ հանդիսացող մարքեթինգային գործակալություններից ձեռք բերված մարքեթինգային ցուցակները:

Մենք կարող ենք նաև հավաքագրել տեղեկություններ տարբեր այլ իրավիճակներում, ինչի մասին դուք պատշաճ պահին տեղեկացված կլինեք:

Ի՞նչ տիպի տեղեկություն ենք մենք հավաքագրում ձեր մասին

Մենք կարող ենք ձեր մասին հավաքել զանազան տեսակի տեղեկություններ.

  • տեղեկատվություն, որն անհրաժեշտ է ձեզ, ձեր գործատուի կամ ներկայացուցչի հետ հաստատված հարաբերությունները կառավարելու և վերահսկելու համար,
  • տեղեկատվություն, որն անհրաժեշտ է ապրանքներ կամ ծառայութուններ ձեռք բերելու համար,
  • տեղեկատվություն, որն անհրաժեշտ է ՖՄԻ ապրանքների կամ ծառայութունների վաճառքի կամ դրանց հետ կապված խորհրդատվություն տրամադրելու համար (օրինակ պատվերների կատարումը),
  • տեղեկատվություն, որն անհրաժեշտ է ՖՄԻ ապրանքների կամ ծառայութունների մասով աջակցություն տրամադրելու կամ երաշխիքային սպասարկում ապահովելու համար,
  • տեղեկատվություն այն մասին, թե ինչ բիզնես գործունեություն եք դուք իրականացնում մեր սպառողների, ՖՄԻ արտադրանքի կամ մեզ հետ կապված (օրինակ՝ երաշխիքային ծառայությունների մատուցում, ՖՄԻ արտադրանքի ներկայացում և վաճառքը խթանող նյութերի ցուցադրում, և այլն),
  • տեղեկություններ, որոնք դուք մեզ եք տրամադրում պայմանագրերի, հպման կետում կատարած հարցումների կամ ձևաթղթերի միջոցով,
  • տեղեկատվություն մեր գրասենյակներ, վաճառքի կետեր ձեր այցելությունների և միջոցառումներին ձեր մասնակցության մասին,
  • տեղեկատվությունը, որը դուք տրամադրում եք՝ մեզ կատարած հեռախոսազանգի կամ էլեկտրոնային նամակագրության միջոցով,
  • տեղեկությունները ձեր նախասիրությունների և հետաքրքրությունների մասին,
  • տվյալներ, որոնք անհրաժեշտ են ձեր տարիքը ճշտելու, անձը նույնականացնելու և գործատուի անունից գործելու ձեր լիազորությունը հաստատելու համար, եթե այդպիսինն առկա է:

Ձեզնից ուղղակիորեն հավաքագրվող տեղեկատվության նպատակը ձեզ համար հասկանալի կլինի՝ ելնելով իրավիճակից, որի շրջանակներում դուք այն տրամադրում եք: Օրինակ.

  • եթե դուք հանդես եք գալիս որպես մատակարար, ապա, ձեր և ձեր գործատուի հետ հաստատված հարաբերությունները կառավարելու նպատակով, դուք ներկայացնում եք ձեր անունը, կոնտակտային տվյալները, վճարային տվյալները և տեղեկություն ձեր կողմից առաջարկվող ապրանքների և/կամ ծառայությունների (իսկ անհրաժեշտության դեպքում նաև վճարման պահանջագրերի) վերաբերյալ , որպեսզի մենք կարողանանք կատարել մեր պայմանագրային պարտավորությունները,
  • դուք կարող եք ներկայացնել տեղեկություն ձեր նախասիրությունների և հետաքրքրությունների մասին, որից ելնելով մենք կկարողանանք առաջարկել ձեզ պարգևատրման մեխանիզմներ կամ հրավիրել ձեզ այնպիսի միջոցառումների, որոնք կլինեն ձեր հետաքրքրությունների շրջանակում,
  • մենք կարող ենք հավաքել այնպիսի տեղեկություններ, որոնք կօգնեն մեզ ձեր տարիքը և անձը հաստատելու հարցում, օրինակ անձը հաստատող փաստաթղթի պատճենը։

 

Մեր կողմից ավտոմատ եղանակով հավաքվող տեղեկատվությունը հիմնականում վերաբերում է հետևյալին.

  • ձեր այցելության կամ զանգի մանրամասներին (ինչպիսիք են օրինակ՝ ժամը և տևողությունը),
  • մեր գրասենյակներում, վաճառակետերում կամ որևէ միջոցառուման ժամանակ (այդ թվում տարածքներում, որոնք ձեր անմիջական հարևանության գոտում են գտնվում), ձեր այցելությունների հաճախականությանը, տեղանքին և տևողությունը,
  • ձեր կողմից ՖՄԻ թվային հպման կետերի օգտագործմանը (օրինակ, կայք-էջերին, որ այցելում եք, էջին, որտեղից եկել եք, էջին դեպի ուր այնուհետև տեղափոխվել եք էջը լքելիս, որոնողական դաշտում մուտքագրված տվյալներին կամ տվյալ հպման կետի տիրույթում մուտք գործած /քլիք արված/ հղումներին), և
  • ձեր սարքի տվյալներին (օրինակ, ձեր IP հասցեին կամ սարքի նույնականացման հատուկ համարին, գտնվելու վայրի մասին տեղեկություններին, ձեր սարքում մեր կողմից տեղակայված ցանկացած տեսակի «քուքիների» մանրամասներին):

Երրորդ անձանցից հավաքագրվող տվյալները հիմնականում հանրամատչելի աղբյուրներից ձեռք բերվող տեղեկություններն են (օրինակ՝ ձեր դեի, նախասիրությունների և հետաքրքրությունների մասին), ինչպիսիք են սոցիալական հարթակներում արված գրառումները:

Ի՞նչ նպատակով է օգտագործվում ձեր մասին հավաքագրված տեղեկությունները և ի՞նչ իրավական հիմքով

Այս բաժնում, նկարագրված են անձնական տվյալների օգտագործման նպատակները: Սակայն, այս կարգը մշակված է ՖՄԻ գլոբալ տիրույթում օգտագորման համար, իսկ այն դեպքերում, երբ այս կամ այն երկրի օրենսդրությամբ սահմանափակվում կամ արգելվում է սույն ծանուցման մեջ նկարագրված որևէ գործողություն, ապա այդ երկրում մենք զերծ կմնանք ձեր մասին տեղեկությունների օգտագործումից հիշյալ նպատակներով:

Հաշվի առնելով վերոգրյալը և կախված ձեզ հետ հաստատած մեր հարաբերությունների բնույթից՝ մենք կարող ենք օգտագործել ձեր մասին տեղեկությունները հետևյալ նպատակներով․

  • նորմատիվային պահանջները պահպանելու համար, օրինակ, ձեր տարիքը պարզելու, անձը նույնականացնելու, <<ճանաչիր քո մատակարարին>> ձևաչափով ստուգումներ անցկացնելու, ինչպես նաև ձեր կամ ձեր գործատուի հետ մեր պայմանագրային հարաբերությունները կառավարելու նպատակով,
  • իրավական դաշտում ճիշտ գործելու նպատակով, ինչպես օրինակ ձեզ հետ կապված տեղեկությունների արձանագրությունների պահպանումն ու օգտագործումը կանխատեսվող որևէ վեճի շրջանակներում մեր իրավաբաններից և այլ խորհրդատուներից խորհրդի ձեռք բերմաննպատակով,
  • ձեզնից կամ ձեր գործատուից ապրանքներ կամ ծառայություններ գնելու նպատակով, այդ թվում մեր հարաբերությունների կառավարման շրջանակներում ձեզ հետ կապ հաստատելու, վաճառքին վերաբերող ծառայություններ ձեռք բերելու, ձեռք բերված ապրանքների և ծառայությունների դիմաց վճարելու, իսկ (անհրաժեշտության դեպքում) կատարված ծախսերի դիմաց փոխհատուցում տրամադրելու համար,
  • մեր արտադրանքը ձեզ վաճառելու, այդ թվում ձեր պատվերների կատարումն ու վճարահաշվարկային սպասարկումն ապահովելու համար,
  • ձեզ վաճառքի հետ կապված ծառայություններ մատուցելու համար, այդ թվում, ձեր հարցումները և պահանջները սպասարկելու և երաշխիքային ծառայություններ մատուցելու համար,
  • ձեզ թարմ տեղեկատվություն տրամադրելու, ակցիաների և միջոցառումների մասին իրազեկելու և մեր միջև առկա հարաբերություններում համապատասխան հարցերի կառավարումը, այդ թվում, հավատարմության ծրագրերի մասով, ապահովելու, արտադրանքը կատերալագործելու, շուկայական հետազոտություններ իրականացնելու, շուկայական ռազմավարություններ մշակելու, մարքեթինգային արշավներ կազմակերպելու, միջոցառումների ժամանակ ձեր մասնակցության որակը բարելավելու նպատակով,
  • վերը թվարկված բոլոր հարցերում ձեզ աջակցություն ցուցաբերելու, այդ թվում ձեր և ձեր գործատուի հաշիվների վարումը կազմակերպելու, ՖՄԻ հպման կետերից օգտվելու և ՖՄԻ արտադրանքը վաճառելու համար հնարավորություններ ստեղծելու, ձեզ հետ հաղորդակցվելու, ՖՄԻ հպման կետերում ձեր փորձառության որակը բարելավելու, ցանկացած համակարգին ձեր հասանելիությունն ու մուտքի իրավունքը կառավարելու, վերահսկելու ու ծագած խնդիրները կարգավորելու և ընդհանուր տվյալների գրանցումը, պահպանումն ու վարումը կազմակերպելու նպատակով,
  • բիզնեսին առնչվող վերլուծություններ և բարելավումներ կատարելու, այդ թվում ՖՄԻ ապրանքների, գրասենյակների, գործընթացների, վաճառակետերի և միջոցառումների մակարդակը բարձրացնելու, և մեր (կամ մեր մասնաճյուղերի կողմից) մեր հաճախորդներին, մատակարարներին, երրորդ անձ հանդիսացող կապալառուներին, մանրածախ վաճառքով զբաղվողներին և այցելուներին տեղեկատվություն տրամադրելու համար,
  • անվտանգության, այդ թվում մոնիթորինգի նկատառումներով, այդ թվում համացանցային կամ էլ-փոստի գործիքների պատշաճ կիրառման նպատակով,
  • մեր կամ մեր բիզնես գործընկերների կողմից՝ մարքեթինգային կամ ՖՄԻ ապրանքների վաճառքը խթանող ակցիաներում ներգրավելու հնարավորությունների մասին ձեզ իրազեկելու համար,
  • այլ նպատակներով, որոնց մասին մենք ձեզ կիրազեկենք, կամ դրանք կհստակեցվեն, ելնելով ենթատեքստից, այն վայրում, որտեղ ձեզնից կհավաքագրվի առաջնային տեղեկատվությունը:

Ձեր մասին տեղեկությունների օգտագործման իրավական հիմքը ներքոհիշյալից մեկն է (տեղեկատվությունն առավել մանրամասն նկարագրված է մեր կողմից «իմանալ ավելին» բաժնում).

  • օրենսդրական պարտավորություններ, որոնք մենք պարտավոր ենք կատարել,
  • ձեզ հետ կնքված պայմանագրից բխող պարտավորությունների կատարում,
  • օրինական բիզնես շահ, որը չի գերակայում և բախում չի առաջացնում տվյալների պաշտպնության ձեր շահերի հետ,
  • եթե վերը նշված դեպքերից և ոչ մեկը չի համընկնում, ապա որպես իրավական հիմք պետք է գործի ձեր համաձայնությունը (որը մենք կհայցենք ձեզնից մինչ տվյալների մշակումը):

Ձեզ վերաբերող տեղեկությունների օգտագործման նպատակները, հավաքագրման համապատասխան մեթոդներն ու օգտագործման իրավական հիմքերը հետևյալն են․

 Նպատակ
 Հավաքագրման մեթոդը և մշակման իրավական հիմքը

Նորմատիվային պահանջների կատարում

  • ճշտել ձեր տարիքը, անձը և որպես բիզնես գործընկեր ձեր կարգավիճակը
  • հարկային և բիզնես հաշվառման պարտավորությունները
  • առևտրային պատժամիջոցները
  • ֆոնային ստուգումները
  • առողջապահական և անվտանգության հարցերի կառավարումը
  • օրենսդրական և կարգավորման նպատակներով տվյալների տրամադրման հայտերը
  • շահերի բախումը
  • ժամանակացույցների և ապրանքագրերի գրանցումը, այն դեպքերում, որտեղ դուք հանդես եք գալիս որպես արտաքին խորհրդատու
  • ձեզ վերաբերող պայմանագրերը և հարակից փաստաթղթերը պահպանելը
  • վարվելակարգի խախտումների արձանագրությունները ուսումնասիրելը

Այս տեղեկությունը հիմնականում ստացվում է անմիջականորեն ձեզնից այն ժամանակահատվածում, երբ դուք հարաբերություներ եք հաստատում կամ առնչվում եք մեզ հետ:

Մենք օգտագործում ենք այն, քանի որ իրավական պարտավորություն ունենք, համաձայն որի մեր արտադրանքի առևտուրը պետք է կազմակերպենք միայն չափահաս սուբյեկտների հետ, իսկ գործունեությունը վարենք՝ հետևելով օրենքի տառին (այդ թվում ընկերության ներքին ներմատիվային և հարկային հարցերում), վարենք ֆինանսական և հարկային հաշվառում, հաշվի նստենք առևտրային պատժամիջոցների հետ, հետևենք առողջապահական և անվտանգության նորմերին (որը ենթադրում է ծագած դեպքերի արձանագրում), կազմենք հաշվետվություններ, տրամադրենք տեղեկանքներ պետական մարմինների պահանջով, և կառավարենք շահերի բախման դեպքերը, իսկ այն երկրներում, որտեղ իրավական նման պահանջներ չեն գործում, մենք պետք է ուղղորդվենք մեր իսկ օրինամետ բիզնես շահերով և ծավալենք առևտրային գործունեություն միայն չափահաս սուբյեկտների հետ, պահպանելով բիզնեսի վարման լավագույն նորմերը․ այն է՝ չուղղորդվել միայն սեփական գերակա շահերով, հարգել դիմացինի շահերը, իրավունքներն ու ազատությունները, և ապահովել ձեր տվյալների

Ապրանքների և ծառայությունների գնումը

  • ձեզ հետ կապի հաստատում ձեր կամ ձեր գործատուի կողմից մեզ ապրանքների կամ ծառայությունների մատուցման ժամանակահատվածում
  • ձեր կամ ձեր գործատուի մեզ մոտ առկա հաշվի կառավարում
  • վճարումների սպասարկում
  • հարաբերությունների կառավարում
  • ձեր կողմից մեր հանդեպ ստանձնած պայմանագրային պարտավորությունների, մեր կանոնակարգերի և ներքին ծրագրերի(օրինակ՝ <<GAP>> ծրագիրը, եթե դուք գյուղատնտեսությամբ եք զբաղվում և մեզ համար հանդիսանում եք հումքի մատակարար) պահպանման նկատմամբհսկողություն
  • ձեր կողմից մեր հանդեպ ստանձնած պայմանագրային պարտավորությունների, մեր կանոնակարգերի և ներքին ծրագրերի, հիմնախնդիրների և միջադեպերի հետազոտություն
  • ձեր կողմից մեր հանդեպ ստանձնած պայմանագրային պարտավորությունների, մեր կանոնակարգերի և ներքին ծրագրերի, հիմնախնդիրների և միջադեպերի կարգավորում 

Այս տեղեկատվությունը մենք հիմնականում ստանում ենք կամ ուղղակիորեն ձեզնից կամ ձեր գործատուի միջոցով (որպես կանոն՝ անունը, դերը, իրավաբանական հասցեն, կորպորատիվ էլեկտրոնային փոստի հասցեն, պատվերները, ծառայությունները, վճարայի տեղեկատվությունը (անհրաժեշտության դեպքում նաև՝ ծախսերի մանրամասները) և հաղորդակցությունը)։

Մենք այդ տեղեկություններն օգտագործում ենք ձեր կամ ձեր գործատուի նկատմամբ՝ որպես ձեր ապրանքների կամ ծառայությունների գնորդ ստանձնած մեր պայմանագրային պարտավորությունների կատարման շրջանակներում կամ, նման պարտավորության բացակայության պայմաններում, մենք օգտագործում ենք այդ տվյալները՝ հետամուտ լինելով մեր օրինամետ բիզնես շահերին՝ մեր բիզնես գործունեությունը վարելու, ձեզնից կամ ձեր գործատուից գնվող ապրանքների կամ ծառայությունների հետ կապված ձեզ հետ կապ հաստատելու, համապատասխան վճարումները սպասարկելու, ձեր կամ ձեր գործատուի հետ հաստատած մեր հարաբերությունները կառավարելու և պայմանագրային պարտավորությունները կատարումը, կանոնակարգերի և ծրագրերի նկատմամբ հետևողանակությունը վերահսկելու նպատակով՝ այնպիսի մոտեցմամբ, որը չի ստորադասի ձեր շահերը, իրավունքներն ու ազատությունները և կապահովի ձեր տվյալների պաշտպանությունը։

 

Մեր արտադրանքի վաճառքը

  • պատվերների սպասարկում (այդ թվում, ստացականների ուղարկում)
  • ձեր կողմից կատարված վճարումների սպասարկում
  • երաշխիքային սպասարկում

Այս տեղեկատվությունը հիմնականում ստացվում է ուղղակիորեն ձեզնից կամ ձեր գործատուի միջոցով, եթե այդպիսնն առկա է (որպես կանոն՝ անունը, դերը, իրավաբանական հասցեն, կորպորատիվ էլեկտրոնային փոստի հասցեն, պատվերները, ծառայությունները, վճարայի տեղեկատվությունը, հաղորդակցությունը) ։

Մենք օգտագործում ենք այդ տեղեկությունները ձեր կամ ձեր գործատուի նկատմամբ որպես ձեր

Վաճառքի հետ կապակցված ծառայությունների մատուցում

  • ձեր հարցումների և պահանջների սպասարկում
  • հաղորդակցություն ձեզ հետ
  • ընդհանուր կառավարում և ծագած խնդիրների կարգավորում
  • փոխհարաբերությունների կառավարում
 

Այս տեղեկատվությունը հիմնականում ստացվում է ուղղակիորեն ձեզնից կամ ձեր գործատուի միջոցվ։

Մենք օգտագործում ենք այդ տեղեկությունները քանի որ հետապնդում ենք մեր օրինամետ գործնական շահը ձեզ կամ ձեր գործատուին վաճառքի հետ կապված ծառայություններ մատուցելու համար, որը ոչ մի դեպքում չի կարող գերակայել ձեր շահերի նկատմամբ, նվազեցնել ձեր տվյալների պաշտպանության նկատմամբ ունեցած ձեր իրավունքներն ու ազատությունները։

Բիզնեսի խթանումը և փոխհարաբերությունների կառավարումը (օրենքով թույլատրելի դեպքերում)

  • համապատասխան նորությունների, ակցիաների և միջոցառումների մասին իրազեկում
  • մեր միջև ծագած փոխհարաբերությունների կառավարում
  • ձեր նախասիրությունների բացահայտում (օրինակ, ինչ տեսակի ապրանքներ կամ միջոցառումներ կարող են ձեզ հետաքրքրել կամ առավելապես բխել ձեր կարիքներիցև պահանջմունքներից)
  • հավատարմության ծրագրերի համակարգում
  • ձեզ հրավերի ուղղում՝ մասնակցելու և/կամհամակարգելու շուկայի ուսումնասիրության կամ հետազոտության արշավները
  • շուկայի հետազոտություն
  • շուկայավարման ռազմավարությունների մշակում
  • մարքեթինգային արշավների համակարգում
  • ՖՄԻ հետ հպման կետերում ձեր փորձառության մակարդակի բարելավում (օրինակ, ձեր այցերն անհատականացնելու՝ ողջույնի կամ ձեզ հետաքրքրող առաջարկների միջոցով) 

Սրանք սովորաբար ձեր տրամադրած համալիր տվյալներն են (օրինակ, ձեր անունը և կոնտակտները, սոցցանցերում ձեր տվյալները), մեր կողմից ավտոմատ կերպով հավաքագրվող տեղեկությունները (օրինակ, ՖՄԻ հպման կետերում մոնիտորինգի նպատակով ներդրված տեխնոլոգիայի միջոցով), և (եթե թույլատրվում է օրենքով) երրորդ անձանցից ստացված տեղեկությունները (օրինակ` սոցիալական ցանցերում կատարված հանրային գրառումները):

Մենք այդ տվյալներն օգտագործում ենք մեր օրինական գործարար շահերը հետապնդելիս՝ մեր հարաբերությունները կառավարելու և մեր բիզնեսի, արտադրանքների և միջոցառումների մասին ձեզ իրազեկելու, ՖՄԻ հպման կետերի շահագործումն ապահովելու և ձեր փորձառության որակը բարելավելու նպատակներով, այնպիսի մոտեցմամբ, որը չի գերակայում ձեր շահերի, տվյալների պաշտպանությանն ուղղված ձեր իրավունքների և ազատությունների նկատմամբ։

Բիզնեսի խթանումը և փոխհարաբերությունների կառավարումը (օրենքով թույլատրելի դեպքերում)

  • Համակարգելու և ձեզ տրամադրելու տեղեկատվություն ՖՄԻ մասնաճյուղերի, վերջիններիս կողմից առաջարկվող ակցիաների, արտադրանքի ու ծառայությունների, վաճառակետերի, միջոցառումների և ծխախոտային արտադրանքի ոլորտում գործող կանոնակարգումների մասին, ինչպես նաև մշակելու և կատարելագործելու համապատասխան գործիքակազմ՝ այս նպատակներն իրագործելի դարձնելու համար:

Սրանք սովորաբար ձեր տրամադրած համալիր տվյալներն են (օրինակ, ձեր անունը և կոնտակտները, սոցցանցերում առկա լծակները), մեր կողմից ավտոմատ կերպով հավաքագրվող տեղեկությունները (օրինակ, «քուքիների» և նմանատիպ տեխնոլոգիաների օգտագործմամբ) և (եթե թույլատրվում է օրենքով) երրորդ անձանցից ստացված տեղեկությունները (օրինակ` սոցիալական ցանցերում կատարված հանրային գրառումները):

Մենք այդ տվյալներն օգտագործում ենք մեր օրինական գործարար շահերը հետապնդելիս՝ այս ամենի մասին ձեզ տեղեկատվություն հասցնելու համար, այնպիսի մոտեցմամբ, որը չի գերակայում ձեր շահերի, տվյալների պաշտպանության հարցում ձեր իրավունքների և ազատությունների նկատմամբ։

Որոշ երկրներում, որտեղ գործում է օրենսդրական պահանջ, մենք կուղարկենք ձեզ այդ նյութերը էլեկտրոնային տարբերակով միայն ձեր համաձայնության առկայության պարագայում։

Բիզնեսի կառավարում

  • կազմակերպական ընդհանուր կառաավրում և բիզնեսի տվյալների հաշվառում
  • մատակարարների հետ հարաբերությունների կենսացիկլի կառավարում (ներգրավման պահից մինչև հարաբերությունների դադարեցումը)
  • այցելությունների վերահսկում և արձանագրում
  • միջոցառումների, վերապատրաստման և իրազեկության բարձրացման ծրագրերի կազմակերպում և համակարգում
  • ձեր կամ ձեր գործատուի հետ հաստատված հարաբերությունների շրջանակներում հաղորդակցության վարում, այդ թվում ձեր հարցումներին և դիմումներին արձագանքելու նպատակով
  • ՏՏ համակարգերի մշակում, ներդնում, գործարկում և սպասարկում
  • համակարգերի, սարքավորումների և շինությունների անվտանգության պահպանում
  • կոնակտային տվյալների բազայի գործարկում և համագործակցության գործիքակազմի ներդնում
  • միջազգային հանձնարարականները և ուղևորություն
  • անվտանգ աշխատանային միջավայրի ապահովում
  • ՖՄԻ մասնաճյուղերի անձնակազմի, հաճախորդների, մատակարարների, այցելուների և նրանցից յուրաքանչյուրի գույքի ապահովության և անվտանգության մեխանիզմների կիրառում

Այս տեղեկատվությունը հիմնականում ստացվում է կամ ուղղակիորեն ձեզնից կամ ձեր գործատուի միջոցով։

Մենք այդ տվյալներն օգտագործում ենք մեր օրինական գործարար շահերը հետապնդելիս՝ մեր բիզնեսը վարելու, ձեզ հետ հաստատած մեր փոխհարաբերությունները կառավարելու, մեր գույքի, շենք-շինությունների և ՏՏ համակարգերի ապահով և անվտանգ պահպանությունը կազմակերպելու նպատակներով, այնպիսի մոտեցմամբ, որը չի գերակայում ձեր շահերի,  տվյալների պաշտպանությանն ուղղված ձեր իրավունքների և ազատությունների նկատմամբ։

 

Անվտանգություն և համակարգերի մոնիթորինգ

  • նույնականացում և համակարգի մուտքերի վերահսկում, որտեղ հնարավոր է
  • մոնիթորինգ ՖՄԻ համակարգերի, սարքավորումների, համացանցի և էլեկտրոնային փոստի նկատմամբ, որոնց դուք հասանելիություն եք ստացել
  • մոնիթորինգ ՖՄԻ տարածքների, ՖՄԻ մասնաճյուղեր կատարվող առաքումների և մեր տարածքներում անվտանգության հետ կապված գործընթացների նկատմամբ 
 

Այս տեղեկատվությունը հավաքագրվում է ավտոմատ կերպով, տարբեր եղանակներով, ինչպիսիք են օրինակ ավտոմացման համակարգերը և սարքավորումների մոնիթորինգը, <<CCTV>> ձայնագրություններն ու մեր տարածքում կատարված որոշ հեռախոսազրույցների աուդիո ձայնագրությունները։

Մենք այդ տվյալներն օգտագործում ենք մեր օրինական գործարար շահերը հետապնդելիս՝ մեր ֆիզիկական և թվային ենթակառուցվածքների և տարածքների գաղտնիությունը, ամբողջականությունը և անվտանգությունն ապահովելու համար, այնպիսի մոտեցմամբ, որը չի գերակայում տվյալների պաշտպանության հարցում ձեր շահերի, իրավունքների և ազատությունների նկատմամբ։

 

Աջակցություն վերոնշյալ բոլոր նպատակներում

  • ձեր հաշիվների կառավարման
  • ՖՄԻ հպման կետերից օգտվելը ձեզ համար հնարավոր դարձնելու (օրինակ, թույլ տալով ձեզ մուտք գործել հպման կետի այն բաժինները, որոնք հասանելի են միայն հատուկ լիազորություն ունեցող օգտատերերի համար, կառավարել ձեր լեզվական նախապատվությունները, միացնել ձեր գնումների զամբյուղը ձեր հաշվին)
  • ձեզ հետ հաղորդակցվելու
  • ձեր փորձառությունը բարելավելու
  • ընդհանուր կառավարում ապահովելու և ծագած խնդիրների կարգավորելու համար։
 

Սրանք սովորաբար ձեր կողմից տրամադրվող համալիր տվյալներն են (որպես կանոն՝ ձեր անունը, ծածկագիրը (կամ վերջինիս համարժեքը)), և մեր կողմից ավտոմատ կերպով հավաքագրվող տեղեկությունները (օրինակ, ձեր սարքի վերաբերյալ տեղեկությունները, «քուքիները» և հետապնդման համանման տեխնոլոգիաները)։

Մենք այդ տեղեկություններն օգտագործում ենք նպատակային պահպանման հետևյալ հիմքերով։ Օրինակ, ձեր կատարած գնումը կամ հետվաճառքի սպասարկումն ապահովելու նպատակով ձեր հաշիվը կառավարելիս՝ մենք օգտագործում ենք այդ տվյալները մեր պայմանագրային պարտավորությունները ձեր, որպես մեր արտադրանքի գնորդի, նկատմամբ կատարելու համար: Երբ մենք տնօրինում ենք ձեր հաշիվը մեր արտադրանքի նորություններին ձեզ ծանոթացնելու կամ ձեր հետաքրքրությունների շրջանակներում ձեզ պատվերներ առաջարկելու նպատակով, մենք իրականացնում ենք բիզնեսի զարգացման գործունեություն, այդպիսով մենք օգտագործում ենք տվյալները՝ հետամուտ լինելով մեր օրինամետ բիզնես շահերին ապահովելու մեր արտադրանքի մարքեթինգը, այնպիսի մոտեցմամբ, որը չի ստորադասի ձեր շահերը, իրավունքներն ու ազատությունները և կապահովի ձեր տվյալների պաշտպանությունը, և այլն։

 

Բիզնես վերլուծություններ և բարելավումներ

  • մեզ կամ մեր բիզնես գործընկերներին թույլ տալու տեղեկացնել ձեզ ՖՄԻ արտադրանքի խթանմանն ուղղված միջոցառումներում ներգրավվելու հնարավորությունների մասին։
  • բիզնես վերլուծությունների և բարեփոխումների նպատակով (ներառյալ ՖՄԻ արտադրանքների, համակարգերի, գործընթացների, գրասենյակների, վաճառակետերի, միջոցառումների, ՖՄԻ թվային հպման կետերի և մեր (կամ մեր մասնաճյուղերի) կողմից ձեզ կամ ձեր գործատուին տեղեկությունների տրամադրումը)։ 
 

Սրանք սովորաբար ձեր կողմից տրամադրած համալիր տվյալներն են, մեր կողմից ավտոմատ կերպով հավաքագրվող տեղեկությունները, և (եթե թույլատրվում է օրենքով), երրորդ անձանցից ստացված տեղեկությունները:

Մենք այդ տվյալներն օգտագործում ենք մեր օրինական գործարար շահերը հետապնդելիս՝ մեր բիզնես գործունեությունը, արտադրանքի, համակարգերի, գործընթացների, գրասենյակների, վաճառակետերի, թրեյնինգների, միջոցառումների, ՖՄԻ հպման կետերի որակը վերլուծելու և կատարելագործելու, և այլոց ՖՄԻ արտադրանքի խթանման գործընթացում ներգրավելու նպատակով, այնպիսի մոտեցմամբ, որը չի գերակայում ձեր շահերի, ձեր տվյալների պաշտպանության հարցում ձեր իրավունքների և ազատությունների նկատմամբ։


Եթե ձեր մասին տեղեկությունների օգտագործումը վերը թվարկված իրավական հիմքերից և ոչ մեկին չի համապատասխանում, ապա նախքան ձեր տվյալները մշակելը, մենք կհայցենք ձեր համաձայնությունը (այդ մասին ձեզ հստակ հայտնի կդառնա համապատասխան իրավիճակը ծագելու դեպքում):

Որոշ դեպքերում, մենք կարող ենք օգտագործել ձեր մասին տեղեկությունները վերը չնշված եղանակներով: Նման դեպք ծագելու դեպքում՝ ձեզ լրացուցիչ կերպով կծանուցեն այդ մասին՝ օգտագործման նպատակի համապատասխան նկարագրումով։ Խնդրում ենք ծանոթանալ սույն ծանուցմանն ի լրումն ձեզ ուղարկվող յուրաքանչյուր ծանուցման բովանդակությանը։.

Ու՞մ ենք մենք տրամադրում ձեր մասին տեղեկությունները և ինչ նպատակներով

Մենք կարող ենք ձեզ վերաբերվող տեղեկությունները տրամադրել.

  • ՖՄԻ մասնաճյուղերին,
  • երրորդ անձանց, որոնք ձեզ կամ ՖՄԻ մասնաճյուղերին ապրանքներ կամ ծառայություններ են մատուցում (ինչպիսիք են օրինակ մասնագիտացած խորհրդատուներ, վճարային ծառայություններ մատուցողները, առաքման ծառայություններ մատուցողները, աուդիտորական և տեղեկատվական ծառայություններ մատուցողները),
  • ՖՄԻ մասնաճյուղերի կողմից խստապահանջ կերպով ընտրված գործընկերներին և գովազդային ընկերություններին (այն ոլորտների ներկայացուցիչներին, որոնք կապ ունեն մեր արտադրանքի հետ կամ համապատասխանում են դրանց ոճին և իմիջին), որպեսզի նրանք կարողանան կապ հաստատել ձեզ հետ և առաջարկներ անել ձեզ համար հնարավոր հետաքրքրություն ներկայացնող առևտրային ծրագրերի, կրթական նյութերի և թրեյնինգների վերաբերյալ՝ հիմք ունելով ձեր նախասիրությունները, և
  • այլ երրորդ անձանց, երբ պահանջվում կամ թույլատրված է օրենքով (ինչպիսիք են օրինակ կարգավորող մարմինները, կառավարական գերատեսչությունները և մասնագիտացված խորհրդատուները)։

Տվյալների փոխանակում ՖՄԻ այլ մասնաճյուղերի հետ

  • Ձեր տվյալները կտրամադրվեն <<Ֆիլիպ Մորրիս ինթերնեյշնլ մենեջմենթ ՍԱ>> ընկերությանը (գրանցված Շվեյցարիայի Լոզան քաղաքում), որը հանդիսանում է ՖՄԻ մասնաճյուղերից ստացված անձնական տվյալների կենտրոնցված կառավարման կետը: Ձեր տվյալները կտրամադրվեն նաև <<Ֆիլիպ Մորրիս ինթերնեյշնլ ԱյԹի սերվիս սենթեր Sàrl>> ընկերությանը (գրանցված Շվեյցարիայի Լոզան քաղաքում)՝ որպես ՖՄԻ մասնաճյուղերին տեխնոլոգիական ծառայությունների մատակարար։ <<Ֆիլիպ Մորրիս ինթերնեյշնլ մենեջմենթ ՍԱ>> ընկերությունը և <<Ֆիլիպ Մորրիս ինթերնեյշնլ ԱյԹի սերվիս սենթեր Sàrl>> ընկերությունը (օրենքով թույլատրված դեպքերում) մշակում են ձեզ վերաբերող տեղեկությունները սույն կարգով սահմանված բոլոր նպատակներով։
  • Ձեզ վերաբերվող տեղեկությունները կարող են տրամադրվել ՖՄԻ այն մասնաճյուղին, որը պատասխանատու է ձեր բնակության երկրի սպասարկման համար (եթե դա այն մասնաճյուղը չէ, որն առաջինն է հավաքագրել այդ տեղեկությունները) սույն կարգով սահմանված բոլոր նպատակներով օգտագործման համար:
  • Մեր կողմից ձեզ համար աշխատանքային այց կազմակերպվելու դեպքում (օրինակ, երբ դուք այցելում եք ՖՄԻ այլ մասնաճյուղ), ձեր տվյալները կարող են տրամադրվել ՖՄԻ մեր այն մասնաճյուղին, որը հանդիսանում է գործառնությունների տարածաշրջանային կենտրոն (եթե դա այն մասնաճյուղը չէ, որն առաջինն է հավաքագրել այդ տեղեկությունները), սույն կարգով ամրագրված բոլոր նպատակներով օգտագործվելու համար,ՖՄԻ այն մասնաճյուղին, որը հանդիսանում է գործառնությունների տարածաշրջանային կենտրոն ՖՄԻ այն մասնաճյուղի համար, որտեղ դուք ուղևորվել եք, և ՖՄԻ այն մասնաճյուղին, որը պատասխանատու է աշխատանքային այցի կետ կապված անվտանգության հարցերի համար։
  • Ձեզ վերաբերվող տեղեկությունները կարող են տրամադրվել նաև ցանկացած այլ ՖՄԻ մասնաճյուղի, որին դուք դիմել եք կամ որի հետ դուք գործնական կապի մեջ եք (օրինակ, եթե դուք ապրանքներ կամ ծառայություններ եք վաճառում ՖՄԻ այլ մասնաճյուղերի կամ ուղևորվում եք ՖՄԻ այլ գրասենյակներ ՖՄԻ որևէ մասնաճյուղի հետ գործնական հարաբերությունների մեջ գտնվելու ժամանակահատվածում)։

ՖՄԻ մասնաճյուղերի և դրանց գտնվելու վայրերի վերաբերյալ տեղեկությունները կարող եք գտնել այստեղ։

Տվյալների տրամադրումը երրորդ անձանց

  • Մենք կարող ենք ձեր մասին տեղեկությունները փոխանցել երրորդ անձանց, որոնք ՖՄԻ մասնաճյուղերին կամ ձեզ ապրանք են մատակարարում կամ ծառայություն մատուցում (ինչպիսիք են, օրինակ, ձեր գործատուն, խորհրդատուները, վճարային ծառայություններ մատուցողները, առաքման ծառայություն մատուցողները, մանրածախ առևտրով զբաղվողները, ապրանքի մարզիչները /քոուչերը/, տեղեկատվական ծառայություններ տրամադրողները և տարիքի ստուգման ծառայություն մատուցողները):
  • Մենք կարող ենք ձեզ վերաբերվող տեղեկատվությունը կիսել ՖՄԻ մասնաճյուղերի կողմից խստապահանջ կերպով ընտրված երրորդ կողմ հանդիսացող գործընկերների և գովազդատուների հետ (երբ առկա է ինչ-որ երևույթ, որը դուք մտովի կարող եք կապել մեր արտադրանքի հետ, օրինակ այն պատճառով, որ դրանք ունեն նմանատիպ կամ փոխլրացնող իմիջ, ոճ կամ գործառույթ), որպեսզի նրանք կարողանան կապ հաստատել ձեզ հետ և առաջարկներ անել ձեզ համար հնարավոր հետաքրքրություն ներկայացնող ապրանքների, ծառայությունները և ակցիաների վերաբերյալ՝ ելնելով ձեր նախասիրություններից:
  • Մենք կարող ենք ձեզ վերաբերվող տեղեկություններ հաղորդել այլ երրորդ անձանց, օրենքով պահանջված կամ թույլատրված լինելու դեպքում, օրինակ` կարգավորող մարմիններին, պետական գերատեսչություններին, ի պատասխան իրավապահ մարմինների կամ այլ պետական կառույցների պահանջի, երբ մենք որոշում ենք, որտեղեկությունների բացահայտումն անհրաժեշտ է ֆիզիկական վտանգը կամ ֆինանսական վնասները կանխելու համար կամ կասկածելի կամ փաստացի անօրինական գործողության հետաքննության հետ կապված, և կազմակերպչական վերակազմավորման համատեքստում։
  • Մեր կողմից ձեզ համար աշխատանքային այց կազմակերպվելու դեպքում (օրինակ, երբ դուք այցելում եք ՖՄԻ այլ մասնաճյուղ), ձեր տվյալները կարող են տրամադրվել երրորդ անձանց, որոնք կազմակերպում են ուղևորությունը, մատուցում են տրանսպորտային կամ ուղևորության հետ կապված ծառայություններ, ինչպիսիք են օրինակ ճանապարհորդային գործակալությունները, առցանց ամրագրում իրականացնող ծառայությունները, տոմսերի վաճառքով զբաղվող գործակալությունները, ավիաընկերությունները, ավտովարձույթով զբաղվող ընկերությունները, երկաթուղային փոխադրողները և հյուրանոցները։ Նշված երրորդ անձինք կօգտագործեն ձեր տվյալները իրենց նպատակներով (օրինակ՝ ի կատարումն ձեզ համար փոխադրամիջոց կամ գիշերակաց ապահովելու իրենց պարտականությունների), և դուք պետք է ծանոթանաք անձնական տվյալների պահպանման իրենց կարգին՝ ձեր տվյալների հետագա օգտագործման վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն ստանալու նպատակով։

Ու՞ր կարող են ուղարկվել ձեզ վերաբերող տվյալները

Ինչպես և ցանկացած այլ միջազգային կազմակերության մասնաճյուղերը, ՖՄԻ դեպքում ևս փոխանակվում են տեղեկատվությամբ միմյանց միջև ամբողջ աշխարհում: Հետևաբար, հնարավոր է, որ տեղի ունենա ձեր տվյալները փոխանակում միջազգային մակարդակով և ձեր տվյալներն ուղարկվեն երկրից դուրս (եթե ձեր տվյալները հավաքագրվել են Եվրոպական տնտեսական միության գոտում, նշանակում է, դրանք կարող են փոխանցվել երկրից դուրս)։

Սույն ծանուցագրով սահմանված կարգով տվյալներն օգտագործելիս՝ ձեզ վերաբերող տեղեկությունները կարող են փոխանցվել ինչպես տվյալ երկրի ներսում, այնպես էլ դրա սահմաններից դուրս, այդ թվում դեպի այնպիսի երկրներ կամ տարածքներ, որտեղ հնարավոր է չգործեն տվյալների պաշտպանության համարժեք նորմեր։

Օրինակ՝ Եվրոպական տնտեսական միության (<<ԵՏՄ>>) գոտում գործող ՖՄԻ մասնաճյուղերը կարող են անձնական տվյալները փոխանցել ԵՏՄ տիրույթից դուրս գործող ՖՄԻ մասնաճյուղերին։ Օրինակ՝ գլոբալ բիզնեսի գործառնությունները հեշտացնելու նպատակով։  Յուրաքանչյուր և բոլոր դեպքերում փոխանակումը պետք է տեղի ունենա․

  • <<Համապատասխանության գնահատման մասին>> Եվրահանձնաժողովի որոշման հիման վրա,
  • Համապատասխան երաշխիքների ապահովման պարագայում, ինչպես օրինակ՝ ԵՄ Տիպային պայմանագարերը, կամ
  • եթե ձեր և մեր միջև կնքված պայմանագրով ստանձնած պարտավորությունները կատարելու (կամ ձեր հայցով նախնական պայմանագրային միջոցառումներ իրականացնելու) անհրաժեշտություն է ծագել կամ մեր և երրորդ անձի միջև ձեր շահերից բխող պայմանագրային հարաբերություններ են հաստատվել, ինչպիսիք են օրինակ ճամփորդության կազմակերպչական աշխատանքները։

Բոլոր դեպքերում, վերոնշյալ երկրներում կամ տարածքներում անձնական տվյալների պաշտպանության մասին գործող օրենսդրության շրջանակներում պետք է ձեռնամուխ լինել անձնական տվյալների պաշտպանության պատշաճ միջոցառումների իրականացմանը։

Ինչպե՞ս ենք մենք իրականացնում ձեր տվյալների պաշտպանությունը

Մենք գործարկում ենք տեխնիկական և կազմակերպական պատշաճ մեխանիզմներ՝ մեզ մոտ պահպանվող անձնական տվյալները չլիազորված անձանց բացահայտումից, օգտագործումից, փոփոխումից կամ ոչնչացումից զերծ պահելու նպատակով։ Անհրաժեշտության դեպքում, մենք օգտվում ենք ծածկագրման կամ այլ տեխնոլոգիաներից, որոնք օգնում են ձեր տրամադրած տեղեկությունների պահպանման անվտանգությունն ապահովելու հարցում։ Մենք պահանջում ենք նաև մեր մատակարարներից խստորեն պահպանել տվյալների անվտանգության և գաղտնիության պահպանման մասով սահմանված բոլոր պահանջները։

Որքա՞ն ժամանակ է պահպանվում ձեզ վերաբերող տեղեկատվությունը

Ձեզ վերաբերող տեղեկատվության պահպանման ժամանակահատվածը կախված է նրանից, թե ինչ նպատակով է այն հավաքագրվել։ Հիշյալ նպատակն իրագործվելուց հետո ձեզ վերաբերող տվյալները կհեռացվեն բազայից։ Կախված տեղեկատվության հավաքագրման նպատակներից՝ պահպանման ժամանակահատվածը կարող է տարբեր լինել։ Հաշվի առեք, որ կան որոշակի հանգամանքներ, երբ դուք իրավասու եք պահանջել մեզնից ջնջել ձեր տվյալները։ Նաև, կան դեպքեր և մենք օրենքի ուժով պարտավոր ենք պահպանել այդ տվյալները, օրինակ հարկային կամ հաշվապահական հաշվառման նկատառումներից ելնելով։

Որպես կանոն, մեր կողմից տվյալները պահպանվում են ստորև աղյուսակում նշված չափանիշներից ելնելով․

 Տեսակը
 Նկարագիրը/ տվյալների պահպանման հիմնական չափանիշ
  • տվյալների բազայի գրանցումներ

Եթե դուք հանդիսանում եք ֆիզիկական անձ, որը մեզ ծառայություններ է մատուցում (ուղղակիորեն կամ ձեր գործատուի միջոցով), ապա ձեր հաշվում գրանցված տվյալները կպահպանվեն մեր փոխհարաբերությունների ողջ ժամանակահատվածում․ օրինակ՝ երբ դուք շարունակում եք մեզ մատուցել ծառայություններ, գնել ապրանքներ, օգտվել թվային հպման կետից կամ արձագանքել ձեզ ուղարկված հաղորդակցություններին։ Այդուհանդերձ, ձեր մարքեթինգային նկարագրի որոշ տարրեր, ինչպիսիք են գնումների պատմությունը, որոշակի ժամանակ անց բնական ընթացքով կորցնում են վաղեմությունը, ուստի մենք սահմանված ժամկետում ավտոմատ կերպով հեռացնում ենք այդ տվյալները համակարգից՝ հաշվի առնելով այն նպատակները, որոնց համար հիշյալ տվյալները հավաքագրվել են։

  • բիզնես և վճարային տվյալներ

Մենք հաշվառում ենք ապրանքագրերը, վաճառքների, գնումների, կատարված և ստացված վճարումների և ուղեկցող փաստաթղթերը (ինչպիսիք են օրինակ պայմանագրերն ու էլ․փոստի հաղորդագրությունները)՝ պահպանելով մեր ընկերության և հարկային օրենսդրության պահանջները և պահպանում ենք այդ տվյալները որպես կանոն 11 տարի։ Մենք հաշվառում ենք նաև մատակարարման կտրոնները այնպիսի ժամկետում, որպիսին նախատեսված է իրավակարգավորման դաշտի պարտավորությունները կատարելու համար։

  • այցելությունների գրանցում

Եթե դուք այցելում եք մեր մասնաշենքեր, ապա այցելությունների գրանցումները որպես կանոն պահվում են ընդամենը մի քանի ամիս ժամկետով։

  • Կաբելային տեսախցիկներով նկարահանում /CCTV/

Եթե դուք այցելում եք մեր մասնաշենքեր, կաբելային տեսախցիկներով նկարահանումների ձայնագրությունները պահպանվում են միայն մի քանի օրից մինչև մի քանի շաբաթ՝ ելնելով նկարահանման նպատակի առանձնահատկությունից։

  • գնումներ և երաշխիք

Եթե դուք ապրանք եք գնում, ապա մենք պահպանում ենք գործարքի մանրամասներն այնքան ժամանակ, որքան պահանջվում է վաճառքն իրականացնելու և իրավական բոլոր պարտավորությունները կատարելու նպատակով (օրինակ՝ հարկային և հաշվապահական հաշվառում)։ Եթե դուք նաև գրանցվում եք ՖՄԻ որևէ արտադրանքի երաշխիք ստանալու համար, ապա մենք համապատասխանաբար պահպանում ենք տվյալներն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է երաշխիքային սպասարկումն ապահովելու համար։

  • հաճախորդների սպասարկում

Եթե դուք դիմում եք հաճախորդների սպասարկման կենտրոն, մենք արձանագրում ենք ձեզնից ստացված հարցման մանրամասները և պահպանում ենք այնքան ժամանակ, որքան պահանջվում է մեր հարաբերությունների համար․ օրինակ, եթե դուք դիմել եք մեզ երաշխիքի ներքո սարքը փոխարինելու խնդրանքով։ Այլ գրանցումները, որոնք կապված են հաճախորդների սպասարկման հարցերի հետ (օրինակ՝ հեռախոսազանգի ավտոմատ ձայնագրությունը, որտեղ դուք խնդրում եք միացնել ձեզ վաճառակետի հետ), կարող են պահպանվել միայն կարճ ժամանակով, քանի դեռ առավել երկարատև և հիմնական գրանցումներ չեն կատարվել։

  • համակարգի աուդիտ լոգեր

Համակարգի աուդիտ լոգերը որպես կանոն պահպանվում են ընդամենը մի քանի ամիս։

  • բիզնեսի վերլուծական տվյալներ

Բիզնեսի վերլուծական տվյալները որպես կանոն հավաքագրվում են ավտոմատ կերպով, երբ դուք օգտվում եք ՖՄԻ հպման կետերից, և դրանից կարճ անց ընդհանրացվում և ամփոփվում են։

Ի՞նչ իրավունքներ և ընտրության տարբերակներ դուք ունեք

Մեզ մոտ պահվող ձեր տվյալների հետ կապված դուք կարող եք օգտվել ստորև նշված իրավունքներից մասամբ կամ ամբողջապես.

  • դիմել մեզ նշված տվյալներին հասանելիություն ստանալու համար,
  • դիմել մեզ տվյալները ճշգրտելու, թարմացնելու կամ ջնջելու համար,
  • դիմել մեզ տվյալների օգտագործումը մեր կողմից որոշ իրավիճակներում սահմանափակելու խնդրանքով,
  • որոշ իրավիճակներում առարկել մեր կողմից տվյալների օգտագործման հարցում,
  • չեղարկել ձեր տվյալների օգտագործման վերաբերյալ մեզ տրված համաձայնությունը,
  • տվյալների տեղափոխելիությունը, որոշ հանգամանքների բերումով,
  • հրաժարվել ձեր տվյալները ուղիղ մարքեթինգային նպատակներով օգտագործումից, և
  • բողոքարկել տվյալների օգտագործման դեմ ձեր երկրի պատկան գերատեսչությունում (եթե այդպիսինն առկա է)։

Մենք առաջարկում ենք ձեզ դյուրին եղանակներ հիշյալ իրավունքներից օգտվելու համար, ինչպիսիք են <<բաժանորդագրությունից>> հրաժարման հղումները, կամ ձեզ ուղարկվող հաղորդագրություններում նշում ենք ձեր կոնտակտային տվյալները կամ առաջարկում օգտվել սույն ծանուցման կարգի վերջում <<Ու՞մ պետք է դիմել հարցերի դեպքում>> հոդվածում նշված կոնտակտներից։

Որոշ բջջային հավելվածներ, որոնք մենք առաջարկում ենք, կարող են ուղարկել ձեզ նաև <<push>> գովազդային հաղորդագրություններ, օրինակ՝ նոր ապրանքատեսակների կամ ծառայությունների մասին։ Դուք կարող եք ապակտիվացնել նման հաղորդագրությունները ձեր բջջայինի կամ հավելվածի կարգավորումների միջոցով։

Իրավունքները, որոնցից դուք կարող եք օգտվել, կախված են ձեր գտնվելու երկրի օրենսդրությունից։ Եթե դուք գտնվում եք Եվրոպական տնտեսական գոտում, ապա ձեզ շնորհվում են ստորև նշված աղյուսակում սահմանված իրավունքները։ Իսկ եթե բնակվում եք նշված գոտուց դուրս, ապա դուք կարող եք կապ հաստատել մեզ հետ (տես սույն ծանուցման կարգի <<Ու՞մ պետք է դիմել հարցերի դեպքում>> հոդվածը) ավելին իմանալու համար։

Իրավունք մեզ մոտ պահպանվող ձեր տվյալների նկատմամբ
Մանրամասներ (ծանոթություն․ նշված բոլոր իրավունքների դեպքում գործում են օրենսդրական որոշակի սահմանափակումներ)
  • դիմել մեզ տվյալներին հասանելիություն ստանալու համար

Սա հաստատում է

  • արդյոք մենք մշակում ենք ձեզ վերաբերող տեղեկությունները,
  • մեր անունն ու մեզ հետ կապ հաստատելու տվյալները,
  • տվյալները մշակելու նպատակը,
  • հետաքրքրող տեղեկությունների տեսակները,
  • անձանց խմբերը, ում հետ մենք կիսում ենք տեղեկությունները, իսկ այն դեպքերում, երբ տվյալ անձը գտնվում է ԵՏՄ-ից դուրս և չի օգտվում <<Համապատասխանության գնահատման մասին>> Եվրահանձնաժողովի որոշման առավելություններից, պետք է գործարկվեն տվյալների պաշտպանության պատշաճ մեխանիզմներ։
  • (առկայության դեպքում) տեղեկությունների աղբյուրը, եթե տեղեկատվությունն անձամբ ձեզնից չի հավաքագրվել։
  • (այնքանով, որքանով որ մեր կողմից կիրառելի է, ինչի վրա մենք ձեր ուշադրությունը կհրավիրենք) ավտոմատ որոշումների կայացման մեխանիզմի առկայությունը, այդ թվում նկարագրի կազմման /փրոֆայլինգի/ համար, որը կարող է ձեր դեպքում հանգեցնել իրավական հետևանքների կամ համանման ձևով լուրջ վնաս հասցնել ձեզ, և տեղեկատվության տրամաբանության վերաբերյալ, ինչպես նաև տեղեկատվության մշակումից բխող հնարավոր հետևանքները և կարևորությունը․ և
  • տեղեկությունների պահպանման ժամկետների որոշման չափանիշները։

Ձեր դիմումի հիման վրա, մենք կտրամադրենք մեր կողմից օգտագործվող ձեզ վերաբերող տեղեկությունների օրինակը (պայմանով, որ մեր այդ գործողությունը որևէ ձևով չի անդրադառնա այլ անձանց իրավունքների և ազատությունների վրա)։

  • դիմել մեզ տվյալները ճշգրտելու և թարմացնելու համար

Այս դրույթը կիրառելի է, եթե մեզ մոտ պահպանվող տեղեկությունները ճշգրիտ կամ լիարժեք չեն։

  • դիմել մեզ տվյալները ջնջելու համար

Այս իրավունքը գործում է, եթե․

  • մեր կողմից պահպանվող տեղեկություններն այլևս իրենց նպատակին չեն ծառայում,
  • մենք օգտագործում ենք տվյալները ձեր համաձայնությունը ստանալու պարագայում, և դուք չեղարկել եք այդ համաձայնությունը (այս դեպքում, մենք կհիշենք, որ այլևս չպետք է կապ հաստատենք ձեզ հետ, եթե իհարկե դուք ցանկություն չեք արտահայտել, որպեսզի մենք ջնջենք ձեր բոլոր տվյալները, ինչը մենք պարտավոր ենք հարգել և բավարարել),
  • ստացված տեղեկությունները մենք ծառայեցնում ենք օրինական շահերին, և մեր դիրքորոշումն է, որ եթե ձեր կողմից առարկություններ կան, ապա այդ շահերը տվյալների օգտագործումը շարունակելու իմաստով չեն կարող գերակա լինել։
  • տեղեկությունները ստացվել կամ օգտագործվել են ոչ օրինական ճանապարհով, կամ

օրենքից բխող պարտավորությունը կատարելու նպատակով։

  • դիմել մեզ  տվյալների մշակումը սահմանափակելու նպատակով

Այս իրավունքը ծագում է ժամանակավոր՝ ձեր դեպքի գնահատման արդյունքում, եթե դուք․

  • կասկածներ ունեք մեր կողմից օգտագործվող տեղեկությունների ճշգրիտ լինելու հարցում, կամ
  • առարկություններ եք ներկայացրել մեր կողմից օրինական նպատակներով տեղեկատվությունն օգտագործվելու հարցում․

    (եթե վերոթվարկյալ հիմքերով դուք օգտվել եք ձեր այս իրավունքից, մենք պետք է իրազեկենք ձեզ ձեր տվյալների օգտագործումը վերսկսելուց առաջ).

    Այս իրավունքը ծագում է նաև, եթե․

  • տվյալների օգտագործումը մեր կողմից օրինական չէ, և դուք առարկում եք, որպեսզի մենք հեռացնենք տվյալները մեր համակարգից, կամ

մենք այլևս չունենք տվյալների կարիքը, սակայն ձեզ դա անհրաժեշտ է դատական վարույթ սկսելու համար:

  • առարկել մեր կողմից տվյալների մշակմանը

Այս դեպքում ձեզ համար ծագում են երկու իրավունքներ․

(ա) եթե մենք օգտագործում ենք ձեր մասին տեղեկությունները ուղիղ մարքեթինգի նպատակներով, ապա դուք կարող եք <<հրաժարվել>> (առանց որևէ հիմնավորում ներկայացնելու), և մենք պետք է կատարենք ձեր խնդրանքը, և

(բ) եթե մենք օգտագործում ենք ձեր մասին տեղեկությունները ուղիղ մարքեթինգից բացի որևէ այլ օրինական նպատակներով, ապա դուք իրավունք ունեք առարկել դրա դեմ՝ հստակ հիմնավորելով ձեր իրավիճակն ու դիրքորոշումը, իսկ մենք ձեր առարկությունը հաշվի կառնենք։

 

  • չեղարկել ձեր տվյալների օգտագործման վերաբերյալ մեզ տրված համաձայնությունը

Այս իրավունքը ծագում է այն դեպքում, եթե տեղեկությունների օգտագործման համար որպես իրավական հիմք պահանջվում է ձեր համաձայնությունը։ Նման դեպքերը հստակ են լինում կոնկրետ իրավիճակում։

  • տվյալների տեղափոխելիություն

Եթե:

(ա) դուք մեզ տվյալներ եք տրամադրել, և

(բ) մենք օգտագործում ենք այդ տվյալները ավտոմատ եղանակներով, ձեզնից ձեռք բերված համաձայնության կամ ձեր նկատմամբ ստանձնած պայմանագրային պարտավորությունների կատարման հիմքով,

ապա դուք իրավունք ունեք հետ ստանալ մեզնից ձեր տվյալները ընդհանուր ձևաչափով, ինչպես նաև իրավունք պահանջելու փոխանցել տվյալները այլ մեկին, եթե այդ անելը մեզ համար տեխնիկապես հնարավոր է։

  • բողոքարկել տվյալների օգտագործման դեմ ձեր երկրի պատկան գերատեսչությունում

Եվրոպական տնտեսական գոտու յուրաքանչյուր անդամ-երկիր պետք է ներկայացնի մեկ կամ ավելի պետական գերատոսչության անվանումը, որոնք պետք է ապահովեն այս նպատակի իրագործումը։

Ստորև կարող եք գտնել նրանց կոնտակտային տվյալները․

http://ec.europa.eu/justice/data-protection/bodies/authorities/index_en.htm

Այլ երկրների համար խնդրում ենք այցելել տվյալ երկրի համապատասխան գերատեսչության կայք-էջ։

Լրացուցիչ դրույթներ կոնկրետ երկրների դեպքում

Կախված նրանից, թե որ երկրում եք դուք գտնվում, դուք կարող եք օգտվել լրացուցիչ իրավունքներ։

  • Եթե դուք գտնվում եք Ֆրանսիայում, դուք իրավունք իրավունք ունեք տալու մեզ ցուցումներ, թե ինչպես վարվել ձեր մահից հետո մեզ մոտ պահվող ձեր տվյալների հետ (մասնավորապես՝ պետք է արդյոք մենք պահպանենք, թե պետք է ջնջենք դրանք, և թե արդյոք այլ անձանց թույլ տրվելու է տեսնել այդ տվյալները)։ Դուք կարող եք

(Ա) ընդհանուր հրահանգ տալ Ֆրանսիայում տվյալների պաշտպանության վերահսկողության մարմնի (որը կոչվում է <<CNIL>>) կողմից լիազորված թվային ծառայություններ մատուցողին, կամ

(Բ) տալ մեզ հատուկ ցուցումներ, որոնք վերաբերում են միայն մեր կողմից օգտագործվող ձեր տվյալներին։

Ձեր ցուցումներից կարող է հետևել, որ մենք փոխանցենք ձեր տեղեկությունները որևէ երրորդ անձի (սակայն, այն դեպքերում, երբ տեղեկատվությունը վերաբերում է նաև այլ անձանց, մենք պարտավոր ենք հարգել նաև տվյալների գաղտնիության պահպանման նրանց իրավունքները, հետևապես նման ցուցումն իրականացնելը մեր կողմից կլինի անհնարին)։ Դուք կարող եք լիազորել որևէ անձի, ով կհետևի ձեր տված հրահանգների կատարմանը։ Եթե դուք օգտվելով այդ իրավունքից այլ անձի չեք լիազորել, ապա ձեր մահից հետո ձեր տվյալների կառավարման նկատմամբ իրավունքը փոխանցվում է ձեր իրավահաջորդներին (եթե ձեր հրահանգների մեջ դուք որևէ այլ բան չեք նախատեսել)․

 

  1. ձեր գույքի կառավարման նկատառումներից ելնելով (որի դեպքում ձեր իրավահաջորդները կկարողանան ձեր գույքի կառավարման տեսանկյունից օգտակար համարվող տեղեկատվությունը բացահայտելու և ստանալու նպատակով հասանելիություն ձեռք բերել ձեզ վերաբերող տեղեկություններին, ներառյալ ցանկացած թվային ապրանքներին կամ տվյալներին, որոնք կարող են համարվել ընտանեկան պատմություն, որը ենթակա է փոխանցման ձեր իրավահաջորդներին)․ և

     

  2. ապահովել, որպեսզի կողմերը, որոնք օգագործում են ձեզ վերաբերող տեղեկությունները, հաշվի առնեն ձեր մահվան հանգամանքը (ինչպես օրինակ՝ ձեր հաշվի փակումը, և ձեզ վերաբերող տեղեկություններն օգտագործելու կամ թարմացնելու սահմանափակումը)։

 

Դուք կարող եք ցանկացած պահի փոփոխել կամ հրաժարվել ձեր ցուցումներից։ Ձեր մահից հետո ձեզ վերաբերող տեղեկատվության հետ վարվելակարգի մասին կարող եք իմանալ ավելին՝ ընթերցելով 1978թ․ հունվարի 6-ի <<78-17>> օրենքի <<40-1>> հոդվածը։ Ձեր մահվան փաստի ծագմամբ՝ դուք, որպես այդպիսին, կդադարեք օգագործել ձեր հաշիվը, և մենք համաձայն տվյալների պահպանման մեր քաղաքականության կհեռացնենք ձեր տվյալները մեր բազայից (մանրամասների համար տես <<Որքա՞ն ժամանակ է պահպանվում ձեզ վերաբերող տեղեկատվությունը>> բաժինը)։

Ու՞մ դիմել հարցերի դեպքում

Հարցերի դեպքում կամ ձեր որևէ իրավունքը իրացնելու ցանկության դեպքում, դուք կարող եք կապ հաստատել օգտվելով ՖՄԻ համապատասխան մասնաճյուղի կոնտակտային տվյալներից, կամ դիմել տվյալների պաշտպանության պատասխանատուին, եթե այդպիսինը կա, այստեղ։ Կոնտակտային տվյալները նաև նշվում են ՖՄԻ մասնաճյուղի կողմից ձեզ ուղարկվող ցանկացած հաղորդագրության մեջ։

Եթե ձեր երկրում գործում է տեղեկատվության պաշտպանության հարցերով հատուկ գերատեսչություն, ապա դուք ունեք իրավունք դիմելու տվյալ մարմնին ցանկացած հարցով կամ մտահոգությամբ: Եթե համապատասխան ՖՄԻ մասնաճյուղը չի կարողանում լուծել ձեր խնդիրը կամ մտահոգությունը, ապա դուք իրավասու եք պաշտպանելու ձեր իրավունքները դատական կարգով պատկան ատյանում:

Կարգի փոփոխումը

Մենք պարբերաբար կարող ենք փոփոխել սույն կարգի դրույթները (և տվյալների գաղտնիության պահպանման ցանկացած այլ լրացուցիչ ծանուցումները)։ Օրենքով պահանջվելու դեպքում, մենք ձեզ կտեղեկացնենք այդ փոփոխությունների մասին։

Վերջին խմբագրումը՝ 13 ապրիլի 2018թ.։ Փաստաթղթի նախորդ տարբերակները կարող եք գտնել այստեղ։