Ով ենք մենք
Մենք հանդիսանում ենք <<Ֆիլիպ Մորիս Ինթերնեյշնլ>> ընկերության անդամը: Մեր տվյալները (անվանումը, հասցեն և այլն) ձեզ կտրամադրվեն առանձին կարգով՝ ձեր մասին տեղեկությունների հավաքագրման ժամանակ (կամ հաստատման պահին), օրինակ, հավելվածում կամ կայքում տեղադրված ծանուցման միջոցով կամ էլ փոստի հաղորդագրության միջոցով, որտեղ տեղադրված կլինի ծանուցման հղումը:
Ինչպե՞ս ենք հավաքագրում ձեզ վերաբերվող տեղեկությունները
Մենք կարող ենք ձեզ վերաբերվող տեղեկությունները հավաքագրել բազմաթիվ եղանակներով:
- Տվյալները կարող են ստացվել ուղղակիորեն ձեզնից (օրինակ, պայմանագրի կնքման, ձևաթղթի լրացման միջոցով կամ մեզ կատարած հեռախոսազանգի արդյունքում)։
- Մենք կարող ենք հավաքագրել տեղեկատվությունն ավտոմատ կերպով (օրինակ, երբ դուք օգտվում եք ՖՄԻ հավելվածից կամ կայքից),
- Մենք կարող ենք ձեռք բերել տեղեկություններ երրորդ անձանցից (օրինակ, օգտվել LinkedIn, Facebook և Twitter սոցիալական հարթակներում հրապարակայնորեն հասանելի տեղեկություններից):
Սույն կարգի շրջանակներում՝ բոլոր այն եղանակները, որոնց միջոցով կայանում է կապը մեր և ձեր միջև, մենք անվանում ենք «ՖՄԻ հպման կետեր»: ՖՄԻ հպման կետերը ներառում են ինչպես ֆիզիկական (օրինակ, ՖՄԻ գրասենյակներ, մանրածախ վաճառակետեր և միջոցառումներ), այնպես էլ թվային ձևաչափ (օրինակ, էլ․փոստի միջոցով հաղորդակցություն, հավելվածներ և կայքեր):
Ի՞նչ տիպի տեղեկություն ենք մենք հավաքագրում ձեր մասին
Մենք կարող ենք ձեր մասին հավաքել զանազան տեսակի տեղեկություններ.
- տեղեկատվություն, որն անհրաժեշտ է ձեզ, ձեր գործատուի կամ ներկայացուցչի հետ հաստատված հարաբերությունները կառավարելու և վերահսկելու համար,
- տեղեկատվություն, որն անհրաժեշտ է ՖՄԻ ապրանքների կամ ծառայութունների վաճառքի կամ դրանց հետ կապված խորհրդատվություն տրամադրելու համար (օրինակ պատվերների կատարումը),
- տեղեկատվություն, որն անհրաժեշտ է ՖՄԻ ապրանքների կամ ծառայութունների մասով աջակցություն տրամադրելու կամ երաշխիքային սպասարկում ապահովելու համար,
- տեղեկատվություն այն մասին, թե ինչ բիզնես գործունեություն եք դուք իրականացնում մեր սպառողների, ՖՄԻ արտադրանքի կամ մեզ հետ կապված (օրինակ՝ սպառողի ներառում մեր տվյալների բազայում՝ անդամի կարգավիճակով, երաշխիքային ծառայությունների մատուցում, ՖՄԻ արտադրանքների և վաճառքը խթանող նյութերի ցուցադրում, և այլն),
- տեղեկություններ, որոնք դուք մեզ եք տրամադրում պայմանագրերի, հպման կետում կատարած հարցումների կամ ձևաթղթերի միջոցով,
- տեղեկատվություն մեր գրասենյակներ, վաճառքի կետեր ձեր այցելությունների և միջոցառումներին ձեր մասնակցության մասին,
- տեղեկատվությունը, որը դուք տրամադրում եք՝ մեր զանգերի կենտրոնի հետ կապ հաստատելիս (հեռախոսազանգ, էլ․ նամակագրություն, և այլն),
- տեղեկությունները ձեր նախասիրությունների և հետաքրքրությունների մասին,
տվյալներ, որոնք անհրաժեշտ են ձեր տարիքը ճշտելու, անձը նույննականացնելու և գործատուի անունից գործելու ձեր լիազորությունը հաստատելու համար, եթե այդպիսինն առկա է:
Ի՞նչ նպատակով է օգտագործվում ձեր մասին հավաքագրված տեղեկությունները և ի՞նչ իրավական հիմքով
Այս բաժնում, նկարագրված են անձնական տվյալների օգտագործման նպատակները: Սակայն, այս կարգը մշակված է ՖՄԻ գլոբալ տիրույթում օգտագորման համար, իսկ այն դեպքերում, երբ այս կամ այն երկրի օրենսդրությամբ սահմանափակվում կամ արգելվում է սույն ծանուցման մեջ նկարագրված որևէ գործողություն, ապա այդ երկրում մենք զերծ կմնանք ձեր մասին տեղեկությունների օգտագործումից հիշյալ նպատակներով:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ մենք օգտագործում ենք ձեր մասին տեղեկությունները հետևյալ նպատակներով.
- նորմատիվային պահանջները պահպանելու համար, օրինակ, ձեր տարիքը, անձը և մանրածախ վաճառքով զբաղվելու ձեր կարգավիճակը պարզելու, <<ճանաչիր քո մատակարարին>> ձևաչափով ստուգումներ անցկացնելու, ինչպես նաև ձեր կամ ձեր գործատուի հետ մեր պայմանագրային հարաբերությունները կառավարելի դարձելունպատակով,
- իրավական դաշտում գործելու, ինչպիսիք են օրինակ ձեր գրանցումների պահպանումն ու օգտագործումը կանխատեսվող վեճերին վերաբերությամբ՝ մեր իրավաբաններից և այլ խորհրդատուներից խորհրդի ձեռք բերմաննպատակով,
- մեր արտադրանքը ձեզ վաճառելու համար, այդ թվում ձեր պատվերների կատարումն ու վճարահաշվարկային սպասարկումը,
- ձեզ վաճառքի հետ կապված ծառայություններ մատուցելու համար, այդ թվում, ձեր հարցումների և պահանջների սպասարկումն ու երաշխիքային ծառայությունների մատուցումը,
- ձեզ թարմ տեղեկատվության տրամադրումը, ակցիաների և միջոցառումների մասին իրազեկումն ու մեր հարաբերություններում համապատասխան հարցերի կառավարումը, այդ թվում, հավատարմության ծրագրերի կառավարումը, չափահաս սպառողների հաշիվների վարման և հավատարմության ծրագրերի հարցում ձեզ ցուցաբերվող աջակցությունը (օրենքով թույլատրելի դեպքերում) արտադրանքի կատերալագործումը, շուկայական հետազոտությունները, շուկայական ռազմավարության մշակումը, մարքեթինգային արշավների կառավարումը, ՖՄԻ արտադրանքի վաճառակետերում և միջոցառումների ժամանակ ձեր փորձառության որակի բարելավումը,
- չափահաս սպառողներին մեր տվյալների բազաներում գրանցելը, օրինակ մեր արտադրանքի մարքեթինգի նպատակով,
- վերը թվարկված բոլոր հարցերում աջակցության ցուցաբերումը, այդ թվում ձեր և ձեր գործատուի հաշիվների վարումը, հնարավորության ստեղծումը ՖՄԻ հպման կետերից օգտվելու և ՖՄԻ արտադրանքը (հնարավորության դեպքում) վաճառելու, խթանելու և տարածելու (կամ աջակցելու այդ գործառնություններում) համար, ձեզ հետ հաղորդակցվելը, ՖՄԻ հպման կետերում ձեր փորձառության որակի բարելավումը, կառավարումն ու ծագած խնդիրների կարգավորումը, տվյալների ընդհանուր բազայի վարումը և ցանկացած համակարգին ձեր հասանելիության և ձեր մուտքերի կառավարումը,
- բիզնես վերլուծությունները և բարելավումները, այդ թվում ՖՄԻ ապրանքների, գրասենյակների, գործընթացների, վաճառակետերի և միջոցառումների մակարդակի բարձրացումը, և մեր (կամ մեր մասնաճյուղերի կողմից) մեր հաճախորդներին և մատակարարներին տրամադրվող տեղեկատվությունը,
- մեր կամ մեր գործընկերների կողմից՝ մարքեթինգային կամ ՖՄԻ ապրանքների վաճառքը խթանող ակցիաներում ներգրավելու հնարավորությունների մասին ձեզ իրազեկելը,
- այլ նպատակներով, որոնց մասին մենք ձեզ կիրազեկենք, կամ դրանք կհստակեցվեն, ելնելով ենթատեքստից, այն վայրում, որտեղ ձեզնից կհավաքագրվի առաջնային տեղեկատվություն:
Ձեր մասին տեղեկությունների օգտագործման իրավական հիմքը ներքոհիշյալից մեկն է (տեղեկատվությունն առավել մանրամասն նկարագրված է «իմանալ ավելին» բաժնում).
- օրենսդրական պարտավորություններ, որոնք մենք պարտավոր ենք կատարել,
- ձեզ հետ կնքված պայմանագրից բխող պարտավորությունների կատարում,
- օրինական բիզնես շահ, որը չի գերակայում և բախում չի առաջացնում տվյալների պաշտպնության ձեր շահերի հետ,
եթե վերը նշված դեպքերից և ոչ մեկը չի համընկնում, ապա որպես իրավական հիմք պետք է գործի ձեր համաձայնությունը (որը մենք կհայցենք ձեզնից մինչ տվյալների մշակումը):
Ու՞մ ենք մենք տրամադրում ձեր մասին տեղեկությունները և ինչ նպատակներով
Մենք կարող ենք ձեզ վերաբերվող տեղեկությունները տրամադրել.
- ՖՄԻ մասնաճյուղերին,
- երրորդ անձանց, որոնք ձեզ կամ ՖՄԻ մասնաճյուղերին ապրանքներ կամ ծառայություններ են մատուցում (ինչպիսիք են օրինակ մասնագիտացած խորհրդատուներ, վճարային ծառայություններ մատուցողները, առաքման ծառայություններ մատուցողները, աուդիտորական և տեղեկատվական ծառայություններ մատուցողները),
- ՖՄԻ մասնաճյուղերի կողմից խստապահանջ կերպով ընտրված գործընկերներին և գովազդային ընկերություններին (այն ոլորտների ներկայացուցիչներին, որոնք կապ ունեն մեր արտադրանքի հետ կամ համապատասխանում են դրանց ոճին և իմիջին), որպեսզի նրանք կարողանան կապ հաստատել ձեզ հետ և առաջարկներ անել ձեզ համար հնարավոր հետաքրքրություն ներկայացնող ապրանքների վերաբերյալ՝ հիմք ունելով ձեր նախասիրությունները, և
այլ երրորդ անձանց, երբ պահանջվում կամ թույլատրված է օրենքով:
Ու՞ր կարող են ուղարկվել ձեզ վերաբերող տվյալները
Ինչպես և ցանկացած այլ միջազգային կազմակերության մասնաճյուղերը, ՖՄԻ դեպքում ևս փոխանակվում են տեղեկատվությամբ միմյանց միջև ամբողջ աշխարհում: Հետևաբար, հնարավոր է, որ տեղի ունենա ձեր տվյալները փոխանակում միջազգային մակարդակով և ձեր տվյալներն ուղարկվեն երկրից դուրս (եթե ձեր տվյալները հավաքագրվել են Եվրոպական տնտեսական միության գոտում, նշանակում է, դրանք կարող են փոխանցվել երկրից դուրս)։
Ինչպե՞ս ենք մենք իրականացնում ձեր տվյալների պաշտպանությունը
Մենք գործարկում ենք տեխնիկական և կազմակերպական պատշաճ մեխանիզմներ՝ մեզ մոտ պահպանվող անձնական տվյալները չլիազորված անձանց բացահայտումից, օգտագործումից, փոփոխումից կամ ոչնչացումից զերծ պահելու նպատակով։ Անհրաժեշտության դեպքում, մենք օգտվում ենք ծածկագրման կամ այլ տեխնոլոգիաներից, որոնք օգնում են ձեր տրամադրած տեղեկությունների պահպանման անվտանգությունն ապահովելու հարցում։ Մենք պահանջում ենք նաև մեր մատակարարներից խստորեն պահպանել տվյալների անվտանգության և գաղտնիության պահպանման մասով սահմանված բոլոր պահանջները։
Որքա՞ն ժամանակ է պահպանվում ձեզ վերաբերող տեղեկատվությունը
Ձեզ վերաբերող տեղեկատվության պահպանման ժամանակահատվածը կախված է նրանից, թե ինչ նպատակով է այն հավաքագրվել։ Հիշյալ նպատակն իրագործվելուց հետո ձեզ վերաբերող տվյալները կհեռացվեն բազայից։ Կախված տեղեկատվության հավաքագրման նպատակներից՝ պահպանման ժամանակահատվածը կարող է տարբեր լինել։ Հաշվի առեք, որ կան որոշակի հանգամանքներ, երբ դուք իրավասու եք պահանջել մեզնից ջնջել ձեր տվյալները։ Նաև, կան դեպքեր և մենք օրենքի ուժով պարտավոր ենք պահպանել այդ տվյալները, օրինակ հարկային կամ հաշվապահական հաշվառման նկատառումներից ելնելով։
Ի՞նչ իրավունքներ և ընտրության տարբերակներ դուք ունեք
Մեզ մոտ պահվող ձեր տվյալների հետ կապված դուք կարող եք օգտվել ստորև նշված իրավունքներից մասամբ կամ ամբողջապես.
- դիմել մեզ նշված տվյալներին հասանելիություն ստանալու համար,
- դիմել մեզ տվյալները ճշգրտելու, թարմացնելու կամ ջնջելու համար,
- դիմել մեզ տվյալների օգտագործումը մեր կողմից որոշ իրավիճակներում սահմանափակելու խնդրանքով,
- որոշ իրավիճակներում առարկել մեր կողմից տվյալների օգտագործման հարցում,
- չեղարկել ձեր տվյալների օգտագործման վերաբերյալ մեզ տրված համաձայնությունը,
- տվյալների տեղափոխելիությունը, որոշ հանգամանքների բերումով,
- հրաժարվել ձեր տվյալները ուղիղ մարքեթինգային նպատակներով օգտագործումից, և
- բողոքարկել տվյալների օգտագործման դեմ ձեր երկրի պատկան գերատեսչությունում (եթե այդպիսինն առկա է)։
Մենք առաջարկում ենք ձեզ դյուրին եղանակներ հիշյալ իրավունքներից օգտվելու համար, ինչպիսիք են <<բաժանորդագրությունից>> հրաժարման հղումները, կամ ձեզ ուղարկվող հաղորդագրություններում նշում ենք ձեր կոնտակտային տվյալները կամ առաջարկում օգտվել սույն ծանուցման կարգի վերջում <<Ու՞մ պետք է դիմել հարցերի դեպքում>> հոդվածում նշված կոնտակտներից։
Որոշ բջջային հավելվածներ, որոնք մենք առաջարկում ենք, կարող են ուղարկել ձեզ նաև <<push>> գովազդային հաղորդագրություններ, օրինակ՝ նոր ապրանքատեսակների կամ ծառայությունների մասին։ Դուք կարող եք ապակտիվացնել նման հաղորդագրությունները ձեր բջջայինի կամ հավելվածի կարգավորումների միջոցով։
Լրացուցիչ դրւյթներ կոնկրետ երկրների դեպքում
Կախված նրանից, թե որ երկրում եք դուք գտնվում, դուք կարող եք ունենալ լրացուցիչ իրավունքներ։
Ու՞մ դիմել հարցերի դեպքում
Հարցերի դեպքում կամ ձեր որևէ իրավունքը իրացնելու ցանկության դեպքում, դուք կարող եք կապ հաստատել օգտվելով ՖՄԻ համապատասխան մասնաճյուղի կոնտակտային տվյալներից, կամ դիմել տվյալների պաշտպանության պատասխանատուին, եթե այդպիսինը կա, այստեղ։ Կոնտակտային տվյալները նաև նշվում են ՖՄԻ մասնաճյուղի կողմից ձեզ ուղարկվող ցանկացած հաղորդագրության մեջ։
Եթե ձեր երկրում գործում է տեղեկատվության պաշտպանության հարցերով հատուկ գերատեսչություն, ապա դուք ունեք իրավունք դիմելու տվյալ մարմնին ցանկացած հարցով կամ մտահոգությամբ: Եթե համապատասխան ՖՄԻ մասնաճյուղը չի կարողանում լուծել ձեր խնդիրը կամ մտահոգությունը, ապա դուք իրավասու եք պաշտպանելու ձեր իրավունքները դատական կարգով պատկան ատյանում:
Կարգի փոփոխումը
Մենք պարբերաբար կարող ենք փոփոխել սույն կարգի դրույթները (և տվյալների գաղտնիության պահպանման ցանկացած այլ լրացուցիչ ծանուցումները)։ Օրենքով պահանջվելու դեպքում, մենք ձեզ կտեղեկացնենք այդ փոփոխությունների մասին։
Վերջին խմբագրումը՝ 27 մարտի 2018թ.։ Փաստաթղթի նախորդ տարբերակները կարող եք գտնել այստեղ։